Ժամանակագրութիւն Մատթէոսի Ուռհայեցւոյ

Excerpts from the Chronicle of Matthew of Edessa

Main

About the Chronicle

About this edition

Text and translations

Source witnesses

Y Venice, Mekhitarist Library 913

This manuscript was copied during the seventeenth century; there are no scribal colophons, and no other clues as to its provenance. It is a member of the ‘Jerusalem’ subset of the first group; the scribe (or perhaps the scribe responsible for the table of contents) believed that the Chronicle began with the end of the Life of Nersēs. Some pages were omitted from the digital reproduction of this manuscript; the preface to Book 3 has therefore not been transcribed.

Transcribed pp. 103–104; 110–115; 136–137.

§ 66

103

միշտ և֊
հանապազ ի գինարբուս դեգերին, վասն սիրոց և ցանկութեանց չար՝ և պեղծ
յաղթին. հայրապետք և եպիսկոպոսունք, և քահանայք, և կրօնաւորք, արծաթա֊
սէրք, առաւել քան զաստուածասէրք։ Որդեակք իմ ահայ այսմհետէ
սատանայի կամքն առաւել կատարեսցի որդիս մարդկան, քան աստուծոյն, և ի ձեռն ան
արժան պատարագողացն, որ յայսմ հետէ լինելոց է, բարկանայ աստուած ի վերայ
արարածոցս, ևս առաւել ի վերայ մատուցնողին զնա, զի անարժանիցն պատարա֊
գելոց է քրիստոս, և յանարժանսն բաշխեսցի. և առաւել վիրաւորելոց է տէր
մեր յիսուս քրիստոս ի յանարժան քահանայիցն, քան զչարչարելն, և զխաչելն, ի հրէիցն
զի արձակեցաւ սատանայ ի հազար ամէ կապանաց իւրոց, զոր կապեաց քրիստոս։ Եւ զայս
պատուիրեմ ձեզ որդեակ, հառաչանօք սրտիւ, լալով և ողբալով, վասն զի
քակին բազումք ի հաւատոց, և պարծանօք ուրանան զքրիստոս, և վասն այսորիկ
կալաւ զամենայն արարածս։ Զայս այնպէս ասաց սուրբ հայրապետն հայոց, վասն ֊
ծի բարկութեան նշանին, և այլ բազում ինչ ճառեաց որ կատարելոց է ի վերայ հաւատացելոցս.

104

Զոր ահայ ամենայն ինչ , մի աո մի ի ձեռն ելից կատաղի և շուն,
ազգին թուրքաց, անօրէն և պեղծ որդիքն քամայ.

110
§ 66

Յայսմ տումարիս, և ի թվականութեանս հայոց դճձե ամի,
խաւարեցաւ արեգակն, ահաւոր և սոսկալի տեսլեամբ, վասն
զի զի զոր օրինակ, եղեւ խաւարեալ ի խաչելութեանն քրիստոսի, նոյն
օրինակաւ ծածկեաց զլոյսն իւր, և խաւար զգեցաւ, և լուսա
ւորք աշխարհիս, ի մութն և սեաւ դարձան, և ամենայն երկինք իբրեւ զկամար
կապեցաւ հխաւարնաւն. և եղեւ սեւացեալ արեգակն ի մէջ օրէի, և
ամենայն աստեղքն առ հասարակ երեւէին որպէս ի մէջ գիշերի. և սաստկացաւ
խաւարն և մութն, և գոչեաց առ հասարակ ամենայն արարածք, և հն
չեցին ամենայն լերինք և բլուրք, և դողաց սասանելով լերինք, և ամենայն
ապառաժք, և երերալով ծփայր համատարածք մեծ ծովն
ովկիանոս, և սուգ առեալ, լայր ամենայն որդիս մարդկան. և եղև ի
տեսանել զայս ամենայն որդոց մարդկան ահաբեկեալ լինէին յերկիւղէն
որպէս մեռեալ։

