Ժամանակագրութիւն Մատթէոսի Ուռհայեցւոյ

Excerpts from the Chronicle of Matthew of Edessa

Main

About the Chronicle

About this edition

Text and translations

Source witnesses

V Venice, Mekhitarist Library 887

This manuscript is the oldest extant. It was copied between 1590 and 1600 by four separate scribes; the scribe responsible for the Chronicle’s text was Pōłos of Merzivon. The manuscript was sponsored by Petros Maxsoutencʿ in Aleppo; the text was therefore probably copied there. It belongs to the first group of manuscripts, beginning with the Life of Nersēs, and contains the chapter divisions peculiar to the ‘Jerusalem’ subset. It is one of only two manuscripts in this group (the other is Y, below) to include the history of Tʿovma Mecopʿecʿi after the Chronicle; it also includes a ‘letter from Pilate to Tiberius’ that is part of the characteristic sequence in the second group, although the letter is here included after the Chronicle. Like many of the copyists within this group, the scribe considered the text to begin with the last portion of the Life of Nersēs.

Transcribed pp. 122-123; 130-136; 160-162; 277-281.

§ 66

122

մի՛շտ և հանապազ ի գինարբուս դեգ
երին, վասն սիրոյ և ցանկութեան չար և պեղծ ախտին. հայրապետք և եպիսկոպոսունք և
քահանայք, և կրօնաւորք, արծաթասէ՛րք առօել քան աստուածասէ՛րք։ Որդեակք իմ
ահա՜ յայսմհետէ՛ սատանայի կամքն առօել կատարեսցի որդիս մարդկան քան աստուծոյն,
և ի ձեռն անարժան պատարագողա՛ցն որ այսմ հետէ լինելոց է՛, բարկանայ աստուած ի վերայ
արարածոցս և՛ս առօել ի վերայ մատուցնողին զնա՛, զի անարժանիցն պատարագելոց է
քրիստոս, և յանարժանսն բաշխեսցի. և առօել վիրօորելոց է՛ տէր մեր յիսուս քրիստոս ի

123

յանարժան քահանայիցն քան զչարչարելն, և զխաչելն ի հրէիցն զի արձակեցաւ սատանայ
ի ռ ամէ կապանաց իւրոց զոր կապեաց քրիստոս։ Եւ զայս պատուիրեմ ձեզ որդ
եակ հառաչանօք սրտիւ, լալով և ողբալո՛վ, վասն զի քակին բազումք ի հաւատոց
և պարծանօք ուրանան զքրիստոս, և վասն այսորիկ կալաւ զամենայն արարածս։ Զայս այսպէս ասաց
սուրբ հայրապետն հայո՝ց վասն բարկութեան նշանին և այլ բազում ինչ ճառեաց
որ կատարելոց է ի վերայ հաւատացելո՜ցս։ Զոր ահա՛ ամենայն ինչ մի աո մի ի ձեռն
ելի՛ց կատաղի և շո՛ւն ազգին թուրքաց անօրէն և պեղծ որդիքն քամայ

130
§ 76

Յայսմ տօմարի՛ս և ի թվականութեանս հայո՝ց դճձե ամին,
խաւարեցաւ արեգակն, ահաւոր և սոսկալի տեսլեամբ, վասն զի զոր աւրինակ
եղեւ խաւարեալ ի խաչելութեանն քրիստոսի, նոյն աւրինակաւ ծածկեաց զլոյսն իւ՛ր,
և խաւար զգեցաւ և լուսաւորք աշխարհիս ի մութն և սեաւ դարձա՛ն և ամենայն երկինք իբրեւ֊
զկամա՛ր կապեցաւ խաւարաւն. և եղեւ սեւացեալ արեգակն ի մէջ օրէի և ամենայն
աստեղղքն առ հասարակ երեւէին որպէս ի մէջ գիշերի. և սաստկացաւ խաւարն և մութն
և գոչեաց առ հասարակ ամենայն արարածք և հնչեցին ամենայն լերինք և բլուրք և դողաց
սասանելով լերինք և ամենայն ապառաժք, և երերալով ծփայր համատար
ածք մեծ ծովն ովկիանո՛ս և սուգ առեալ լա՜յր զամենայն որդիս մարդկան. և
եղև՛ ի տեսանել զայս ամենայն որդոց մարդկան ահաբեկեալ լինէին յերկիւղէն

