Ժամանակագրութիւն Մատթէոսի Ուռհայեցւոյ

Excerpts from the Chronicle of Matthew of Edessa

Main

About the Chronicle

About this edition

Text and translations

Source witnesses

X Venice, Mekhitarist Library 901

Copied in 1669 in Isfahan by two scribes; the scribe responsible for the text of the Chronicle was a priest named Sargis. It belongs to the first group; the text begins with the end of the Life of Nersēs, although the rest of Mesrop’s text is placed after the Chronicle. It is missing a large portion of the text, from the middle of the entry for 514 (1065/6) to the middle of the entry for 546 (1097/8); it resumes at precisely the point where the texts in the second group are truncated. There is no indication that the scribe was aware of this substantial lacuna.

Transcribed pp. 41; 50-55; 85-87; 141-145.

41

միշտ և հանապազ ի գինարբուս դէ
գերեն։ վասն սիրոյ և ցանկութեան չար և պիղծ աղտին հայրա
պետք և եպիսկոպոսունք, և քահանայք և կրօնաւորք, արծաթա
սէրք, որդեակ իմ ահա յայսմհետէ սատանայի կամքն ա
ռաւել տիրեսցի որդիս մարդկան քան այն, և ի ձեռն ան
արժան պատարագողացն, որ յայսմ հետէ լինելոց է բար
կանայ աստուած ի վերայ արարածոցս ևս առաւել ի վերայ մատուցա
նողին զնա, անարժանիցն պատարագելոց է քրիստոս, և յանար
ժանսն բաշխի. ևս առաւել վիրաւորելոց է տէր մեր յիսուս քրիստոս
ի յանարժան քահանայիցն քան զչարչարելն և զխաչելն ի հրէիցն
զի արձակեցաւ սատանայի զի ռ յամէ ի կապանաց իւրոց
զոր կապեաց քրիստոս։ Եւ զայս պատուիրեմ ձեզ որդեակ հա
ռաչանօք սրտիւ լալով և ողբալով վասն զի քակին բազումք
ի հաւատոց, և պարծանօք ուրանան զքրիստոս, և վասն այսորիկ
խաւար կալաւ զամենայն արարածս։ Զայս այսպէս ասաց սուրբ
վարդապետն հայոց վասն կատարծի բարկութեան նշանին, և այլ բա
զում ինչ ճառեաց որ կատարելոց է ի վերայ հաւատացելոցս։

որ ահա ամենայն ինչ կատարեցաւ մի աո մի ի ձեռն ելից
կատաղի և շուն ազգին թուրքաց անօրէն և պիղծ որդիքն
քամայայսմի

50

այսմ տումարիս և ի թու
ականութեանս հայոց դճձե ամին խաւարեցաւ արեգակն ա
հաւոր և սքանչելի սոսկալի տեսլեամբ, վասն զի զոր օրինակ խաւա
րեալ եղև ի խաչելութեանն քրիստոսի, նոյն օրինակաւ ծածկեաց զլոյս
իւր և խաւար զգեցաւ և լուսաւորք յաշխարհիս ի մութն և սեաւ
դարձան, և ամենայն երկինք իբրեւ զկամար կապեցաւ խաւարաւն

51

և եղեւ սեւացեալ արեգակն ի մէջ օրէի և ամենայն աստեղքն առ
հասարակ երեւէին որպէս ի մէջ գիշերի, և սաստկացաւ խա
ւարն և մութն, և գոչեաց առ հասարակ ամենայն արարածս և հըն
չեցին ամենայն լերինք և դողաց և բլուրք սասանեցան լերինք և
ամենայն աշպառաժք երերալով ծփայր համատարածք մեծ ծովն
ովկիանոս և սուգ առեալ՝ լայր զամենայն որդիս մարդկան։ Եւ
եղեւ ի տեսանել զայս ամենայն որդոց մարդկան ահաբեկեալ լինէ
ին յերկիւղէն որպէս մեռեալ։