Յայնժամ լայր որդի առ հայր իւր, և լայր հայր
ի վերայ որդոց իւրոց. տղայքն զարհուրեալ ի յահէն անկանէին
ի գիրկս ծնողացն. մայրքն աղետեալ սաստիկ այրմամբ իբրև

111

հրով լային զտղայս իւրեանց, և այսպէս, ահաբեկեալ կայր ամենայն արարածք
և յերկիւղէն պաշարեալ կային և ելս իրացն ոչ գտանէին ընդ
սոսկալի նշան զարհուրեալ հիանային և ահաբեկեալ կային առ
հասարակ։

Յայնժամ տէր պետրոս հայրապետն հայոց, և թագաւորն
յովհաննէս յուղարկեալ արք փառաւորք առ սուրբ հայրապետն
յովհաննէս, որ կոչէին կոզեռն, վասն զի ի նմանէ գիտասցեն
զմեկնութիւն մեծ նշանին. զի է՜ր սուրբ և սքանչելի, ճգնութեամբ զարդարեալ,
և մեկնիչ հին և նոր կտակարանացն աստուծոյ, լցեալ վարդապետական շնորհօք։ Իսկ
որ առաքեցան առ հայոց վարդապետն գրիգոր մագիստրոսն որդին
վասակայ, և հայկազն մեծն սարգիս, և այլք ոմանք ազատաց,
տանն հայոց, և այլք ի քահանայիցն, զի զերկրորդեալն ահաւոր
նշանին գիտասցեն։

Եւ եղև իբրև գնացին առ վարդապետն հայոց
գտանէին զնայ, զի դարձեալ կայր ի գետինն երեսք ի վայր ի խոր տրտ
մութեան, և թացեալ լինէր արտասուօք զգետինն. և ի սաստկութենէ
լալոյն, և ի դառն հառաչանաց որ ելանէր ի բերանոյ նորա ոչ ոք իշ
խէր ինչ հարցանէրլ ցնա՛. վասն զի տեսանէին զնա՛ ի խորին սուգս, և
ահագին տրտմութեանս և անդադար հեղոյր զարտասուսն և կոծ
էր զկուրծս իւր. և յայնժամ նստան իշխանքն հայոց մերձ առ
վարդապետին յովհաննիսի մեծի, և վեց ժամ աւուրն ոչինչ համարձակեցան
խօսել և հարցանել վասն ահաւոր նշանին, և լային առ հասարակ
ամենայն եկեալքն առ նայ։

Յայնժամ իբրև ետես վարդապետն հայոց զող
բումն ամենայն եկելոցն, բացեալ զբերանն իւր սկսաւ խօսել հառա֊
չանօք և բազում արտասուօք, և սկաւ լալ զամենայն ազգս հաւա֊
տացելոց, լայր և զկարգ քահանայական, և զեղծումն սրբութեան սրբոց խոր
հրդոյն, լայր և զեկեղեցի աստուծոյ, և զքակտումն պատուիրանացն որ ի նմայ
ծածկեալ կան աստուածեղէնքն.

Եւ սկսաւ այսպէս ասել ցիշխանսն
հայոց՝ ո՞վ փառաւոր որդիք իմ լուարուք զբանս այս ի վիրաւոր
և ի վշտանգեալ յովհաննիսէ. զի ահա՛ այսօր լցան ռ ամ չարչարանաց
խաչելութեանն քրիստոսի, և արձակմանն անօրէնն բելիարա՛, զոր կապեալ էր
զնա՛ ի փրկիչն ի յորդանն գետ, զոր յառաջ նշանէն ցուցաւ մեզ,
յառաջ քան չորեքտասան ամն, զոր ասացաք, և այժմ դարձեալ երկրորդ
եաց, զի նախ երկինք պատառեցաւ, և երկիրս մթեցաւ. և ահա՛ այսմ