131

որպէս մեռեալ։ Յայնժամ լա՜յր որդի առ հայր իւր, և լայր հայր ի վերայ որդ
ոց իւրո՜ց. տղայքն զարհուրեալ ի յահէն անկանէին ի գիրկս ծնօղա՛ցն.
մայրքն աղետեալ սաստիկ այրմամբ իբրև՛ հրով, լային զտղայս իւրեանց
և այսպէս ահաբեկեալ կայր ամենայն արարածք և երկիւղէն պաշարեալ կային և ելս իրացն
ոչ գտանէին ընդ սոսկալի նշանն զարհուրեալ հիանային և ահաբեկեալ
կային առ հասարակ։ Յայնժամ տէր պետրոս հայրապետն հայո՝ց և թագաւորն
յովաննէս յուղարկեալ արք փառաւորք առ սուրբ հայրապետն հայո՝ց յոհաննէ՛ս
որ կոչէին կոզե՛ռն վասն զի ի նմանէ գիտասցեն զմեկնութիւն մեծ նշանի՛ն.
զի է՜ր սուրբ և սքանչելի ճգնութեամբ զարդարեալ և մեկնիչ հին և նոր կտակարանացն աստուծոյ
լցեալ վարդապետական շնորհօք։ Իսկ որք առաքեցան առ հայո՝ց վարդապետն գրիգո՛ր
մագիստրո՛սն որդին վասակա՛, և հայկազն մեծն սարգի՛ս և այլք ոմանք
ազատաց տանն հայո՜ց և այլք ի քահանայիցն, զի զերկրորդեա՛լն ահաւոր նշանին
գիտասցեն։ Եւ եղև՛ իբրև գնացին առ վարդապետն հայո՝ց գտանէին
զնա՛, զի դարձեալ կայր ի գետինն երե՛սք ի վա՛յր ի խոն տրտմութեան, և թացեալ
լինէր արտասուօք զգետինն. և ի սաստկութենէ՛ լալոյն և ի դառն
հառաչանա՛ց որ ելանէ՛ր ի բերանոյ նորա, ոչ ոք իշխէր ինչ հարցանել ցնա՛. վասն զի
տեսանէին զնա՛ ի խորին սո՜ւգս և ահագին տրտմութեանս, և անդադա՛ր
հեղո՛յր զարտասուսն և կոծէ՛ր զկուրծս իւ՛ր. և յայնժամ նստան իշխանքն
հայո՛ց մերձ առ վարդապետին յոհաննիսի մեծի, և զվեց ժամ աւուրն ոչինչ
համարձակեցան խաւսե՛լ և հարցանե՛լ վասն ահաւոր նշանին, և լային առ հասարակ ամենայն
եկեալքն առ նա՛։ Յայնժամ իբրև՛ ետես վարդապետն հայոց զողբումն
ամենայն եկելոցն, բացեալ զբերանն իւր սկսաւ խօսել հառաչանօք և բազում
արտասուօք և սկսաւ լա՛լ զամենայն ազգս հաւատացելո՛ց, լայր և զկարգ քահանայական,
և զեղծումն սրբութեան սրբո՛ց խորհրդոյն, լայր և զեկեղեցի աստուծոյ, և զքակտ
ումն պատուիրանա՛ց որ ի նմա՛ ծածկեա՛լ կան աստուածեղէնքն։ Եւ սկսաւ

132

այսպէս ասել ցիշխանսն հայո՛ց ո՞վ փառաւոր որդիք իմ, լուարուք զբանս զա՛յս,
ի վիրաւոր և ի վշտանգեալ յոհաննիսէ՛. զի ահա՛ այսօր լցան ռ ա՛մ
չարչարանաց խաչելութեանն քրիստոսի, և արձակմանն անօրէն բելիարա՛, զոր կապեալ էր
զնա՛ փրկիչն ի յորդանան գե՛տ զոր յառաջ նշանէն ցուցաւ մեզ յառաջ քան
դժան ամն զասացա՛ք, և այժմ դարձեալ երկրորդեաց, զի նախ երկինք պատառեցաւ
և երկիրս մթեցաւ. և ահա՛ յայսմ ամի՛ լուսաւորքդ խաւարեցան և արարածս, վասն զի
յայսմ հետէ՛ ամենայն ազգ հաւատացելոց քրիստոսի ի խաւարի շրջելոց են զի այսուհետև՛
խաւարին կարգք սուրբ եկեղեցոյ քրիստոսի ամենայն ազգաց հաւատացելոց, թուլանան ի պահոց
և աղօթից, պակասին յո՞յս հանդերձելոցն, երկիւղ դատաստանին աստուծոյ արհամարհի,
բառնա՛ ճշմարիտ հաւատք ամենայն ազգա՛ց, տկարանայ աստուածպաշտութիւն ատեն ըզ
պատուիրանն աստուծոյ, դիմադարձ լինին բանին աստուծոյ սուրբ աւետարանին ամենայն ոք հակառակ
գտանին սրբոց պատուիրանաց աստուծոյ, արհամարհեն զբանս սուրբ վարդապետաց, ան
գոսնեն և զհրամանս կանոնաց սրբոց հայրապետացն, և այնու բազումք անկանին
ի բարձրութենէ հաւատոց, և ատեն զդրունս սուրբ եկեղեցոյ, և ի ծուլութենէ՛
պահոցն և աղօթիցն, կուրանան աստուածպաշտութեանցն. բազումք մտանեն ընդ լծովն
անիծի՛ց, վասն զի ոչ հաւանեն խրատո՛յ աստուածեղէն բանիցն սուրբ առաջնորդացն
որդիք անիծանին ի ծնօղաց իւրեանց, առ ի ոչ հնազանդութենէ՛ զաւակա՛ց
ծնօղքն չարչարեն ի ծնընդոց իւրեանց. ցամաքեսցի՛ գո՛յթ սիրո՛յ բարեկամա՛ց
ի հա՛րց և ի զաւակաց. և ահա՛ յայսմհետէ՛ բազում հերձուածք մտանեն
եկեղեցի աստուծոյ ի ծուլութենէ՛ հայրապետաց վասն զի թուլամորթին և տկարանան, և֊
հաւատոյ քննութիւն ոչ առնեն և կան յիմարեալք։ Յաղագս արծաթոյն թող
ուն ի բա՛ց զհաւատն և պակասին աւրհներգութիւնք ի տանէն աստուծոյ, երկիւղն և ա՛հ
սոսկալի դատաստանին աստուծոյ յաւուրն ահաւորի որ լինելոցն է՛ փարատեա՛լ
խափանին ամենայն մտա՛ց. մոռանան զհատուցումն արդարոց և մեղաւորաց, վասն զի
մեղսասէ՛րք և ցանկացողք լինելոց են չար ճանապարհին, փափագանօք

