Ժամանակագրութիւն Մատթէոսի Ուռհայեցւոյ

Excerpts from the Chronicle of Matthew of Edessa

Main

About the Chronicle

About this edition

Text and translations

Source witnesses

Z Venice, Mekhitarist Library 917

This manuscript was copied during the seventeenth century; like Y, there are no clues as to its provenance. It is a member of the second group, although only three of the characteristic sequence of texts are included (‘On Constantine the King’, the text of Išawxa, and the Chronicle).

Transcribed pp. 88-89; 102-112; 152-153.

88

Այս տեղիս պակասէ՛ շատ բան և յաւր
ինակի չկա՛ գրած։

§

միշտ
ՄXXX և հանապազ ի գինարբուս դեգեր
ին վասն սիրոյ և ցանկութեան չար և պեղծ ախ

89

տին հայրապետք և եպիսկոպոսունք և քահանայք և
կրաւնաւորք, արծաթասէրք առաւել քա
ն աստուածասէրք։ Որդեակք իմ ահայ յայսմ
հետէ՛ սատանայի կամքն առաւել կատար
եսցի որդիս մարդկան, քան զաստուծոյն և ի ձեռն
անարժան պատարագացն որ յայսմ հետէ՛ լինել
ոց է։ Բարկանայ աստուած ի վերայ արարածոցս
ևս առաւել ի վերայ պատարագողին զնա՛ զի
անարժանիցն պատարագելոց է՛ տէր մեր յիսուս քրիստոս, ի
յանարժան քահանայիցն քան զչարչարեալն
և զխաչեալն ի հրէիցն զի արձակեցաւ սա
տանայ ի ռ ամէ՛ կապանաց իւրոց զոր կա
պեաց քրիստոս։ Եւ զայս որդեակք իմ պատուիր
եմ ձեզ հառաչանաւք սրտիւ լալով և ող
բալով վասն զի քակտին բազումք ի հաւատ
ոց և պարծանաւք ուրանան զքրիստոս, և վասն այս
որիկ խաւար կալաւ զամենայն արարածս։ Զայս
այսպէս ասաց սուրբ վարդապետն հայոց, վասն կատար
ած ի բարկութեան նշանին և այլ բազում ինչ
ճառեաց զոր կատարելոց էր ի վերայ հաւատաց
ելոցս զոր ահայ ամենայն ինչ կատարեցաւ մի աո
մի ի ձեռն ելից կատաղի և շուն ազգին թուրք
աց անաւրէն և պիղծ որդիքն քամայ։

102

Յայսմ տոմարիս և ի թւականութեանս հայ
ոց դճ և ձե խաւարեցաւ արեգ
ակն, և ահաւոր և սոսկալի տեսլեամբ
վասն զի զոր աւրինակ եղեւ խաւարեալ
ի խաչելութեանն քրիստոսի, նոյն աւրինակաւ
ծածկեաց զլոյսն իւր, և խաւար զգեցաւ
և լուսաւորք աշխարհիս ի մութն և սեաւ
դարձաւ, և ամենայն երկինք իբրեւ զկամար
կապեցաւ խաւարաւն. և եղեւ սեաւաց
եալ արեգականն ի մէջ աւրէի, և ամենայն աս

103

տեղք առ հասարակ երեւէին որպէս ի մէջ գիշ
երի և սաստկացաւ խաւարն, և մութն
և գոչեաց առ հասարակ ամենայն արարածք
և հնչեցին ամենայն լերինք և բլուրք, և դողաց
սասանելով լերինք և ամենայն ապառաժք,
և երերալով ծփայր համատարած ծովն
ովկիանոս և սուք առեալ լայր զամենայն
որդիս մարդկան։ Եւ եղեւ ի տեսանելն
զայս ամենայն որդոց մարդկան, ահա՛բեկեալ
լինէին յերկեղէն որպէս մեռեալ։

Յայնժամ
լայր որդի առ հայր իւր, և լայր հայր ի վերայ
որդոց իւրոց. տղայքն զարհուրեալ
ի յահէն, անկանէին ի գիրկս ծնողացն.
Մայրքն աղէտեալ սաստիկ այրեմամբ
իբրեւ հրով, լային զտղայս իւրեանց. և այսպէս
ահա՛բեկեալ կային ամենայն արարածք, և
յերկեղէն պաշարեալ կային, և ելս իրացն
ոչ գտանէին, ընդ սոսկալի նշանն զար
հուրեալ հիանային, և ահաբեկեալ
կային առ հասարակ։