այնժամ լայր որդի առ հայր
իւր, և լայր հայր ի վերայ իւրոյ տղայն, զարհուրեալ ի յահէն ան
կանէին ի գիրկս ծնողացն մայրքն, աղեդեալ սաստիկ արմամբ
իբրեւ հրով, լային զտղայս իւրեանց և այսպէս ահաբեկեալ կայր
ամենայն արարածք և երկիւղէն պաշարեալ կային և ելս իրացն ոչ գը
տանէին ընդ սոսկալի նշանն զարհուրեալ հիանային և ահա
բեկեալ կային առ հասարակ։

այնժամ տէր պետրոս հայ
րապետն հայոց և թագաւորն յովհաննէս, յողարկեալն արք փառա
ւոր առ սուրբ վարդապետն հայոց, յովհաննէս ոչր կոչէին կոզեռն
վասն զի ի նմանէ գիտասցին զմեկնութիւն մեծ նշանին. զի էր այր
սուրբ և սքանչելի ճգնութեամբ զարդարեալ և մեկնիչ հին և նոր կը
տակարանացն աստուծոյ լցեալ վարդապետն շնորհօք, իսկ որք առաքեցան
առ վարդապետն հայոց գրիգոր մագիստրոսն որդին վասակայ
և հայկազն մեծն սարգիս, և այլ ոմանք յազատաց տանն հա
յոց, և այլ ի քահանայիցն զի զերկրորդեալն ահաւոր նշանն գիտասցեն։

ւ եղև իբրև գնացին առ վարդապետն հայոց գտանէին զնա
զի տդարձեալ կայր ի գետնին երեսք ի վայր տրտմութեան և թացեալ
լինէր արտասուօք զգետինն և ի սաստկութենէ լալոյն, և ի դա
ռն հառաչանաց որ ելանէր ի բերանոյ նորա ոչ ոք իշխէր ինչ

52

հարցանել ցնա. վասն զի տեսանէին զնա ի խորին սուգս, և ահա
գին տրտմութիւնս և անդադար հեղոյր զարտասուսն և կոծէր
զկուրծս իւր և յայնժամ նստան իշխանքն հայոց մերձ առ վար
դապետին յովանիսի և զմեծ և զվեց ժամաւն օրն ոչինչ համարձակե
ցան խօսել և հարցանել վասն ահաւոր նշանին և կային առ հասարակ
ամենայն եկեալքն առ նայ։

այնժամ ետես իբրև վարդապետն
զողբումն հայոց ամենայն եկեղեցոյն, բացեալ զբերան իւր սկսաւ
խօսել հառաչանօք և բազում արտասուօք և սկսաւ լալ զամենայն ազգ
հաւատացելոց, լայր և զկարգ քահանայական, և զեղծումն սըր
բութեանց սըրբոց խորհրդոյն, լայր և զեկեղեցի աստուծոյ և զքակտումն
պատուիրանաց որ ի նմա ծածկեալ կան աստուածեղէնքն։ Եւ սկսաւ
զսոսա ասել ցնա ցիշխանսն հայոց, ով փառաւոր որդիք իմ
լուարուք զբանս զայս ի վիրաւոր և ի վշտանկեալ յովանիսի
զի ահա լցան այսօր ռ ա՛մ չարչարանացն խաչելութեանն քրիստոսի,
և արձակմանն անօրէնն բելիարայ. զոր կապեալ էր զնա փըր
կիչն ի յորդանան գետ, զոր առաջին նշանէն ցուցաւ մեզ
յառաջ քան զդժան ամն զասացաք, և յայժմ դարձեալ երկ
րորդեաց, զի նախ երկինք պատառեցաւ, և երկիր մթացաւ. և ահա յա
յսմ ամի լուսաւորքդ խաւարեցան և ասէ արարածքս վասն զի
յայսմ հետէ ամենայն ազգք հաւատացելոց քրիստոսի ի խաւարի շրջելոց
են. զի այսուհետև և խաւարին կարգ սուրբ եկեղեցոյ քրիստոսի յամենայն
ազգաց հաւատացելոց թուլանան ի հաւատոց, ի պահոց և
յաղօթից պակասին յոյս հանդերձելոյն, երկիւղ դատաստա
նին աստուծոյ արհամարհի, բառնւ ճշմարիտ հաւատք յամենայն ազգաց
հաւատացելոց տկարանայ աստուածպաշտութիւնն, ատեն զպատուի
րանն աստուծոյ, դիմադարձ լինին բանից սուրբ աւետարանին քրիստոսի ամենայն ոք