112

ամի, լուսաւորքդ խաւարեցան, և արարածս, վասն զի այսմ հե֊
տէ ամենայն ազգք հաւատացելոց քրիստոսի, ի խաւար չրջելոց են, զի այսու
հետև խաւարին կարգք սուրբ եկեղեցոյ քրիստոսի ամենայն ազգաց հաւատացելոց,
թուլանան ի պահոց և աղօթից, պակասին յոյս հանդերձելոցն
երկիւղ դատաստանին աստուծոյ արհամարհի, բառնայ ճշմարիտ հաւատք ամենայն
ազգաց, տկարանայ աստուածպաշտութիւն, ատեն զպատուիրանն աստուծոյ, դիմա֊
դարձ լինին բանին աստուծոյ, սուրբ աւետարանին, ամենայն ոք հակառակք գտանին
սրբոց պատուիրանաց աստուծոյ, արհամարհեն զբանս սուրբ վարդապետաց, անգոսնեն
և զհրամանս կանոնաց սրբոց հայրապետացն, և այնու բազումք անկանին
ի բարձրութենէ հաւատոց, և ատեն զդրունս սուրբ եկեղեցոյ, և ի ծուլ
ութենէ պահոց և աղօթիցն, կուրանան աստուածպաշտութեանցն. բազումք
մտանեն ընդ լծովն անիծիցն, վասն զի ոչ հաւանեն խրատոյ,
աստուածեղէն բանիցն, սուրբ առաջնորդացն, որդիք անիծանին ի ծնողաց
իւրեանց, առ ի ոչ հնազանդութենէ զաւակաց, ծնողքն չարչարեն ի ծնընդոց
իւրեանց. ցամաքեսցի գոյթ սիրոյ բարեկամաց, ի հարց, և ի զաւակաց.
և այսմհետէ բազումք հերձրուածք մտանեն յեկեղեցի աստուծոյ ի ծուլութենէ հայրապետաց, վասն զի թուլամորթին և տկարանան, և հաւատոյ քննութիւն
ոչ առնեն, և կան յիմարեալք։ Յաղագս արծաթոյն թողոյն ի բաց
զհաւատն, և պակասին օրհներգութիւնք ի տանէն աստուծոյ, երկիւղ և ա՛հ
սոսկալի դատաստանին աստուծոյ, յաւուրն ահաւորի որ լինելոց է, փար
ատեալ խափանին ամենայն մտաց. մոռանան զհատուցումն արդարոց
և մեղաւորացն, վասն զի մեղսասէրք և ցանկացողք լինելոց են չար ճանապարհին,
փափանօք երթան ի մեղաց ժողովարանն, զի ահա՛ ի թագաւորաց և իշխանաց
և առաջնորդաց ապականելոց է երկիր. յառաջնորդք և իշխանք լինելոց են
կաշառասէրք, և ստախօսք, և սուտերդմունք, և ի ձեռս կաշ
առոցն թիւրեն զդատաստանս իրաւանց աղքատին, Եւ յաղագս այսորիկ
առաւել բարկանայ աստուած ի վերայ նոցա, զի զառաջնորդութիւնն, և զիշխանութիւնն ընդ
երեսաց վարեն, և ոչ ըստ աստուծոյ, և տիրեալ իշխանաբար ի վերայ վիճակին, և
ոչ ահիւն աստուծոյ հովել, և ուսուցանել որպէս պատուիրեաց սուրբ առաքեալն պօղոս
իշխանք և դատաւորք պոռընկասէրք, առաւել քան աստուածասէրք,
և ատեցողք լինին սուրբ ամուսնութենէ, և փակին ընդ պոռնկութեամբ
ախտին, և սիրեն զկորուստ նմանեաց նոցին, մեծարեն զմատնիչսն