Յայնժամ տէր
պետրոս հայրապետն հայոց, և թագաւորն յով
աննէս յուղարկեալ արք փառաւորք,
առ սուրբ հայրապետն հայոց յովաննէս,
որ կոչէին կոզեռն, վասն զի ի նմանէ՛ գիտա
սցեն զմեկնութիւն մեծ նշանին. զի էր այր
սուրբ և սքանչելի ճգնութեամբ զարդարեալ,

104

և մեկնիչ հին և նոր կտակարանացն աստուծոյ, լց
եալ վարդապետնական շնորհաւք։ Իսկ որք
առաքեցան առ վարդապետն հայոց
գրիգոր մագիստրոսն, որդին վասակայ,
և հայկազան մեծն սարգիս, և այլք ոմանք
յազատաց տանն հայոց, և այլ ի քահան
այիցն զի զերրորդեալն ահաւոր նշանին
գիտասցեն։

Եւ եղև իբրև գնացին առ
վարդապետն հայոց, գտանէին զնա՛ զի դարձե
ալ կայր ի գետինն երեսք ի վայր, ի խոր տրտ
մութեամբ, և թացեալ լինէր արտասուաւք
զգետինն. և ի սաստկութենէ՛ լալոյն, և ի
դառն հառաչանացն, որ ելանէր ի բեր
անոյ նորա, ոչ ոք իշխէր ինչ հարցանել զնա՛.
վասն զի տեսանէին զնայ ի խորին սուգս, և
ահագին տրտմութիւնս, և անդադար հեղոյր
զարտասուսն, և կոծէր զկուրծս իւր. և
յայնժամ նստան իշխանքն հայոց մերձ աւռ
վարդապետին, յոհաննիսի, և զվեց ժամ
աւուրն ոչինչ համարձակեցան խաւս
ել, և հարցանել վասն ահաւոր նշանին, և լայ
ին առ հասարակ ամենայն եկեալն առ նայ։

Յայնժամ իբրև ետես վարդապետն հայ
ոց զողբումն ամենայն եկելոցն բացեալ զբեր
անն իւր սկսաւ խաւսել հառաչանաւք,
և բազում արտասուաւք, և սկսաւ լալ

105

զամենայն ազգս հաւատացելոցն, լալ և զկա
րգ քահանայականութեան, և զեղծումն
սրբութեան, սրբոյ խորհրդոյն, լայր և
և զեկեղեցի աստուծոյ, և զքարկտումն պատուիր
անացն, որ ի նմա՛ ծածկեալ կան աստուածեղ
էնքն։

Եւ սկսաւ այսպէս ասել ցիշխ
անսն հայոց ով փառաւոր որդիք իմ լու
արուք զբանս զայս, ի վիրաւոր և ի վշտա
նգեալ յոհաննիսէ՛. զի ահայ այսաւր լց
աւ ռ ամ չարչարանացն խաչելութեան
քրիստոսի, և արձակմանն անաւրէն բելիարայ
զոր կապեալ էր զնա՛ փրկիչն յորդանան
գետ, զոր յառաջին նշանէն ցուցաւ
մեզ յառաջ քան դժան ամն, զոր աս
ացաք, և այժմ դարձեալ երկրորդից, զի նախ
երկինք պատառեցաւ, և երկիրս մշթացաւ
և ահայ այսմ ամի, լուսաւորքդ խաւ
արեցաւ և արարածս, վասն զի յայսմ հետէ՛
ամենայն ազգ հաւատացելոց ի խաւարի շրջ
ելոց են զի այսուհետև խաւարին կարգ
սուրբ եկեղեցոյ քրիստոսի, ամենայն ազգաց հաւատաց
ելոց. թուլանան ի պահոց և յաղաւթից,
պակասին յոյս հանդերձելոցն, երկեղ դա
տաստանին աստուծոյ, արհամարհի բառնայ ճշ
մարիտ հաւատք ամենայն ազգաց, տկարանայ
աստուածպաշտութիւն, ատեն զպատուիրանն աստուծոյ.