133

երթան ի մեղաց ժողովարանն, զի ահայ ի թագաւորաց և իշխանաց և առաջնորդաց
ապականելոց է՛ երկի՛ր. յառաջնորդք և իշխանք լինելոց են կաշառասէ՜րք
և ստախօ՜սք, և սուտերդմունք, և ի ձեռս կաշառոցն թիւրեն ըզ֊
դատաստանս իրաւանց աղքատին, և յաղագս այսորիկ առօել բարկանայ աստուած ի վերայ
նոցա զի զառաջնորդութիւնն և զիշխանութիւնն ընդ երեսաց վարեն և ոչ ըստ աստուծոյ և տիրեալ
իշխանաբար ի վերայ վիճակին, և ոչ ահիւն աստուծոյ հովե՛լ և ուսուցանել որպէս պատ
ուիրեաց սուրբ առաքեալն պօղոս. իշխանք և դատաւորք պոռընկասէ՜րք, առօել քա՛ն
աստուածասէ՜րք, և ատեցողք լինին սուրբ ամուսնութենէ՛, և փակին ընդ պոռընկ
ութեամբ աղխտին, և սիրեն զկորուստ նմանեաց իւրեանց մեծարեն զմատնիչսն, և
զգո՛ղս, ափըշտակեն անիրաւաբար զաշխատողա՛ց ինչսն, անողորմ ի վերայ
ուղիղ դատաստանաց։ Որդեակք իմ ահա՛ յայսմ հետէ՛ ի հակառակութենէ առ
աջնորդաց փակելոց են դրունք սուրբ եկեղեցո՛յ և վերանա՛ն սրբութեան կարգն ամենայն ազգէ՛
և յաղագս արծաթսիրութեան տան ձեռնադրութիւն բազում անարժանից և զամենայն պղծեալք
ածեն ի կարգ քահանայութեան. և յայնժա՛մ պատարագի քրիստոս ի ձեռն անարժան քահանայիցն, և֊
բազումք անարժանութեամբ հաղորդին ի նմանէ, ոչ եթէ՛ ի փրկութիւն այլ ի դատապարտ
ութիւն և ի կորուստ հոգոյն. և ուրեք կայ ճշմարիտ պատարագող քրիստոսի սուրբ խորհրդո՛յն
յա՛զգս ա՛զգս, որ ի ձեռաց նոցա ողորմի աստուած աշխարհի։ Որդեակք զսուրբսն և զ֊
առաքինիսն վիրաւորեն, և զարնարատն դարձուցանեն ի քահանայութենէ՛ առ ի
չունելոյ արծա՛թ ոչ տան զձեռնադրութիւն. և որպէս ասացաք յառաջ քան զդժան
ամն լինելո՛յ միւսումն նշանին, եթէ պակասին բազումք ի հաւատոց աստուածպաշտութեանց
վասն զի բազումք ի քահանայից և ի կրօնաւորաց թուլամորթին ի կրօնից իւրեանց, լինելոց են
ցանկասէ՜րք ախտից փափագօ՜ղք, որոճալով որոճեն զե՛րգս դիւակա՛ն.
կրօնաւորքն փաղչին յանապատէն և ատեն զսուրբ երամս ճգնաւորացն և զվա՛րս
առաջին կրօնաւորացն ատեալ անարգեն. լինիցին խանգարիչք կարգաց և կր
օնից, փաղչին ի ձայնէ սաղմոսերգութեանցն աստուծոյ. այս ամենայն լինելոց է որդեակք իմ.