53

հակառակ գտանին սրբոց պատուիրանացն աստուծոյ արհամար
հեն զբանս սուրբ վարդապետացն անգոսնեն, և զհրամանս կանոնաց
սրբոց հայրապետացն անկանի բազում ի բարձրութենէ հաւատոց,
և ատեն դրունս սուրբ եկեղեցոյ և ի ծուլութենէ պահոցն և ա
ղօթիցն կուրանան աստուածպաշտութեանցն բազումք մտանեն
ընդ լծով անիծիցն, վասն զի ոչ հաւանին խրատու աստուածային բանիցն
սուրբ առաջնորդացն որդիք անիծանին ի ծնօղաց իւրեանց յառի
ոչ հնազանդութենէ զաւակացն ծնօղքն չարչարեն ի ծնընդոց
իւրեանց ցամաքեսցի գոյթ սիրոյ բարեկամաց ի հարց և ի զաւակաց
և ահա յայսմհետէ բազում հերձուած մտանեն ի աստուծոյ
ի ծուլութենէ են հայրապետաց, վասն զի թուլամորթին և տըկա
րանան և հաւատոյ քննութիւնս չառնեն։ և յիմարեալք։ կան

աղագս արծաթոյ թողուն զբաց ի հաւատսն, և պակա
սին աւրհներգուիք ի տանէն աստուծոյ, երկիւղ ահ սոսկալի դատաս
տանին աստուծոյ, յաւուրն ահաւորի որ լինելոցն է փարատեալ խա
փանին յամենայն մտաց. մոռանան զհատուցումն արդարոցն և֊
մեղաւորացն, վասն զի մեղսասէրք և ցանկացողք լինելոց են չար
ճանապարհին փափագանօք երթան ի մեղաց ժողովարան զի ահա
ի թագաւորաց և իշխանաց և առաջնորդաց ապականելոց երկիր
յառաջնորդք և իշխանք լինելոց են կաշառասէրք, և ստախօ
սք և սուտերդմունք և ի ձեռս կաշառոցն թիւրեն դատաս
տանս իրաւանց աղքատին, և յաղագս այսորիկ առաւել բար
կանայ աստուած ի վերայ նոցա, զի զառաջնորդութիւն և զիշխանութիւնն ընդ
երեսաց վարին և ոչ ըստ աստուծոյ. և տիրեալ իշխանաբար ի վերայ
վիճակին և ոչ ահիւն աստուծոյ հովւել և ուսուցանել որպէս պատու
իրեաց սուրբ առաքեալն պօղոս. իշխանդ և դատաւորք պոռըն

54

կասէրք առաւել քան զաստուածասէրք, և ատեցողք լինին սուրբ ամո
ւսնութենէն, և փակին ընդ պոռընկութեամբ ախտին, և սիրեն
զկորուստն մատնեաց իւրեանց մեծարեն զմատնիչսն և զգողս
յափշտակեն անիրաւաբար զաշխատողացս ինչսն անողորմ
ի վերայ դատաստանացն։

րդեակք իմ ահա յայսմ հետէ
ի հակառակուենէ առաջնորդաց, փակելոց են դրունք սուրբ
եկեղեցոյ, և վերանայ սրբութեան կարգն յամենայն յազգէ. և յաղագս
արծաթասիրութեան տան ձեռնադրութիւն բազում անարժանից, և
զամենայն պղծեալք ածեն ի կարգաւորութիւն, և յայնժամ պատարագի
քրիստոս ի ձեռն անարժան քահանայիցն, և բազումք անարժանութեամբ հաղոր
դին ի նմանէ, ոչ եթէ ի փրկութիւն այլ ի դատապարտութիւն և ի
կորուստ հոգոյն. և ուր ուրեք կայ ճշմարիտ պատարագող քրիստոսի սուրբ
խորհրդոյն յազգս, ազգս որ ի ձեռաց նոցա ողորմի աստուած աշխարհի։