106

դիմնադարձ լինին սուրբ աւետարանին քրիստոսի.
ամենայն ոք հակառակ գտանին, սուրբ պատուիր
անացն աստուծոյ, արհամարհեն զբանս սուրբ վար
դապետացն, անգոսնեն և հրամանս կա
նոնաց սուրբ հայրապետացն և այնու բազումք քանկան
ին ի բարձրութեան հաւատաոց, և ատեն զդր
ունս սուրբ եկեղեցոյ և ի ծուլութենէ՛ պահոցն
և յաղաւթիցն կուրանան աստուածպաշտութեանցն
բազումք մտանեն ընդ լծով անիծից, վասն
զի ոչ հաւանին խրատու աստուածեղէն բանիցն
սուրբ յառաջնորդացն, որդիք անիծանին ի
ծնողացն իւրեանց յառի ոչ հնազանդութենէ՛
զաւակաց, ծնաւղքն չարչարին ի ծնընդ
ոց իւրեանց. ցամաքեսցի գոյթ սիրոյ բարեկամ
աց, ի հարց և ի զաւակաց։ Եւ ահա այսմ
հետէ՛ բազում հերձուածք մտանեն յեկեղ
եցի աստուծոյ սուրբ։ Ի ծուլութենէ՛ հայրապետաց վասն
զի թուլամորթին, և տկարանան, և հաւատ
ոյ քննութիւն ոչ առնեն և կան յիմարեալք։
Յաղաքս արծաթոյն, թողոյն առնեն, և
կան յիմարեալք ի բաց զհաւատն, և պակ
ասին աւրհերգութիւնք ի տանէն աստուծոյ։ Երկիւղ
և ահ սոսկալի դատաստանին աստուծոյ յաւուրն
ահաւորի որ լինելոց է՛, փարատեա՛լ խափան
ին յամենայն մտաց մուռանան զհատուցումն
արդարոց և մեղաւորացն, վասն զի մեղսաս

107

էրք և ցանկացող լինելոց են չար ճանապարհին
փափանաւք երթան ի մեղաց ժողովար
անն, զի ահայ ի թագաւորաց և իշխանաց, և յառ
աջնորդաց ապականելոց է՛ յերկիր, առ
աջորդք և իշխան լինելոց են կաշարռաս
էրք և ստա՛խաւսք և սուտերդմունք, և ի
ձեռս կաշառոցն, թիւրեն զդատաստանս
իրաւանց աղքատին, և յաղաքս այսոր
իկ առաւել բարկանայ աստուած ի վերայ նոցա, զի զա
ռաջնորդութիւն և զիշխանութիւն ընդ երես
աց վարեն, և ոչ ըստ աստուծոյ։ Եւ տիրեալ իշ
խանաբար ի վերայ վիճակին, և ոչ ահիւն աստուծոյ
հովել և ուսուցանել որպէս պատուիրեաց
սուրբ առաքեալն պաւղաւս։ Իշխանք
և դատաւորք պոռընկասէրք առաւել
քան զաստուածասէրք, և ատեցաւղք լինին
սուրբ ամուսնութեան և փակին ընդ պոռընկու
թեամբ ախղտին. և սիրեն զկորուստ նմանեաց
իւրեանց. մեծարեն զնմանիչսն և զգողսն, յափշ
տակեն անիրաւաբար զաշխատողացն
ինչսն անողորմ ի վերայ ուղիղ դատաստանացն։
Որդեակ իմ ահայ այսմ հետէ՛ ի հակառ
ակութենէ՛ առաջնորդաց փակելոց են դր
ունք սուրբ եկեղեցոյ, և վերանան սրբութեան
կարք ամենայն ազգէ. և յաղագս արծաթսիր
ութեան, տան ձեռնադրութիւն բազում

108

անարժանից, և զամենայն պղծեալս ածեն ի կա
րգ քահանայութեան։ Եւ յայնժամ պատարագի քրիստոս
ի ձեռն անարժան քահանայից և բազու
մք անարժանութեամբ հաղորդին ի նմանէ՛,
ոչ եթէ՛ ի փրկութիւն, այլ ի դաստապարտութիւն
և ի կորուստ հոգւոյն. և ուր ուրեք ճշմար
իտ պատարագաւղ քրիստոսի սուրբ խորհուրդոյն յազգս
յազգս որ ի ձեռաց նոցա ողորմի աստուած յաշխարհի։