134

յաղագս այս յղփանան յառաջնորդք աշխարհի արծաթսիրութեամբ և զամենայն անկեա՛լս
և զորոշեալս ի շնորհա՛ց որդոյն աստուծոյ յառաջ կոչեն, և ածեն զնոսա ի կարգ քահանայական
և զամենայն մերժեալսն գլուխ և առաջնորդ կացուցանեն ի վերայ ժողովրդեանն աստուծոյ.
և ոչ գիտեն զինչ գործեն, վասն զի կուրանան ի սաստկութենէ՛ արծաթսիրութեանն
և առօել ունիմ զայս ասե՛լ. զի ահայ այսմհետէ՛ մեծաւ խոցմա՛մբ,
վիրօորելոց է քրիստոս յանարժան քահանայից, քան զխաչելն և զչարչարելն ի հրէից. զի
պակասն ի նոցանէ վճարելոց է՛, և լսելոց է եթէ ընկեր, վասն որոյ մտե՛ր այս հարս
անի՛սս։ Յայնժամ կապեալ ոտիւք և կապեալ ձեռօք հանեն զնա՛ ի խաւարն
արտաքին և զոր ժողովեացն կուտի կորըստեամբ ի վերայ նորա։ Որդեակք իմ
ահա՜ այս ամենայն լինելոց է՛ ի յետին ժամանակն զի արձակեցաւ սատանայ ի ռ ամէ կապ
անացն զոր կապեաց քրիստոս խաչիւն իւրո՛վ. և երեւեսցին ճշմարիտ հաւատացեալքն
քրիստոսի, կալով ընդդէմ նորա ի պատերազմն, զի ունի ի պատերազմել ընդ սուրբսն որք պատու
իրանաւն աստուծոյ պահպանեալ կան ի կարգս ճշմարիտ խոստովանութեան քրիստոսի աստուծոյ մերոյ որք
կան յազգս ա՜զգ։ Այսուհետև՛ լինին արձակումք այլազգեա՜ցք
անիծեալ որդոցն քամա՛յ, պեղծ զօրքն թուրքա՛ց ի վերայ ազգաց քրիստոնէի՛ց
և ի սուր սուսերի մաշեց ամենայն երկիր. սովով և գերութեամբ, անցանէ ամենայն ազգ
հաւատացելոց քրիստոսի. յանմարդ դառնան բազում գաւառք բառնալոց է զօրութիւնք սրբոց
յերկրէ քակտին բազում եկեղեցիք ի հիմա՛նց, խափանեսցին խորհուրդք
խաչին քրիստոսի. ի բազմանալ անօրէնութեանց խափանին տօնախմբութիւնք սրբոցն
գռգռին որդիք ընդ հա՛րս, ատեցողք լինին հարք առ որդիս, յարից
են եղբայրք ի վերայ միմեա՛նց սպանութեամբ և արեան հեղութեամբ ջանան կորուս
անել զիրա՛րս, ուրանան զգութ և զսէ՛ր եղբայրսիրութեանն, ցամաքեսցի
արիւն եղբայրութեան նոցա, և այսպիսի գործովք հաւասարակից լինին անօրինացն
և ազգաց անօրինացն ծփի երկիր, և ցաւղ արեան զգենոյն բո՜յսք
անդաստանաց և զամս կ սրով և գերութեամբ աւերելոց էր երկի՜ր։