րդեակք զսուրբքն և զառաքինիսն վիրաւորեն և զա
նարատն դարձուցանեն ի քահանայուենէ առ ի չունելոյ արծաթ
ոչ տան զձեռնադրութիւնն։ և որպէս ասացաք յառաջ քան զդժ
ան ամն լինելոյ միւսումն նշանին, եթէ պակասին բազումք
ի հաւատոցն աստուածպաշտութեանց, վասն զի բազումք, քահանայից և կը
րօնաւորացն իւրեանց լինելոց են ցանկասէրք ախտից փափա
գողք, որոճալով որոճեն զերգս դիւական կրօնից փաղ
չեն յանապատին, և ատեն զսուրբ երամս ճգնաւորացն և վա
րս առաջին կրօնաւորացն ատեալ անարգեն լինիցին խան
գարիչք կարգաց և կրօնից փախչին ի ձայնէ սաղմոսերգու
թեանցն աստուծոյ. այս ամենայն լինելոց է, որդեակք իմ յաղագս յղփանան
յառաջնորդք յաշխարհի, արծաթսիրութեամբ, և զամենայն անկեալս և զո
րոշեալս ի շնորհաց որդոյն աստուծոյ յառաջ կոչեն, և ածեն զնոսա ի

55

կարգս քահանայական, և զամենայն մերժեալսն գլուխ և առաջնորդ
կացուցանեն ի վերայ ժողովրդեանն աստուծոյ. և ոչ գիտեն զինչ գործեն
վասն զի կուրանան ի սաստկութենէ արծաթսիրութեան և ա
ռաւել ունիմ ասել զայս, զի ահա յայսմհետէ մեծաւ խոց
մամբ վիրաւորելոց է քրիստոս յանարժան քահանայից քանզի զխաչելն
և զչարչարիլն ի հրէից. զի պակասն ի նոցանէ վճարելոց է
և լսելոց է եթէ ընկեր վասն որդոյ մտեր յայս հարսանիսս։

այս այսպէս ասաց սուրբ վարդապետն յովհանէս և արձակեաց
յողարկեաց զիշխանս հայոց խաղաղութեամբ և գնացին յաշխարհն իւրեանց։

85

րդ ահա մինչև ցայս վայր բազմաջան և աշխա
տաւոր քննութեամբ գտեալ գրեցաք զշարագրական գրեալսն
հարիւրից ամաց զորս ի բազում ժամանակաց հետաքն
նեալ հասու եղաք ընդ այնքանեացս տեսողացն և լսողացն

86

որք էXXXX հին ամաց ծնեալք և ընդ ընթերցօղն յառա
ջին պատգամագրոց որք ականատեսք էին լեալք ամենայն եղելոցս
և նեղութեանս այսոսիկ որ վասն մեղաց տուն հայոց և ահաւոր զայս
բազում անգամ զմտաւ ածեալ իմ, վասն այս յետին ժամանակիս
գրել զդառնաշունչ կոտորածսն։

այս սոսկալի բարկութիւնս զոր կրեաց զազգս հայոց
ի գիսաւոր և ի պիղծ եղիմնացոց յազգէն թուրքաց եղ
բարց իւրոց հոռոմոց. և վասն այսորիկ հարկ եղև ի մտաց խոր
հրդոյս անդադար յուզմամբ իբրև զմեծ իմն համարելով
գտանել զայս գործս կատարածի. և վասն այսորիկ զօրաժո
ղով արարի և գրեցի մինչև ցայս վար, զԴ ազգացս և
զհայրապետացս. և զայլ պէսպէս քննութեանց յազգաց և թագաւորաց
զորս յառաջ ասացաք և որ զկնի դեռ ևս ասասցուք
զսկիզբն կատարածիս զոր ինչ եղև յաւուրս հարցն մերոց
որք էին տեսեալ բազում անգամ աչօք իւր ետ նոցա. զոր և
իմ իսկ խորհեալ զխորհուրդս այս և զը ամ անհանգիստ
քննութեամբ կացի և զայս ամենայն յօժարեցի ի տեսութիւն և ի մատե
նագրութիւն ածել գրով վասն զի մի ի չարաշունչ դառնութեան
ժամանակս կորիցէ այս ամենայն և մոռասցի. և վասն այսորիկ
մաթէոս ուռհայեցի և վանական զաշխատութեան զգործ իմ
ոչինչ համարեցայ այլ թողի զայս ի յիշատակ սիրողացն
ժամանակագրութեանց զի յորժամ ի հանդէս քննութեամբ ելցեն յաղագս
ժամանակաց անցելոցն դիւր տակաւ արասցեն գտանել
զժամս և զժամանակս. և զկոտորած բարկութեան ի վերայ ժամանակաց
գտանիցեն և այնու զմտաւ ածեալ յիշեսցեն զաստուածասաստ
բարկութիւնն զորս վասն մեղացն ընկալաք զհատուցումն յար