Որդեակ զսուրբն և զառաքինին վիրաւորեն
և զանարատն դարձուցանեն ի քահանայ
ութենէ՛, առ ի չունելոյ արծաթ, ոչ տան զ
ձեռնադրութիւն։ Եւ որպէս ասացաք յառաջ
զչորեքտասան ամն ի լինելոյ միւսումն նշան
ին, եթէ՛ պակասին բազումք ի հաւատոց
աստուածպաշտութեանց, վասն բազումք ի քահանայ
ից և ի կրոնաւորաց, թուլա՛մորթին ի կրաւ
նից իւրեանց, լինելոց էն ցանգասէրք աղտից,
փափագքողք, որոճալով որոճեն զերգս
դիւական. կրոնաւորք փաղչին յանապա
տէն, և ատեն զսուրբ երամս ճգնաւորացն,
և զվարս առաջին կրաւնաւորացաւն, ատեալ
անարգեն, լինին խանկարիչք կարգաց, և կր
աւնից փաղչին ի ձայնէ սաղմոսերգութեանցն աստուծոյ
այս ամենայն լինելոց է՛ որդեակ իմ. յաղագս այս
յղփանան առաջնորդք աշխարհի արծ
աթսիրութեամբ, և զամենայն անգեալս և զորոշեալս

109

ի շնորհաց որդոյն աստուծոյ, յառաջ կոչեն և ածեն
զնոսա ի կարք քահանայութեան, և զամենայն մերժեա
լսն գլուխ և յառաջնորդ կացուցանեն ի վերայ
ժողովրդեանն աստուծոյ. և ոչ գիտեն զինչ գործեն
վասն զի կուրանան ի սաստկութենէ արծ
աթսիրութեան։ Եւ առաւել ունիմ ասել
զայս. զի ահա՛ յայսմհետէ՛ մեծաւ խոցմամբ
վիրաւորելոց է՛ քրիստոս յանարժան քահանայից քա
ն զխաչեալն և զչարչարեալն ի հրէիցն,
զի պակասն ի նոցանէ վիճարելոց է՛ ի սոց
անէ՛, և լսելոց է՛ քրիստոս յանարժան քահանայից, եթէ՛
ընկեր վասն որոյ մտելր այս հարսանիսս. յայն
ժամ կալպեալ ոտիւք և կապեալ ձեռաւք հա
նեն զնա՛ ի խաւարն արտաքին և զոր ժող
ովեացն կուտի կորըստեամբ ի վերայ նորա։

Որդեակք իմ ահայ այս ամենայն լինելոց է՛ յետ
ին ժամանակս. զի արձակեցաւ սատանայ,
ի հազար ամէ՛ կապանացն զոր կապեաց քրիստոս խաչ
իւն իւրով և յայսմհետէ՛ երևեսցին ճշմարիտ
հաւատացեալքն քրիստոսի, կալով ընդդէմ նորա
ի պատերազմ, զի ունի պատերազմել ընդ սուրբսն, որք պա
տուիրանաւն աստուծոյ պահպանեալ կան ի կար
գս ճշմարիտ խոստովանութեան քրիստոսի աստուծոյ մերոյ,
այս էր պատճառն որ խաւարեցաւ ար
եգակն։ Որք կան յազգս ազգս այսու
հետև լինին արձակմունք այլազգեաց,

110

անիծեալ ոցրդոցն քամա՛ պիղծ զաւրքն թո
ւրքաց, ի վերայ ազգաց քրիստոնէից, և ի սուր սուս
երի մաշի ամենայն երկիր. սովով և գերութեամբ անց
անէ՛ անցանէ՛ ամենայն ազգ հաւատացելոց քրիստոսի
յանմարդ, դառնան բազում գաւառք, բ
առնալոց է զաւրութիւն սրբոցն յերկրէ՛ քա
կտին բազում եկեղեցիք ի հիմանց, խափան
եսցի խորհուրդ խաչին քրիստոսի. ի բազմանալ
անաւրէնութեանցն, խաբանին տաւնա՛խմբ
ութիւնք սրբոց, գըռգռին որդիք ընդ հարս,
ատեցողք լինին հարք առ որդիս, յարիցեն
եղբարք ի վերայ միմեանց, սպաննութեամբ, և արեան
հեղութեամբ, ջանան կորուսանել զիրարս։
Ուրանան զգութ և զսէր եղբայրութեան, ցա
մաքեսցի արիւն եղբայրութեան նոցա, և այսպի
սի գործաւք հաւասարակից լինին անա
ւրինացն. և յազգացան անաւրինաց, ծփի եր
կիր և ցաւղ արեան զգենուն բոյսք անդ
աստանաց, և զամս կ սրով և գերութեամբ աւ
երելոց է երկիր։

