Ժամանակագրութիւն Մատթէոսի Ուռհայեցւոյ

Excerpts from the Chronicle of Matthew of Edessa

Main

About the Chronicle

About this edition

Text and translations

Source witnesses

O Oxford, Bodleian Library MS Arm e.32

This manuscript was copied in the early eighteenth century; the text is in multiple hands and there is no colophon. The first page of the manuscript contains a series of records of bequests made to the Varag monastery near Lake Van; the last of these identifies the writer as Avetis, who was consecrated as prior by Stepʿanos vardapet in 1703. It belongs to the first, largely complete, group of texts. The scribes were aware of the gaps that are present in all texts apart from A.

23r–23v; 28v–32r; 48v-49r; 131v-135r

23ա

միշտ և հանապազ ի գինարբուսն դեգերին, վասն սիրոյ և ցանկութեան
չար և պիղծ ախտին. հայրապետք, և եպիսկոպոսունք, և քահանայք, և կրաւնաւորք,
արծաթասէրք առաւել քան աստուածասէրք։ Որդեակք իմ ահայ
այսմհետէ սատանայի կամքն առաւել կատարեսցի որդիս
մարդկան, քան զաստուծոյն, և ի ձեռն անարժան պատարագացն
որ այսմ հետէ լինելոց է, բարկանայ աստուած ի վերայ արարածցս,
ևս առաւել ի վերայ պատարագողին զնայ, զի անարժանիցն,
պատագելոց է քրիստոս, և յանարժանսն բաշի. և առաւել վի
րաւորելոց է տէր մեր յիսուս քրիստոս, ի յանարժան քահանայիցն քան

23բ

զչարչարեալն, և զխաչեալն ի հրէիցն, զի արձակեցաւ սա
տանայ ի ռ ամէ կապանաց իւրոց, զոր կապեաց քրիստոս. Եւ
զայս որդեակք իմ պատուիրեմ ձեզ, հառաչանաւք սրտիւ,
լալով և ողբալով, վասն զի քակտին բազումք ի հաւատոց, և պ
արծանօք ուրանան զքրիստոս, և վասն այսորիկ խաւար կալաւ զամենայն ար
արածս։ Զայս այսպէս ասաց սուրբ վարդապետն հայոց, վասն կատ
արածի բարկութեան նշանին, և այլ բազում ինչ ճառեաց
զոր կատարելոց էր ի վերայ հաւատացելոցս, զոր ահայ ամենայն ինչ
կատարեցաւ, մի աո մի ի ձեռն ելից կատաղի և շուն ազգին
թուրքաց, անօրէն և պեղծ որդիքն քամայ։

28բ

Յայսմ տոմարիս, և ի թուականութեանս հայոց դճձե
խաւարեցաւ արեգակնն ահաւոր և սոսկալի տեսլեա
մբ. վասն զի զոր աւրինակ եղև խաւարեալ ի խաչելու
թեանն քրիստոսի, նոյն աւրինակաւ ծածկեաց զլոյսն իւր,
և խաւար ըսգեցաւ. և լուսաւորք աշխարհիս ի մու
թն և սեաւ դարձաւ, և ամենայն երկինք իբրև զկամար կ
ապեցաւ խաւարաւն. և եղև սեւացեալ, արեգա
կանն ի մէջ աւրէի, և ամենայն աստեղքն առ հասարակ երևէ
ին որպէս ի մէջ գիշերի. և սաստկացաւ խաւարն խաւարն՝ գուշակէր ի վերայ տանն հայոց, և մո
ւթն, և գոչեաց առ հասարակ ամենայն արարածք, և հնչեց
ին ամենայն լերինք և բլուրք, և դողաց սասանելով լերինք, և
ամենայն ապառաժք, և երերալով ծփայր համատարած
մեծ ծովն ովկիանոս և սուգ առեալ լայր զամենայն որդիս մա
րդկան։ Եւ եղև ի տեսանելն զայս ամենայն որդոց մարդկան