135

Եւ յայնժամ ելցեն ազգն արիականքն որ են ֆռանկք և բազմութեամբ զօրաւք
առցեն զսուրբ քաղաքն էրուսաղէմ, և ազատի ի ծառայութենէ՛ սուրբ գերեզմանն աստուածընկա՛լ. և զ
կնի այսորիկ զամս ծ տագնապի երկիր սրով և գերութեամբ ի զօրացն պարսից
և եւթնապատիկ առաւել քան զորս յառաջն կրեցին հաւատացեալք և ահաբեկին
ամենայն ազգք հաւատացելոց քրիստոսի. և ի բազմութենէ նեղութեանցն յուսահատին զաւրք
հռոմայեցո՜ց, բազում անցումն կոտորած կըրեն ազգէն պարսից և ընդիր ընդի՛րս
ի քաջ զօրականացն խողխողեն սըրով և գերութեամբ մինչեւ ի փրկութենէ յուսա֊
հատին զօրքն հռոմայեցո՝ց. և զկնի ծ ամացն սկիզբն առնուն ի զօրան
ալ առ սակաւ սակաւ և ու՞ր ուրեք լինի մնացեալ յառաջին գնդէն և յամ ամէ յառաջ
քան և հաստատին իբրեւ տեղապահ գոլով աշխարհաց և գաւառաց։ Եւ յայնժա՛մ
որպէս ի քնու զարթուցեալ լինի թագաւորն հոռոմոց, և հասանէ որպէս զարծուի ի վերայ զօրացն
պարսից ահագին բազմութեամբ զաւազ առ եզր ծովո՛ւ ելցէ որպէս զհուր բորբոքեալ
և ահէ նորա դողան ամենայն արարածք և պարսիկք և ամենայն զօրք այլազգեացն արասց
են փախուստ իւրեանց յայնկոյս մեծ գետոյն ջանունի՛ց։ Եւ յայնժամ
թագաւորն հռոմայեցո՝ց տիրելով տիրէ ամենայն աշխարհի զամս բազումս. և նորոգումն առն
ու ամենայն երկիր, և շինութեան հիմն արկանի, և այնպէս նորանա՛ որպէս զկնի ջրհեղ
եղին և բազմանան ծնունդք մարդկան և անասնոց, բղխեսցեն աղբերք ըզ
գնացս ջրո՛ց։ Պտղաբերին անդաստանք առօել քան զառօե՛լ. և այնուհետեւ
անկանի սովն ի աշխարհն պարսից զբազում ամս մինչեւ յարձակեալ զմիմեանս ուտից
են. և յահէ զօրութեան թագաւորին հռոմայեցո՝ց, բազում իշխանք պարսից ելցեն ի քաղաք
աց և ի գաւառաց իւրեանց և առանց պատերազմի զփախուստ արասցեն յայնկոյս
ջահուն գետո՛յ, և զամենայն ժողովս մթերից իւրեանց զամաց բազմա՛ց զոսկոյ և զարծ
աթո՛յ և ամենայն բազմութիւն գանձուցն որպէս զհող կամ զքարակոյտս այնչափ համար
էն առցեն աշխարհէն պարսից, և բարձեալ տարցեն աշխարհն հռոմայեցո՝ց և զամենայն
մանկունս և զաղջկունս և զկանայս տարցեն ի գերութիւն աշխարհն հռոմայեցո՛ց

136

աւերակս և յանմարդս լինելոց է՛ տունն պարսից ի զօրացն հռոմայեցո՛ց
և հաստատի ամենայն իշխանութիւն երկրի, ի ներքոյ ձեռին թագաւորին հռոմայեցո՜ց։
Զա՜յս այսպէս ասաց սուրբ վարդապետն, Յոհաննէ՛ս և արձակեալ յուղարկեաց
զիշխանս հայոց խաղաղութեամբ և գնացին աշխարհն իւրեանց։


§ 104

160

Արդ՝ մինչև ցայս վայ՛րս բազմաջան և աշխատաւոր
քննութեամբ գտեալ գրեցաք զշարագրական գրեալս զՃից ամաց` զորս ի բազում

161

ժամանակաց հետաքննեալ հասու եղա՞ք։ Ընդ այնքանեաց տեսողացն և լս
ողացն որք էին ի հին ամաց ծնեալք, և ընդ ընթերցողսն յառաջին պատմագր
ացն որք ականատեսք էին լեա՛լք ամենայն եղելոցս, և նեղութեանցս այսոցիկ
զոր վասն մեղաց կրեաց տունն հայո՛ց և ահաւոր զայս բազում անգամ զմտաւ
ածեալ եմ վասն այս յետին ժամանակին գրել զդառնաշունչ ։ Զայս
սոսկալի բարկութիւնս զոր կրեաց ազգս հայո՛ց, ի գիսաւոր և ի պեղծ եղիմն
ացոց՝ ազգէն թուրքաց եղբարց իւրեանց հոռոմոց. և վասն այսորիկ հարկ եղև՛
ի մտա՛ց խորհրդո՛յս յանդադար յուզմա՛մբ իբրև՛ զմեծ իմն համարելով գտան
ել զա՛յս գործս . և վասն այսորիկ զօրաժողով արարի և գրեցի մինչև՛
ցայս վա՛յր, զԳ ազգացս և զհայրապետացս, և զայլ պէսպէս քննու
թեանց զազգաց և զթագաւորաց, զորս յառաջ ասացաք և որ զկնի, դեռևս ասասցուք
սկիզբն , զոր ինչ եղև՛ յաւուրս հարցն մերոց՝, որք էին բազում
անգամ տեսեալ աչօք իւրեանց. զոր և ի՛մ իսկ խորհեալ խորհուրդս ա՛յս և Ը
ա՛մ անհանգիստ քննութեամբ կացի, և զայս ամենայն յօժարեցի ի տեսութիւն և ի
մատենագրութիւն ածել գրով, վասն զի մի ի չարաշունչ դառնութեան ժամանակս կորիցէ՛,
այս ամենայն և մոռասցի. և վասն այսորիկ Մատթէո՛ս ուռհայեցի և վանական
զաշխատութեան զգործս իմ ոչինչ համարեցա՛, այլ թողի զայս ի յիշատակ
սիրողաց, ժամանակագրութեանց, զի յորժամ ի հանդէս քննութեան ելցեն յաղագս
ժամանակաց անցելո՛ցն դիւրաւ օգտակարեսցեն գտանել զժամ և զժամանակս,
և բարկութեանն ի վերայ ժամանակացն գտանիցեն, և այնու զմտաւ ածեալ
յիշեսցեն զաստուածասաստ բարկութիւնն զորս վասն մեղացն ընկալաք զհատուցումն
արդար դատաւորէն աստուծոյ. և վասն այսորիկ կողմանց զկորուստ հաւատացելոց և զխր
ատս զոր անօրէն ազգաւ խրատեաց զմեզ տէր աստուած մե՛ր. և ահա՛ որ ոչ
կամեցաք զսպառնալիսն և զխրատն աստուծոյ մոռացուցանել ի վերայ մեր։ Արդ՝ արժ
ան է միշտ և հանապազ լսել զխրատն աստուծոյ մերո՛. և դարձեալ ի նոյն պատուհասն