113

և զգողս ափշտակեն անիրաւաբար զաշխատողաց զինչսն
անողորմ ի վերայ ուղիղ դատաստանաց։ Որդեակք իմ ահա յայսմ
հետէ ի հակառակութենէ առաջնորդաց, փակելոց են դրունք սուրբ եկե֊
ղեցոյ, և վերանան սրբութեան կարգքն ամենայն ազգէ, և յաղագս արծա֊
թասիրութենէան տան ձեռնադրութիւն բազում անարժանից, և զամենայն
պղծեալք ածեն ի կարգ քահանայութեան. և յայնժամ պատարագի քրիստոս ի ձեռն անարժան
քահանայիցն, և բազումք անարժանութեամբ հաղորդին ի նմանէ, ոչ եթէ
փրկութիւն այլ ի դատապարտութիւն, և ի կորուստ հոգոյն. և ուրեք
կայ ճշմարիտ պատարագող քրիստոսի սուրբ խորհրդոյն, յաղազգս ազգս՝ որ ի ձեռաց նոցա
ողորմի աստուած աշխարհի։ Որդեակք զսուրբսն և զառաքինիսն վիրաւորեն
և զանարատն դարձուցանեն ի քահանայութենէ, առ ի չունելոյ արծաթ, ոչ տան
զձեռնարդրութիւնն. և որպէս ասացաք յառաջ քան զդտասան ամն լինելոյ
միւսումն նշանին, եթէ պակասին բազումք ի հաւատոց աստուածպաշտութեանց
վասն զի բազումք ի քահանայից և ի կրօնաւորաց թուլամորթին ի կրօնից իւրեանց
լինելոց են ցանկասէրք ախտից փափաքօղք, որոճալով որոճեն,
զերգս դիւական. կրօնաւորքն փախչին յանապատէն, և ատեն զսուրբ երամս
ճգնաւորացն, և զվարս առաջին կրօնաւորացն ատեալ անարգեն լինիցեն
խանգարիչք կարգաց և կրօնից, փախչին ի ձայնէ սաղմոսերգութեանցն
աստուծոյ. այս ամենայն լինելոց է որդեակք իմ յաղագս այս յղփանան յառաջ
նորդք աշխարհի արծաթասիրութեամբ, և զամենայն անկեալս և զորոշեալս ի շնորհաց
որդոյն աստուծոյ յառաջ կոչեն, և ածեն զնոսա ի կարգ քահանայութեան, և զամենայն մեր
ժեալսն գլուխ և առաջնորդ կացուցանեն ի վերայ ժողովրդեանն աստուծոյ. և ոչ գի֊
տեն զինչ գործեն, վասն զի կուրանան արծաթասիրութենէ, արծաթսիրութեանն
և առաւել ունիմ զայս ասել. զի ահա՛ այսմհետէ մեծաւ խոց
մամբ վիրաւորելոց է քրիստոս յանարժան քահանայից, քան զխաչելն և զչարչարելն ի հր
էից. զի պակասն ի նոցանէ վճարելոց է, և լսելոց է, եթէ ընկեր
վասն որոյ մտեր այս հարսանիս։ Յայնժամ կապեալ ոտիւք և կապեալ
ձեռօք հանեն զնա ի խաւարն արտաքին, և զոր ժողովեացն կուտի
կորստեամբ, ի վերայ նորա։ Որդեակք իմ ահա՜ այս ամենայն լինելոց է
ի յետին ժամանակն, զի արձակեցաւ սատանայ, ի ռ ամէ կապանացն, զոր կապեաց
քրիստոս խաչիւն իւրով. և երևեսցին ճշմարիտ հաւատացեալքն քրիստոսի, կալով ընդդէմ
նորա ի պատերազմ, զի ունի, ի պատերազմել ընդ սուրբսն, որք պատուիրանաւն աստուծոյ