29ա

ահաբեկեալ լինէին, յերկեղէն որպէս մեռեալ։

Յայնժամ լայր
որդի առ հայր իւր, և լայր հայր ի վերայ որդոց իւրոց. տղայքն
զարհուրեալք ի յահէն անկանէին ի գիրկս ծնողացն. մարքն ա
ղետեալ սաստիկ այրմամբ իբրև հրով, լային զտղայս իւեանց. և
այսպէս ահաբեկեալ կաին ամենայն արարածք, և յերկեղէն պ
աշարեալ կային, և ելս իրացն ո՛չ գտանէին, ընդ սոսկալի նշ
անն զարհուրեալ հիանաին, և ահաբեկեալ կային առհա
սարակ։ Յայնժամ տէր պետրոս հայրապետն հայոց և թագ
աւորն յովաննէս, յղարկեալ արք փառաւորք առ սւորբ հ
հայրապետն հայոց յոհաննէս, որ կոչէին կոզեռն, վասն զի ի ն
մանէ գիտասցեն զմեկնութիւն մեծ նշանին. զի էր այր և
սքանչելի ճգնութեամբ զարդարեալ, և մեկնիչ հին և նոր կտա
կարանացն աստուծոյ, լցեալ վարդապետական շնորհաւք։ իսկ որք
առաքեցան առ վարդապետն հայոց, գրիգոր մաքգի
իստրոսն որդին վասակայ, և հայկազան մեծն սարգիս, և
այլք ոմանք, յազատաց տանն հայոց, և այլ ի քահանաիցն,
զի զերկրորդեալն ահաւոր նշանին գիտասցեն։

Եւ եղև իբրև
գնացին առ վարդապետն հայոց, գտանէին զնայ զի դարձեալ
կայր ի գետինն երեսք ի վայր ի խոր տրտմութեամբեան, և թացեալ
լինէր արտասուաւք զգետինն. և ի սաստկութենէ լալույն,
և ի դառն հառաչանացն որ ելանէր ի բերանո նորա, ո՛չ ոք
իշխէր ինչ հարցանել ցնայ. վասն զի տեսանէին զնա ի խորին
սուգս և ահագին տրտմութիւնս, և անդադար հեղոյր զա
րտասուսն, և կոծէր զկուծս իւր. և յայնժամ նստան իշ
խանքն հայոց մերձ առ վարդապետին յոհաննիսի, և զվեց

29բ

ժամ աւուրն ո՛չինչ համարձակեցան խաւսել և հարցանել վասն
ահաւոր նշանին, և լային առհասարակ ամենայն եկեալքն առ նայ։
այնժամ իբրև ետես վարդապետն հայոց զողբումն ամենայն
եկելոցն, բացեալ զբերանն իւր սկսաւ խաւսել հառաչանօք,
և բազում արտասուօք, և սկսաւ լալ զամենայն ազգս հաւատաց, լայր
և զկարգ քահանականութեան, և զեղծումն սրբութեան սրբոյ խորհ
րդոյն լայր և զեկեղեցի աստուծոյ և զքատկումն պատուիրանացն
որ ի նմա ծածկեալ կան աստուածեղէ՛նքն։ ւ սկսաւ այսպէս ասել ցիշ
խանսն հայոց, ով փառաւոր որդիք իմ լուարուք զբանս
զայս ի վիաւո՛ր և ի վշտագնեալ յովհաննիսէ. զի ահայ այսաւր լց
աւ Ռ ամ չարչարանաց խաչելութեանն քրիստոսի. և արձակմնն անաւ
րէն բելիարայ, զոր կապեա՛լ էր զնա փրկիչն յորդանա՛ն գետ,
զոր յառաջին նշանէն ցուցա՛ւ մեզ յառաջ քան ԴԺա՛ն ամն
զոր ասացաք, և այժմ դարձեալ երկրորդեաց, զի նախ երկինք պատառ
եցաւ, և երկիրս մթացաւ. և ահայ ա՛յսմ ամի լուսաւորքդ խաւ
արեցաւ, և արարածս վասն զի յայսմ ամի հետէ ամենայն ազգք հա
ւատացելոց ի խաւար ի շրջեցլո՛ց են. զի այսուհետև խաւարի՛ն
կարգք սւորբ եկեղեցոյ քրիստոսի յամենայն ազգաց հաւատացելոց, թուլանան
ի պահո՛ց և յաղաւթից, պակասին յոյս հաւդերձայելոցն, երկ
եղ դատաստանին աստուծոյ արհամարհի բառնայ ճշմարի՛տ հա
ւատք յամենայն ազգաց տկարանա աստուածպաշտութիւնն, ատեն զպ
տուիրանն աստուծոյ, դիմադարձ լինին սւորբ աւետարանին քրիստոսի. ամենայն
ոք հակառա՛կ գտանին սւորբ պատուիրանինացն աստուծոյ, արհամար
հեն զբանս սւորբ վարդապետացն, անգոսեն և զհրամանս սւորբ կա
նոնաց սրբո՛ց հայրապետացն, և այնո՛ւ բազումք անկանին ի բ