162

մեղաց դեգերեալ շրջիմք, զորս ընկալաք ըստ արժանեաց մերոց զհատուցումն
նա՛ և այլ և՛ս ունիմք ասել ձեզ ամաց Ձից զաշխատութենէ մատթէ
ոսի յուռհայեցոյ և վանաց երիցու։


277
§ 198

ի յամի ԴՃերրորդի և Ծերրորդի ի գիրս աս՛տ ժողովեցաք զգործ
ժամանակաց Ճ և Ծ ամաց և յայսմ տեղւոջ լռեալ դադարեցաք ի հար
ուստաւոր քննութենէ՛ս մերմէ, վասն զի այլոց՝ ոմանց թողաք զայս մարտ
մտա՜ց և պաքարումն խորհրդոց, և յետ մեր ելանելո՛յ տեղի տալով

278

հանճարեղա՛ցն և իմաստուն հարուստաւոր քննողա՛ց ըստ բանի սրբոյն
առաքելոյն պօղոսի որ ասէ. եթէ ոք յատենի ելցէ յառաջինն լռեսցէ, և
այս եղև ի հայրապետութեանն հայոց տանն տեառն գրիգորիսի և տեառն բարսղի յորժամ
եղև յառաջին սկիզբն երկրպագութեանս։ Եւ ի հայրապետութեանն հոռոմոց ի
կոստանդնուպօլիս։ Նիկաւլայ։ Եւ ի յանտիոքա՛ հայրապետութեանն։
Յոհաննու։ Եւ երուսաղէմայ հայրապետութեանն։ Սիմէօնի։ Եւ ի
յաղէկսսանդրու հայրապետութեանն։ Յոհաննու։ ւ ի ասորւոց տանն
հայրապետութեան։ Աթանասի։ Եւ ի յադամայ էին ամք ԶՌ և ԶՃ
և Ժ. և արդ զամս Ժ ոչինչ արարաք հոգս վասն այս ժամանակագրութեանս
և թողեալ էաք ի բացեա՛ զարուեստ գրչութեանցս. և տեսանելով մեր հանապազ
աւր զաստուածասաստ բարկութիւնս հեղեալ ի վերայ քրիստոնէի՛ց և յամ յամէ անկեալ
գլորեալ լինէր զօրութիւն զօրաց հաւատացելոց, և տեսաք զի ոչ ոք ունէ՛ր ի մտի զայս
խնդրել կամ ի գիրս հաւաքե՛լ, զի յապագայիցն յիշատակ լիցի այս
և նեղութիւնս առ բարի ժամանակն, յորժամ տացէ տէր աստուած զխոստացեալսն յետին
ժամանակին յորժամ տացէ աստուած հաւատացելոց զժամանակն որ լի իսկ իցէ՛ ամենայն ուրախութեամբ և ապա՛
մեր յառաջ եկեալ յայնժամ բազում ուրախութեամբ որպէս թէ աստուծոյ այս համարեցաւ ինձ, զայս այսպէս ի
գիր հաւաքեալ և ապագայիցն թողուլ զա՜յս յիշատակս և թէպէտ ոչ է սա՛ հոգևոր
հմտութեամբ զարդարեալ կամ արուեստ հոգևոր և կամ շառօիղս առաքինութեան
ին՛չ, այլ զխրատն տեառն զոր վասն մեղաց ազգի յանցանօք ի բարկութիւն շարժեցա՛ք
զտէր աստուած ի վերայ մե՛ր, և ի նմանէ առաք զխրատս զա՛յս գաւազանաւն նորա և ա՛րդ՝
պարտ և արժան է՛ ոչ մոռանալ զսա՛ որք կենդանիքս եմք ժամանակիս այլ գրել
յիշատակել զսա՛ ծնանելոցն եթէ այս է մեղաց պտուղն զոր ցանեցին հարքն մե՛ր
և Էապատիկ ժողովեցին և վասն այսորիկ ես, մաթէոս որ անարժանս եմ
ողորմութեամբն աստուծոյ զամս բազումս քաջաջա՛ն քննութեամբ կացի և արիաբար մտօք
ի քաղաքս միջագետա՛ց յուռհա՛, ժողովեալ գրեցա՛ք մինչև ցայս վա՜յր,