87

դար դատաւորէն յաստուծոյ. և վասն այսորիկ կող զ
կորուստ հաւատացելոց և զխրատս զոր անօրէն ազ
գաւ խրատեաց զմեզ տէր աստուած մեր և ահա որոց կամեցաք
զսպառնալիսն և զխրատն աստուծոյ մոռացուցանել ի վերայ մեր։

րդ արժա՛ն է միշտ և հանապազ լսել խրատն աստուծոյ
մերոյ. և դարձեալ ի նոյն պատուհաս մեղացն դգերեալ շր
ջիմք զորս ընկալաք ըստ արժանեաց մերոց զհատու
ցումն նա և այլ ևս ունիք ասել ձեզ ամաց զաշխատու
թենէ մաթէոս ուռհաեցո և վանաց իրիցու։

141

Ի յամին ԴՃերորդի Ծերորդի ի գիրս աստ ժո
ղովեցաք զգործ ժամանակաց Ճ և Ծից ամացն, և յայսմ տեղոջ
լռեալ դադարեցաք ի յարստաւոր քննութենէս մերմէ, վասն զի
այլոց ոմանց թողաք զայս մարտ մտաց, և պաքսամուր խորհր
դոց, և մեր յետ ելանելով տեղի տալով հանճարեղացն
և իմաստուն արուեստաւոր քննողաց, ըստ բանի պօղոսի որ
ասէ եթէ ոք յատենի ելցէ առաջինն լռեսցէ, այս եղև ի հա
յրապետութեանն տանն հայոց տեառն գրիգորիսի, և տեառն բարսեղի, յորժամ
առաջին սկիզբն երկրպագութեանս. և էր ի հայրապետութեանն հռոմոց որ
ի կոստանդնուպօլիս, նիկօլայ, և ի հայրապետութեան երուսաղէմի, սիմէոնի,
և ի հայրապետութեան աղէքսանդրու յովհաննու, և ի հայրապետութեան
տանն ասորոց աթանասի։ ւ ի յադամայ ամք ժամանակաց
ԶՌ և ԶՃ և Ժ. և արդ զամս Ժ ոչինչ արարաք հոգս, վասն այս
ժամանակագրութեանս, և թողեալ էաք ի բացեա՛ զարուեստ գրչութեանցս
և տեսանելով մեր հանապազօր զաստուածասաստ բարկութիւնս հեղեալ
ի վերայ քրիստոնէից, և ամ յամէ անկեալ և գլորեալ, լինէր