30ա

արձրութենէ՛ հաւատոց, և ատե՛ն զդրունս, սւորբ եկեղեցոյ, և ի ծ
ուլեութենէ պահոցն և յաղաւթիցն կուրա՛նան յաստուածպաշտութեանցն
բազումք մտանեն ընդ լծով անիծից, վասն զի ոչ հաւանին խր
ատու աստուածեղէն բանիցն սւորբ առաջնորդացն. որդիք անիծան
ին ի ծնողա՛ցն իւրեանց, առ ի ո՛չ հնազանդութենէ զաւակաց ծնաւղքն
չարչարին ի ծնընդոց իւրեանց. ցամաքեսցի գութ սիրոյ բարեկամաց
ի հա՛րց և ի զաւակաց։ Եւ ահա յայսմհետէ բազում հերձուածք
մտանեն յեկեղեցի սւորբ աստուծոյ, ի ծուլութենէ՛ հայրապետացն։ Վասն զի թուլա
մորթին և տկարան։ Եւ հաւատո՛յ քննութիւն ո՛չ առնեն, և կա՛ն
յիմարեալք։ Յաղագս արծաթոյն թողո՛յն ի բա՛ց զհաւա՛տն,
և պակասին աւրհներգութիւնք ի տանէն աստուծոյ։ Երկիւ՛ղ և ա՛հ սո
սկալի դատաստին աստուծոյ յաւուրն ահաւորի որ լինելո՛ցն է, փա
րատեալ խափանին յամենայն մտաց. մոռան զհատուցումն արդա
րո՛ց և մեղաւորացն, վասն զի մեղսասէ՛րք և ցանկացող լինելոց են
չար ճանապարհին, փափաքանաւք երթան ի մեղաց ժողովա
րանն, զի ահայ ի թագաւորաց և յիշանա՛ց և յառաջնորդաց ապականելոց է
երկիր։ առաջնորդ՛ք և իշխան լինելո՛ց են կաշառասէրք և ստախա
ւսք, և սո՛ւտերդմունք և ի ձեռս կաշացռոցն թիւրեն զդա
տաստանս իրաւանցն աղքատին, և յաղաքս յայսորիկ առաւել
բարկանայ աստուած ի վերայ նոցա, զի զառաջնորդութիւնն և զիշխանութիւնն ընդ
երեսաց վարեն, և ո՛չ ըստ աստուծոյ։ Եւ տիրեալ իշխանաբար ի վերայ վիճ
ակին, և ո՛չ ահիւն աստուծոյ հովել, և ուսուցանել որպէս պատուիրեաց
սուրբ առաքեալն պօղոս. իշխանք և դատաւորք պոռնկասէրք, առ
աւել քան աստուածասէրք, և ատեցողք լինին սուրբանին ամուսնութեանն
և փակին ընդ պոռնկութեամբ աղթին, և սիրեն զկորուստ նմանեաց իւրեանց,