279

և զամաց Լից դեռ ևս առաջի կա՛ ի գրի հաւաքե՛լ և արդ ահա՛ այս,
վարդապետացս կորովի և գիտնականաց էր գործ և ոչ մերում տկարութեանցս և կամ սակաւ
գիտութեանցս։ Բա՜յց այս սովորութիւն է աստուծոյ զի ի տկարաց և ի նուազից գործ ինչ
պիտանացու՛ պահանջէ՛. որպէս տեսանեմ զերամս մեղացն, և զարմանամք ընդ
դասապետութիւնսն նոցա, եթէ որպէս ոչինչ և ի թեթև մարմնոյն ամենայն մարդկան յագենան
քաղցրութեամբ նոցա, և ի պէտս սրբոց մատչին գործք նոցա և առաջի թագաւորաց փառաւոր
և կամ մեռեալ որդին որ գա՛ և կենդանանայ և վաստակօք իւրօք ի գոյնս
գո՛յնս զարդարէ զթագաւորս և զիշխանս և ամենայն եկեղեցիքն նովաւ հարստանա՛ն
պէսպէ՛ս զարդարանօք այսպէս և տկարութիւնս մե՛ր համարձակութիւն էա՛ռ և առաջի
հեռետորա՛ց և իմաստնոց հզօրաց, և խորին հանճարեղաց և քաջա
կիրթ քննողա՛ց խօսեցաք զա՜յս և յանձին արարաք զմատենագրութիւնս մե՛ր նոցա
վասն արկցեն ի բո՛վս և քննութեան, և մեք ոչ ընդդիմանա՛մք վասն զի մե՛րս ընդդէմ
գիտնականաց ոչ ունի դիմագրութիւնս որպէս և այն թեթև՛ ի թռչունն թէպէտ և ձայնովն
ընդդիմանայ բազմաց, այլ մարմնովն տկարանայ այն որ կոչի ծիծա՛ռն. սակայն նա՛
ունի զմեր նմանութիւնս, առ զարմանալի գործ բնակութեանն իւրո՛յ թէ զիա՜րդ՝ ոչինչո՛
բնակութիւն կազմէ և ի բարձունս առանց հիման կառուցանէ շաղախաբեր,
և շիղաբե՛ր վաստա՛կս հնարով, հնարէ՛, և ամրութիւնս պնդագոյնս հաստ
ատէ՛ և որդոց իւրոց զնա՛ տացէ՛ ժառանգութիւնս, զոր և այլ յաղթանդա՛մ
թռչնոց անհնար է զայն գործել արծւոյ ասեմ և նմանեաց նորա, վասն զի զայլ
քաջութեանս մեծաւ կարողութեամբ առնեն հաւքն քաջաթռիչք, բայց զայն զոր
գործեաց թեթև թռչունն զայն ոչ կարեն առնու՛լ զայն. ա՛րդ՝ այսպիսի
օրինակաւս հանճարեղք և գիտնականք զամենայն քննութիւնս հին և նոր կտակարանացն
աստուծոյ կարող են առնե՛լ և ի յայտ բերե՛լ ահաւոր և լուսաւոր քննութեամբ բայց զայս
հաւաստապէս ասացից և առանց երկբայութեանն, վասն այսորիկ ի մէջն քննեալ գծագր
եցա՛ք անհնար է եթէ այլ ոք կարո՛ղ լինի զայս գտանե՛լ և կամ հաւաքումն