Եւ յայնժամ ելցեն ազգն
արիականքն որ են փռանգ, և բազմութեամբ զաւր
օք, ազգն արիականքն որ են, առցեն զսուրբ
քաղաքն յերուսաղէմ, և ազատի ի ծառայութենէ,
սուրբ գերեզմանն աստուածընկալ։

Եւ զկնի այսօր
իկ զամս ծ տագնապի երկիր, սրով և գեր
ութեամբ, ի զաւրացն պարսից, և էպատիկ

111

առաւել քան զորս յառաջն կրեցին հաւ
ատացեալք, և ահաբեկին ամենայն ազգ հաւ
ատացելոց քրիստոսի և ի բազմութենէ նեղութեանցն յուս
ահատին զօրք հոռոմաեցւոց, բազում
անցումն և կոտաուրած կրեն յազգէն, պ
արսից և ընդիր ընդիրս ի քաջ զաւրական
ացն, խողխողեն սրով և գերութեամբ մինչեւ ի
փրկութեան և յուսահատին զօրքն հռոմէ
ացւոց. և զկնի ծ ամացն և յաւսահատին զ
աւ սկիզբն առնուն ի զաւրանալ առ սակ
աւ սակաւ, և ուր ուրեք լինի մնացեալ
առաջին գնդին, և ամ ամէ՛ յառաջ գան և հ
աստատին իբրեւ տեղէ պահ գոլով յաշխ
արհաց և գաւառաց։

Եւ այնժամ որպէս ի քնոյ զ
արթուցեա՛լ լինի թագաւոր հռոմայեցւոց և հաս
անէ՛ որպէս զարծիւ ի վերայ զաւրացն պարսից,
ահագին բազմութեամբ որպէս զաւազ
առ եզր ծովու։ Ելցէ որպէս զհուր բորբոքե
ալ, և յահէն նորա դողան ամենայն արարածք և պարսիկ և
ամենայն զաւրքն այլազգեացն արասցեն, զփ
ախուստն իւրեանց յայնկոյս մեծ գետոյն, ջ
անունից։

Եւ յայնժամ թագաւորն, հոռոմ
այեցւոց տիրելով տիրէ ամենայն աշխարհի զամս բ
ազումս և նորոգումն առնէ ամեն
այն երկիր, և շինութեան հիմն արկանի, և
այնպէս նորանայ նայ որպէս զկնի ջրհեղեղին,

112

բազմանան ծնունդք մարդկան և անասնոց,
բղխեսցեն աղբերք զգնացս ջուրց պտղաբերին
անտաստանք առաւել քան զառաւել. և
այնուհետեւ անկանի սովն, ի յաշխարհն
պարսից, զբազում ամս, մինչեւ յարձակեալ
զմիմեանս ուտիցեն. և յահէ զաւրութեան թագաւոր
ին հռոմաէցւոց, բազում իշխանք պարս
ից ելցեն ի քաղաքաց և ի գաւառաց իւրեանց, և
առանց պատերազմի զփախուստն արասց
են յայնկոյս, ի ջահուն գետոյ և զարծաթոյ ,
և զամենայն բազմութիւնս ժողովս մըթերից իւրեանց զամ
աց բազմաց, զոսկոյ և արծաթոյ, և զամենայն բա
զմութիւնս գանձուցն, որպէս զհող կամ զքարակ
ոյտս այնչափ համարով առցեն յաշխարհ
էն պարսից, և բարձեալ տարցեն յաշխարհն
հռոմայեցւոյց. և զամենայն մանկունս և զաղջկ
ունս, և զկանայսն տարցեն ի գերութիւն յաշխարհն
հռոմայեցւոց. և հաստատի ամենայն իշխանու
թիւն երկրի ի ներքո ձեռին թագաւորին հռոմայեցւոց։