30բ

մեծարեն զմատնիչս՛ն, և զգո՛ղսն, յափշտակեն անիրաւաբար
զաշխատողա՛ցն ինչսն, անողորմ ի վերայ ուղիղ դատաստանացն։ Որդ
եա՛կք իմ այհայ յայսմ հետէ ի հակառակութենէ՛ առաջնորդաց փակ
ելոց են դրունք սուրբ եկեղեցւոյ և վերանան սրբութեան կարք
յամենայն ազգէ. և յաղագս արծաթսիրութեան տան ձեռնադրութիւն
բազւմ անարժանից, և զամենայն պղծեալսն աստուածեն ի կարգք քահանայութեան
Եւ յայնժամ պատարագի քրիստոս ի ձեռն անարժան քահանայից, և բազումք ան
արժութեամբ հաղորդին ի նմանէ, ո՛չ եթէ ի փրկութիւն այլ ի դատապարտ
ութիւն և ի կորուստ հոգոյն. Եւ ուր ուրէք ճշմարիտ պատա
րագաւղ քրիստոսի սուրբ խորհրդոյն յազգս յազգս, որ ի ձեռաց
նոցա ողորմի աստուած աշխարհի։ Որդեա՛կ զսուրբ և զառաքինին վիր
աւորեն, և զանարատն դարձուցանեն ի քահանայութենէ առ ի չո
ւնելոյ արծաթ, ո՛չ տան զձեռնադրութիւնն։ Եւ որպէս ասացաք
յառաջ զչորեքտասան ամն ի լինելոյ միւսումն նշանին,
եթէ պակասին բազումք ի հաւատո՛ց աստուածպաշտութեանց վասն
բազումք ի քահանայից, և ի կրաւնաւորաց թուլամորթին ի կր
աւնից իւրեանց, լինելոց են ցանկասէրք աղթից, փափաքողք,
որոճալով որոճեն զերգս դիւական. Կրաօնաւորք փաղչին
յանապատէն, և ատեն զսուրբ երամս ճգնաւորացն, և զվարս
առաջին կրաւնաւորացն, ատեալ անարգեն. լինին խանկա
րիչք կարգաց և կրաւնից, փաղչին ի ձայնէ սաղմոսերգութեանցն
աստուծոյ. այս ամենայն լինելոց է որդեա՛կք իմ յազգս այս յղփանան
յառաջնորդք աշխարհի արծաթսիրութեամբ և զամենայն անկեալս
և զորոշեալս ի շնորհաց որդոյն աստուծոյ յառաջ կոչեն, և ածեն զնոսա
ի կարք քահանայկանութեան, և զամենայն մերժեալսն գլուխ և առաջնորդ

31ա

կացուցանեն ի վերայ ժողովրդեանն աստուծոյ. և ո՛չ գիտեն զինչ գործեն,
վասն զի կուրանան ի սաստկութենէ արծաթսիրութեանն. Եւ առռա
ւել ունիմ ասել զայս. զի ահայ յայսմհետէ մեծաւ խոցամբ
վիրաւորելոց է քրիստոս, յանարժան քահանայից, քան զխաչեալն և զչար
չարեալն ի հրէիցն. զի պակասն ի նոցանէ վճարելոց է ի սոցանէ և
լսելոց է էթէ ընկեր վասն որոյ մտել այս հարսանիսս. յա
յնժամ կապել ոտիւք և կապել ձեռաւք հանեն զնայ ի խաւ
արն արտաքին և զոր ժողովեացն կուտի կորստեամբ ի վերայ
նորա։ Որդեակք իմ ահայ այս ամենայն լինելոց է յետին ժաման
ակս. զի արձակեցաւ սատանայ ի ռ յամէ կապանացն
զոր կապեաց քրիստոս խաչիւն իւրով. և յայսմհետէ երևեսցին
ճշմարիտ հօատացեալքն քրիստոսի, կալով ընդդէմ նորա ի պատ
երազմ զի ունի պատերազմել ընդ սուրբսն որք պատուիրաւն
աստուծոյ պահպանեալ կան ի կգարգս ճշմարիտ խոստովանութեան
քրիստոսի աստուծոյ մերոյ։ որք կան յազգս ազգս, այսուհետև լինին
արձակմունք այլազգեաց անիծեալ որդոցն քամայ, պեղծ
զաւրքն թուրքաց ի վերայ այլազգաց քրիստոնէից և ի սուր սուսերի
մաշի ամենայն երկիր. սովով և գերութեամբ անցանէ ամենայն ազգ հաւ
ատացելոցն քրիստոսի. յանմարդ դառնան բազում գաւառք բառն
ալոց է զաւրութիւն սրբոց յերկրէ քակտին բազում եկեղեցիք ի
հիմանց, խափանեսցի խորհուրդ խաչին քրիստոսի ի բազման
ալ անաւրէնութեանցն խափանին տաւնայ խնբութիւնք
սրբոց գռգռին որդիք ընդ հարս, ատեցողք լինին հա
րք առ որդիս յարիցեն եղբարք ի վերայ միմեանց սպանու
թեամբ և յարեան հեղութեամբ ջանան կորուսանել զերարս,