142

զօրութիւն զօրաց հաւատացելոց, զժամանակն որ լի իսկ իցէ ամենայն
ուրախութեամբ, և ապա մեր յառաջ եկեալ, յայնժամ բազում
ուրախութեամբ որպէս թէ յաստուծոյ յայսմ համարեցաւ ինձ, զայս այսպէս
ի գիր հաւաքել, և ապագայիցն թողուլ զայս յիշատակս.
և թէպէտ, և ոչ է սա հոգևոր հմտութեամբ զարդարեալ, կամ արո
ւեստս հոգևորս, և կայ շաւիղս առաքինութեան ինչ, այլ առաքինութեան ինչ այլ զխ
րատն տեառն, զոր վասն մեղաց ազգի յանցանօք ի բարկութիւն շարժե
ցաք զտէր աստուած ի վերայ մեր, և ի նմանէ առաք զխրատս զայս գաւազանաւն
նորա. և արդ պարտ արժան է, ոչ մոռանալ զսա՛, որք կենդանիք
ս են ժամանակիս, այլ գրել զսա յիշատակել զսա, ծնանելոցն,
եթէ այս է մեղաց պտուղն զոր ցանեցին հարքն մեր, և Էպատիկ
ժողովեցին. և վասն այսորիկ, ես Ր մաթէոս որ անարժանս եմ ողոր
մութեան աստուծոյ, զամս բազումս քաջաջան քննութեամբ կացի, և արիաբար
մտօք, ի քաղաք միջագետաց յուռհայ ժողովեալ գրեցաք մին
չև ցայս վայր, և զամաց Լից, դեռ ևս առաջի կա գրի հաւաքեալ
և արդ ահա այս վարդապետացս, և կորովի գիտնականաց էր գործ
և ոչ մերում տկարութեանս, և կամ սակաւ գիտութեանցս, բայց այս
սովորութիւն է աստուծոյ զի տկարաց, և ի նուազից գործ ինչ պիտանացու
պահանջէ որպէս տեսանեմ, զերամս մեղաւորացն, և զարմանամք
ընդ դասսպետութիւնս նոցա, եթէ որպէս ոչինչ և ի թեթև մարմնոյն
ամենայն որդիք մարդկան յագենան քաղցրութեամբ նոցա, և ի պէտս սրբոց
մատչին գործք նոցա, և առաջի թագաւորաց, փառաւորի. և կամ մեռեալ
որդն որ գայ, և կենդանանայ, և վաստակօք իւրովք ի գոյնս գո
յնս զարդարէ, զթագաւորս, և զիշխանս պէսպէս զարդարանօք.
այսպէս և տկարութիւնս մեր համարձակութիւն էառ և առաջի հռե
տորաց և իմաստնոց հզօրաց և խորին հանճարեղաց, և քաջա

143

կիրթ քննողաց, խօսեցաք զայս, և յանձին արար, զմատենա
գրուիս մեր նոցա վասն զի արկցեն, զբովս և զքննութիւնս արասցեն,
Բայց զայս հաւաստապէս ասացից, և ա՛ռանց երկբայութեան
վասն զի այսորիկ ի մէնջն քննեալ գծագրեցաւ, անհնարին է
եթէ, այլ ոք կարող լինի զայս գտանել, և կամ հաւաքումն
առնել միահամուռն, ազգաց և թագաւորաց, հայրապետաց և
իշխանաց, զամենայն ժամանակս թուականութեամբ ի գիրս հաւաքեալ,
Վասն զվճարեալ հատան առաջինքն, որ ականատես էին
ամենայն ժամանակացն. արդ զայս ոչ ոք է կարող առնել, զոր ինչ
մեք արարաք, զի զոր ինչ գրեցաք, գրեցաւ, զի զամս հնգե
տասան ունէաք զայս գործ քննութեանս, զոր ի մատենագրու
թիւնս ընթերցեալ գտանէաք, զթուականութիւնս ժամանակացն ի յիշա
տակարանս գրոցն, և ընդ ծերսն ի քննութիւն մտեալ, դեգրէաք
անդադար քննութեամբ, և հաւաքեալ գրեցաք ի գիրս զայս ինչ։