Զայս այսպէս ասաց սուրբ վարդապետն յոհանն
էս, և արձակեալ յղարկեալ զիշխանսն
հայոց խաղաղութեամբ և գնացին յաշխարհն
իւրեանց։

152

Արդ՛ ահայ մինչև ցայս վարս բազ
մաջան և աշխատաւոր քննութեամբ գտեալ գրեցա՛ք զշա
րագրական գրեալս զՃից ամաց, զորս ի բազում ժամանակաց
հետա՛քննեալ հասու եղաք ընդ այնքանեացս տեսո
ղացն և լսողացն, որք էին՝ ի հին ամաց ծնեալք և ընդ ընթեր
ցողսն առաջին պատգամա՛գրացն որք ականա՛տեսք
էին լեալք ամենայն եղելոցս, և նեղութեանցս այսոցիկ զոր վասն
մեղաց տուն հայոց, և ահա՛ որ զայս բազում անգամ զ
մտաւ ածեալ իմ, վասն այս յետին ժամանակիս գրել զդառնա
շունչ , զա՛յս սոսկալի բարկութիւնս զոր կրեաց
ազգս հայոց ի գիսաւոր և ի պիղծ եղիմնացւոց ազգ
էն թուրքաց, և եղբարց իւրեանց հոռոմո՛ց. և վասն այսորիկ հարկ
եղև ի մտաց խորհրդոյս՝ իմո՛յ, անդադար յուզմամբ իբրև
զմեծ իմն համարելով, գտանել զայս գործս . և վասն
այսորիկ զօրա՛ժողով արարի և գրեցի մինչև ցայս վա՛ր
զԳ ազգացս և զհայրապետացս և զա՛յլ պէսպէս քննութեանց

153

զազգա՛ց և զթագաւորաց զորս յառաջ ասացաք, և որ զ
կնի դեռ ևս ասասցու՛ք զսկիզբն զոր ինչ եղև
յաւ՛ուրս հարցն մերոց, որք էին տեսեալ բազում անգամ
աչօք իւրեանց. զոր և իմ իսկ խորհեա՛լ զխորհուրդս զայս,
և Ը ամ անհանգիստ քննութեամբ կացի և զայս ամենայն
օժարեցի ի տեսութիւն, և իմատենագրութիւն ածել գրով,
վասն զի մի ի չարա՛շունչ դառնութեան ժամանակս կորիցէ այս ամենայն
և մոռասցի. և վասն այսորիկ մաթէոս յուռհայեցի, և
վանական զաշխատութեան զգործ իմ ոչինչ համարեցայ, այլ
թողի զայս՛ յիշատակ սիրողաց ժամանակա՛գրութեանց
զի յորժամ ի հանդէս քննու՛թեանց ելցեն յաղագս ժամանակաց ան
ցելոցն, դիւրեաւ՛ կարասցեն գտանել զժամս և զ
ժամանակս, և բարկու՛թեանն ի վերայ ժամանակացն գտանիցեն,
և ա՛յնու զմտաւ՛ ածեալ յիշեսցեն զաստուածա՛սաստ
բարկութիւնն զորս վասն մեղացն ընկալա՛ք զհատուցումն արդա՛ր
դատաւորէն աստուծոյ. և վասն այսորիկ կողմանց կողմանց, զկորուստ
հաւատացելոց և զխրատս զորս անօրէն ազգաւ՛ խրատե
աց զմեզ տէր աստուած մեր. և ահա՛յ որ ոչ կամեցաք զսպառ
նալիսն և զխրատն աստուծոյ մոռա՛ցուցանել ի վերայ մե՛ր։
Արդ արժան է միշտ և հանապազ լսել զխրատն աստուծոյ մերո՛յ.
և դարձեալ ի նոյն պատուհաս մեղացն դեգերեալ շրջիմք,
զորս ընկալաք ըստ արժանեաց մերոց զհատուցումն. նա՛յ
և այլ ևս ունիմք ասել ձեզ ամաց Ձից զաշխատութենէ
մա՛թէոսի յուռհացոյ, և վանաց երիցու։