280

առնել միահամուռն ազգաց և թագաւորաց, հայրապետաց, և իշխանաց, զամենայն ժամանակս
թվականութեամբ ի գիրս հաւաքել վասն զի զվճարեալ հատան առաջինքն որք յականատ
եսք էին յամենայն ժամանակացն. արդ զայս ոչ ոք է կարող առնել, զոր ինչ մեք արարաք
զի զոր ինչ գրեցաք գրեցաւ, զի զամս հնգետասան ունէա՛ք զայս գործ քնն
ութեանս զոր ի մատենագրութիւնս ընթերցեալ գտանէաք զթվականութիւնս ժամանակացն, ի յիշ
ատակարանս գրոցն և ընդ ծերսն ի քննութիւն մտեալ դեգերէաք անդադար քննութեամբ և
հաւաքեալ գրեցաք ի գիրս զայս ին՛չ։ Եւ ա՜րդ՝ ես, Մաթէոս այսու
եղէ ցանկասէ՛ր և կամեցա՛ դառնալ ընդ նոյն բնաբան պողոտայն զոր օրինակ
ոք ի բազում ժամանակաց շրջեալ ի վերայ համատարած մեծի ծովուն ովկիանոսի, և ցնորեալ
բազում նեղութեամբ և զկնի ալեկոծութեանն երթիցէ ի տունն իւ՛ր խաղաղութեամբ, և զմտ
աւ ածեալ յիշեսցէ՛ զսէր բազում շահիցն, յայնժամ ոչինչ ի յանցեալ նեղու
թիւնսն մտաբերէ՛ և առ ոչինչ համարելով զամենայն ինչսն զոր ի ծովուն նաւ
ակոծեցաւ այլ փութով մեծաւ փափագանօք դառնալ ի նոյն ծովագնացութիւնս
այսպիսի աւրինակաւս և մեք դարձցուք ի մեր թողեալ կէ՛տ գրոյն և գտաք
զբնաբան զառաջինն զոր թողեալ էա՛ք։ Յորժամ է՞ր ի յամս ՇԾ և
ա՜րդ՝ սկսաք ասե՛լ այլ և՛ս ամաց՝ ԻԵանց և Լ լիցի վճարումն գրո՛ցս,
վասն զի յաճեաց թվականութիւնս հայոց՝ բազում նեղութեամբ և ի նոյն հայրապետութիւնս տեառն գրիգ
որիսի և ի թագաւորութեան յունաց ալէքսին դարձաք յօժարական մտօք, և սկսանի առ
ի պատմել և զնեղութիւնս չար ժամանակիս այսորիկ. և ոչ արարաք զսայ ի
պէ՛տս սնափառութեանց որպէս կարծել ոմանց, այլ ի յիշատակս և ի սաստումն
առ ի յապա՛ ժամանակին. և ոչինչ զմտաւ ածի զտկարութիւն մտաց՝ և զանկարողութիւն
ի գիտութենէ հմտութեանց, այլ որք կատարեալք են գիտութեամբ հին և նոր կտակարանացն աստուծոյ
նոքա են կարողք քերական արուեստիւք զբանսն սրբե՛լ և զամենայն սղալանս իմոց
բանիցն պայծառացուցանել ըստ աստուածատուր շնորհա՛ցն որ տուաւ նոցա. իսկ մեք
ըստ տխմար մերոյ գիտութեանս զայս քննեալ մաքրութեամբ գրեցաք զբազում մատենագր

281

ութեանս զորս գտաք վասն նեղութեանց ժամանակացս այսորիկ զոր ի տեղիս տեղիս գրեալ
և թողեալ էին զայն իւրեանց յիշատակ. զոր և մեր ժողովեալ զայն ամենայն բազում հոգէբարձ
ութեամբ և լսեցա՛ք այլոց ոմանց պատուականաց որք հասու էին ժամանակացն և նեղութեանց
և անսղա՛լ հասեալ էին ի վերայ ժամանակացն և ընդ ծերս ունէա՛ք խօսակարգութիւնս, և
քննութիւնս որք տեղեալ էին անցեալ ամացն ըստ բանի մարգարէին որ ասէ. հարցջիր
դու ընդ հարսն ասասցեն քե՛զ, ընդ ծերսն և պատմեսցեն քե՛զ. ար՛դ այս
պիսի օրինակաւս անհանգիստ եղեալ մե՛ր, և զամենայն հոգս զբաղանաց թողեալ
էա՛ք և զամենայն ցանկութիւնս արհամարհեալ էաք և միշտ և հանապազ զայս ունէաք
պաքարումն մտա՛ց, զոր դարձեալ սկսաք երկրպագութեանց ըստ երանելի վարդապետին
գրիգորի նիւսացո՛յ որ ասէ՛ր, դարձեալ ես ծերունիս յասպարիսի. զորս և
մեր մնացեալ այլո՛ց ոմանց զայս քննե՛լ և ահա՛ տեսանէաք զամենեսեան հրաժարեալ
ի պատմագրութենէ աստի. և տեսանէաք մեք զի ժամանակս գնալով գնայր և հոս
մանս և ծորմունս, և զպակասութիւն մեզ ցուցանէին և զոչ կալ դադարմա՛ն մարդկութեանս
ի վերայ երկրի, այլ զփոփոխմունս աստեացս ի հանդերձեալսն ի յայտ բերէին. վասն զի
անցաւոր են ամքս, և ժամանակ այսպէս անցաւորքն ծնունդք նորա, և զոր օրինակ մշտնջեն
աւորք են հանդերձեալքն այսպէս և անկատարածք են ծնունդք նորա. և երանի այժմ որ
հանդիպեսցին այնմ ուրախութեանց և երանի որք կերիցեն ճաշ արքայութեանն աստուծոյ։