114

պահպանեալ կան ի կարգս ճշմարիտ խոստովանութեան քրիստոսի աստուծոյ մերոյ,
որք կան յազգս ազգս։ Այսուհետև լինին արձակումք
այլազգեացք անիծեալ որդոցն քամայ, պեղծ զօրք թուրքաց
ի վերայ ազգաց քրիստոնէից, և ի սուր սուրերի մաշեսցեն ամենայն երկիր.
սով և գերութեամբ անցանէ ամենայն ազգ հաւատացելոց քրիստոսի. յանմարդ
դառնան բազում գաւառք, բառնալոց է զօրութիւնք սրբոց, յեր
կրէ քակտին բազում եկեղեցիք ի հիմացն, խափանեսցին խորհուրդք
խաչին քրիստոսի. ի բազմանալ անօրէնութեանց խափանին տօնախմբութիւնք
սրբոցն, գրգռին որդիք ընդ հարս, ատեցողք լինին հարք առ
որդիս, յարիցեն եղբայրք ի վերայ միմեանց, սպանութեամբ և արեան
հեղութեամբ ջանան կորուսանել զիրարս, ուրանան զգութ և
զսէր եղբայրսիրութեանն, ցամաքեսցի արիւն եղբայրութեան նոցա՛
և այսպիսի գործովք հաւասարակից լինին անօրինացն, և ազգաց անօրին
ացն ծփի երկիր և ցօղ արեան զգենոյն բոյսք անդաստանաց,
և զամս կ սրով և գերութեամբ աւերելոց էր երկիր։ Եւ յայնժամ ելցեն
ազգքն արիականքն որ են ֆռանկք, և բազմութեամբ զօրօք առցեն զսուրբ
քաղաքն յէրուսաղէմ, և ազատի ի ծառայութենէ, սուրբ գերեզմանն աստուածընկալ. և զկնի այս
որիկ, զամս ծ տագնապի երկիր սրով և գերութեամբ ի զօրացն պարսից, և է
ապատիկ առաւել քան զորս առաջն կրեցին հաւատացեալք, և ահաբեկին
ամենայն ազգք հաւատացելոց քրիստոսի. և ի բազմութենէն նեղութեանցն յուսահատին զօրք
հռոմայեցոց, բազում անցումն կոտորած կրեն ազգէն պարսից, և ընդիր ընդ
իրս ի քաջ զօրականացն խողխողեն սրով և գերութեամբ, մինչեւ ի փրկութենէ
յուսահատին զօրքն հռոմայեցոց. Եւ զկնի ծ ամացն սկիզբն առնուն
ի զօրանալ առ սակաւ սակաւ, և ու՞ր ուրեք լինի մնացեալ յառաջին գընդէն,
և յամ ամէ յառաջք գան, և հաստատին իբրեւ տեղապահ գոլով
աշխարհաց, և գաւառաց։

Եւ յայնժամ որպէս ի քնու զարթուցեալ լինի թագաւորն հոռոմոց,
և հասանէր որպէս զարծուի ի վերայ զօրացն պարսից, ահագին բազմութեամբ որպէս զաւազ
առ եզր ծովու ելցէ որպէս զհուր բորբոքեալ, և ահէ նորա դողան ամենայն
արարածք, և պարսիկք և ամենայն զօրք այլազգեացն արասցեն ի փախուստ
իւրեանց յայնկոյս մեծ գետոյն ջանունից.

Եւ յայնժամ թագաւորն հռոմայեցոց
տիրելով տիրէ ամենայն աշխարհի զամս բազումս. և նորոգումն առնէ ամենայն երկիր
և շինութեան հիմն արկանի, և այնպէս նորանայ, որպէս զկնի ջրհեղեղին։

115

և բազմանան ծնունդք մարդկան և անասնոց, բղխեսցեն աղբիւրք զգնացս
ջրոց. պտղաբերին անդաստանք առաւել քան զառաւել. և այնուհետեւ
անկանի սովն ի յաշխարհհն պարսից, զբազում ամս, մինչեւ յարեձակեալ զմիմեանս
ուտիցեն յահէ զօրութեան թագաւորին հռոմայեցոց, բազում իշխանք պարսից
ելցեն ի քաղաքաց և ի գաւառաց իւրեանց, և առանց պատերազմի զփախուստ ար
ասցեն յայնկոյս ջահուն գետոյն, և զամենայն ժողովս մթերից իւրեանց
զամաց բազմաց զոսկոյ, և զարծաթոյ, և ամենայն բազմութիւնս գանձուցն որպէս զհող,
կամ զքարակոյտս, այնչափ համարին առցէն յաշխարհէն պարսից,
և բարձեալ տարցեն աշխարհն հռոմայեցոց, և զամենայն մանկունս և զաղջկունս
և զկանայս տարցեն ի գերութիւն աշխարհն հռոմայեցոց, աւերակս և անմարդ
լինելոց է, տունն պարսից՝ ի զօրացն հռոմայեցոց, և հաստատի ամենայն իշխա֊
նութիւն երկրի, ի ներքոյ ձեռին թագաւորին հռոմայեցւոց։