Եւ արդ ես մատթէոս այսու եղէ ցանկասէր, և կամե
ցայ զդառնալ ընդ նոյն բնաբան պողոտայն, զոր օրինակօք
ի բազում ժամանակաց շրջեալ ի վերայ համատարած մեծի ծովուն
ոկիանոսի, և ցնորեալ բազում նեղութեամբ, և զկնի ալեկո
ծութեան երթիցէ ի տուն իւր խաղաղութեամբ, և զմտաւ ածեալ
յիշեսցէ զսէր բազում շահիցն, յայնժամ ոչինչ յանցեալ
նեղուիթիւնսն մտաբերէ, և առ ոչինչ համարելով, զամենայն ինչսն
զոր ի ծովուն նաւակոզեցաւ, փութաւ մեծաւ փափագա
նօք դառնալ ի նա ծովագնացութիւնս. այսպիսի օրինակաւս և
մեք դարձցուք ի մեր թողեալ կէտ գրոյն, և գտեալ զբնականն
զառաջին, զոր թողեալ էաք, յորժամ էաք ի յամս ՇԾ, և
արդ սկսաք ասել, այլ և զամաց, ԻԵանց, և Լ լիցի վճարու

144

մն գրոցս, վասն զի յանճեաց, թուականութիւնս հայոց, բազում
նեղութեամբ. և ի նոյն հայրապետութեանս տեառն գրիգորիսի և ի թա
գաւորութեան յունաց, ալէքսին դարձաք, յօժարական մտօք
և սկսաք առ ի պատմել, , և զնեղութիւնս չար ժամանակիս
այսորիկ։ Եւ ոչ արարաք զսա ի պէտս սնափառութեանց` որպէս կարծել ո
մանց այլ ի յիշատակս5 և ի յաստումն առ ի յապայ ժամանակին
և ոչինչ զմտաւ ածէ զտկարութիւնս մտանց, և զանկարողութիւն ի գիտութենէ
հմտութեանց, այլ որք կատարեալքն են գիտութիւն, հին և նոր կտակա
րանացն աստուծոյ նոքա են կարողք քերական արուեստիւք զբանսն սր
բել, և զամենայն զսղալանս բանիցն պայծառացուցանել ըստ աստուածա
տուր շնորհացն, որ տուաւ նոցա. իսկ մեք ըստ տխմար մերոյ գի
տութեան, զայս քննեալ մաքրութեամբ, և գրեցաք զբազում մատենա
գրութիւնս զորս գտաք վասն նեղութեանց ժամանակացս այսորիկ զոր ի
տեղիս գրեալ էին, և թողեալ էին զայն իւրեանց յիշատակ. զոր
և մեր ժողովեալ զայն ամենայն բազում հոգէբարձութեամբ. և լսեցաք այլոց
ոմանց պատուականաց որք հասու էին ժամանակացն և նե
ղութեանցն, և անսղալ հասեալ էին ի վերայ ժամանակաց, և ընդ ծերս
ունէաք, խօսակարգութիւնս, որք տեղեակ էին անցեալ ա
մացն, ըստ բանի մարգարէին որ ասէ. հարցջիր դու
ցհարքս, ընդ ծերսն, և պատմեսցեն քեզ այրդ այդպիսի
օրինակաւս անհանգիստ եղեալ մեր, և զամենայն հոգս զբաղմանաց
թողեալ էաք, և զամենայն ցանկութիւնք արհամարհեալ էաք,
և միշտ և հանապազ զայս ունէաք պայքարնումն մտաց
զոր դարձեալ սկսաք երկրապագութեանց ըստ երանելի վարդապետին
գրիգորի նիւսացոյ, որ ասէր։ Դարձեալ ես ծերունիս յասպա
րիսի զորս և մեր մնացեալ այլոց ոմանց թողեալ զայս քննել

145

և ահա տեսանէաք զամենեսեան, հրաժարեալ ի պատմագրութեան
աստի և տեսանէաք մեք զի ժամանակս գնալով գնայր, և հոս
մանս և զծորմունս, և պակսութիւն մեզ ցուցանէին, և զոչ
կալ դադարման մարդկութեանս ի վերայ երկրի այլ զփոփոխմունս
յաստեացս ի հանդերձեալ տէրն ի յայտ բերէին. վասն զի անցա
ւոր են ամք և ժամանակս այսպէս անցաւորք ծնունդք նորա և զոր օրինակ մշտնջենաւորք են հանդերձեալք են, այսպէս և
անկատարածք են ծնունդ նորա. և երանի, որք հանդիպեսցեն
այնմ ուրախութեանցն, և երանի որք կերիցեն ճաշ յարքայութեան աստուծոյ։