31բ

ուրանան զգութ և զսէր եղբայրութեանն ցամաքեսցի
արիւն եղբայրութեան նոցա, և այսպիսի գործաւք հաւաս
արակից լինին անաւրինացն. և յազգաց անաւրինաց
ծփի երկիր, և ցաւղ արեան զգենուն բոյսք անդաստան
անաց, և զամս կ սրով և գերութեամբ աւերելոց է երկիր։ Եւ
յայնժամ ելցեն ազգքն արիականքն, որ են փռանկ, և
բազմութեամբ զաւրաւք առցեն զսուրբ քաղաքն էրուսաղէմ, և ազատի ի ծա
ռայութենէ սուրբ գերեզմանն աստուածընկալ։ Եւ զկնի այսօր
իկ զամս ծ տագնապի երկիր, սրով և գերութեամբ ի զաւրացն
պարսից, և էպատիկ առաւել քան զորս յառաջն կրեցին
հաւատացեալք, և ահաբեկին ամենայն ազգք հաXատացելոց քրիստոսի.
և ի բազմութենէ նեղութեանցն յուսայ հատին զաւրք հոռոմացւ
ոց, բազում անցումն և կոտորած կրեն ի յազգէն պարսից. և
և ընտիր ընտիրս ի քաջ զաւրականացն, խողխողեն սրով և
գերութեամբ մինչև ի փրկութենէն և յուսայ հատին զաւրքն հռոմ
էացւոց. և զկնի ծ ամացն սկիզբն առնուն ի զաւրանալ առ
սակաւ սակաւ և ուր ուրեք լինի մնացեալ յառաջին գ
նդին, և ամ յամէ յառաջ գան և հաստատին իբրև տ
եղէ պահ գոլով աշխարհաց և գաւառաց։ Եւ յայնժամ որպէս
ի քնո զարթուցեալ, լինի թագաւորն հռոմաեցւոց,
և հասանէ որպէս զարծիւ ի վերայ զաւրացն պարսից, ահա
գին բազմութեամբ, որպէս զաւազ առ եզր ծովու, ելցէ որպէս զ
հուր բորբոքեալ, և յահէ նորա դողան ամենայն արարածք, և պ
արսիք, և ամենայն զաւրք այլազգեացն, արասցեն զփախու
ստն իւրեանց յայնկոյս մեծ գետուն, ջանունից։ Եւ յայնժամ

32ա

թագաւորն հռոմայեցոց, տիրելով տիրէ ամենայն աշխարհի զամս
բազումս. և նորոգումն առնէ ամենայն երկիր, և շինութեան
հիմն արկանի, և այնպէս նորանայ նա որպէս զկնի ջրհեղեղին.
բազմանան ծնունդք մարդկան և անասնոց, բղխեսց
են աղբերք զգնացս ջրւոց, պտղաբերին անդաստանք
առաւել քան զառաւել. և այնուհետև անկանի սովն
ի յաշխարհն պարսից զբազում ամս, մինչև յարձակեալ
զմիմեանս ուտիցեն. և յահէ զաւրութեան թագաւորին
հռոմաեցւոց, բազում իշխանք պարսից ելցեն ի քաղ
աքաց և ի գաւառաց իւրեանց, և առանց պատերազմի զփ
ախուստն արասցեն յանկոյս ի քջահուն գետոյ, և
զամենայն ժողովս մթերից իւրեանց զամաց բազմաց, զոսկոց և
զարծաթոյ, և զամենայն բազմութիւնս գանձուցն որպէս զհող կամ
զքարակոյ յանչափ համարտով առցեն, յաշխարհէն
պարսից, և բարձեալ տարցեն յաշխարհն հռոմաեցոց.
և զամենայն մանկունս և զաղջկունս և զկանայսն տարցեն,
ի գերութիւն յաշխարհն հռոմաեցւոց. աւերակ և յան
մարդ լինելոց է տունն պարսից, ի զաւրացն հռոմա
եցւոց, և հաստատի ամենայն իշխանութիւն երկրի ի ներք
ոյ ձեռին թագաւորին հռոմաեցոց։ Զայս այսպէս
ասաց սուրբ վարդապետն ոհաննէս, և արձակեալ յղարկացեալ զիշխանսն
հայոց, խաղաղութեամբ և գնացին աշխարհն իւրեանց։