Զայս սոյնպէս ասաց սուրբ վարդապետն յոհաննէս, և արձակեալ յուղարկեաց
զիշխանս հայոց խաղաղութեամբ, և գնացին, յաշխարհն իւրեանց։


§ 104
136

Արդ մինչև ցվայրս, բազմաջան և աշ
խատաւոր քննութեամբ գտեալ գրեցաք զշարագրական գրեալս, զհարիւրից
ամաց, զորս ի բազում ժամանակաց հետաքննեալ հասու եղաք. ընդ այն
քանեաց տեսողացն և լսողացն, որք էին ի հին ամաց ծնեալք.
Եւ ընդ ընթերցողսն յառաջին պատմագրացն, որք ականատեսք էին
լեալք ամենայն եղելոցս, և նեղութեանցս այսոցիկ զոր վասն մեղաց կրեաց տունն
հայոց, և ահաւոր զայս բազում անգամ զմտաւ ածեալ եմ, վասն այս յետին
ժամանակին գրել զդառնայ շունչ ։ Զայս սոսկալի բարկութիւնս զոր
կրեաց ազգս հայոց, ի գիսաւոր և ի պիղծ եղիմնացոց ազգէն թուրքաց

137

եղբարց իւրեանց հոռոմոց. և վասն այսորիկ հարկ եղև ի մտաց խորհրդոյս
յանդադար յուզմամբ իբրև զմեծ իմն, համարելով գտանել
զայս գործս . և վասն այսորիկ զօրաժողով արարի, և գրեցի մինչև ցայս
վայր, զԳ ազգացս, և զհայրապետացս, և զայլ պէսպէս քննութեանց զազգաց,
և զթագաւորաց, զորս յառաջ ասացաք, և որ զկնի դեռևս ասասցուք
սկիզբն , զոր ինչ եղև յաւուրս հարցն մերոց, որք էին
բազում անգամ տեսեալ աչօք իւրեանց. զոր և իմ։ Իսկ խորհեալ
խորհուրդս այս, և ըստ Ը ամ անհանգիստ քննութեամբ կացի, և զայս
ամենայն յօժարեցի ի տեսութիւն, և ի մատենագրութիւն ածել գրով,
վասն զի մի ի չարաշունչ դառնութեան ժամանակս կորիցէ այս ամենայն, և մոռա
սցի. և վասն այսորիկ մատթէոս ուռհայեցի և վանական զաշխատութեան
զգործս իմ ոչինչ համարեցայ, այլ թողի սա՛ ի յիշատակ սիրողաց,
ժամանակագրութեանց, զի յորժամ ի հանդէս քննութեան ելցեն, յաղագս ժամանակաց
անցելոցն դիւրւ օգտակարեսցեն գտանել զժամ, և զժամանակս,
և բարկութեանն ի վերայ ժամանակացն գտանիցեն, և այնու զմտաւ ած
եալ յիշեսցեն զաստուածասաստ բարկութիւնն, զոր վասն մեղացն ընկալաք զհա
տուցումն արդար դատաւորէն աստուծոյ. և վասն այսորիկ կողմանց զկորուստ
հաւատացելոց, և զխրատս զոր անօրէն ազգաւ խրատեաց զմեզ
տէր աստուած մեր. և ահա՛ որ ոչ կամեցաք զսպառնալիսն, և զխրատն աստուծոյ
մոռացուցանել ի վերայ մեր։ Արդ արժան է մեզ միշտ և հանապազ
լսել զխրատն աստուծոյ մերոյ. և դարձեալ ի նոյն պատուհասն մեղաց դեգերեալ
շրջիմք, զորս ընկալաք ըստ արժանեաց մերոց զհատուցումն, նայ
և այլ ևս ունիմք ասել ձեզ ամաց Ձից, զաշխատութենէ
մատթէոսի ուռհայեցոյ և վանաց երիցու։