48բ

Արդ ահայ մինչև ցայս վայրս բազմաջան և
և աշխատաւոր քննութեամբ գտեալ գրեցաք զշարա
գրական գրեալս զՃից ամաց, զորս ի բազում ժա
մանակաց հետաքննեալ հասու եղաք. ընդ այն
քանեացս տեսողացն և լսողացն, որք էին ի հին ամաց
ծնեալք և ընդ ընթերցողսն առաջին պատգամմայ
գրացն, որք ականատեսք էին լեալք ամենայն եղելոցս,
և նեղութեանցս այսոցիկ զոր վասն մեղաց կրեաց տ
ուն հայոց, և ահայ որ զայս բազում անկամ զմտաւ
ածեալ եմ, վասն այս յետին ժամանակիս, գրել զդ
առնաշունչ կատարածսն զայս սոսկալի բար
կութիւնս զոր գրեացկրեաց ազգս հայոց։ ի գիսաւ
որ և ի պեղծ եղիմնացւոց ազգէն թուրքաց և եղբարց

49ա

իւրեանց հոռոմոց. և վասն այսորիկ հարկ եղև ի մտաց խորհր
դոյս իմոյ, անդադար յուզմամբ իբրև զմեծ իմն համա
րելով գտանել զայս գործս կատարելովածի. և վասն այսորիկ զօրա
ժողով արարի և գրեցի, մինչև ցայս վայր զԳ ազգացս,
և զհայրապետացս, և զայլ պէսպէս քննութեանց զազգաց
և զթագաւորաց զորս յառաջ ասացաք, և որ զկնի դ
եռևս ասասցուք, զսկիզբն կատարածիս զոր ինչ
եղև յաւուրս հարցն մերոց, որք էին տեսեալ բազո
ւմ անգամ աչօք իւրեանց. զոր և իմ իսկ խորհեալ զխորհու
րդս զայս, և զԸ ամ անհանգիստ քննութեամբ կացի, և զայս
ամենայն յաւժարեցի ի տեսութիւն և ի մատենագրութիւն ածել գր
ով, վասն զի մի ի չարաշունչ դառնութեան ժամանակս կոր
իցի այս ամենայն, և մոռասցի. և վասն այսորիկ մատթէոս ուռհաեցի, և վ
անական, զաշխատութեան զգործ իմ ո՛չին՛չ համարեցայ,
այլ թողի զայս ի յիշատակ սիրողաց ժամանակագրութեանց,
զի որժամ ի հանդէս քննութեանց ելցեն յաղագս ժաման
ակաց անցելոցն, դիւրեաւ կարասցեն գտանել, զժ
ամս և զժամանակս, և զկատարած բարկութեանն ի վերայ
ժամանակացն գտանիցեն, և այնու ևս զմտաւ ածեալ
յիշեսցեն զաստուածասաստ բարկութիւնն, զորս վասն մեղացն
ընկալաք զհատուցումն արդար դատաւորէն աստուծոյ.
և վասն այսորիկ կողմանց, զկորուստ հաւատացելոց,
և զխրատս զորս անօրէն ազգաւ խրատեաց զմեզ
տէր աստուած մեր. և ահա որ ո՛չ կամեցաք զսպառնալիսն
և զխրատն աստուծոյ մոռացուցանել ի վերայ մեր։ Արդ

49բ

արժան է միշտ և հանապազ լսել զխրատն աստուծոյ մերոյ. և դարձեալ ի նոյն
պատուհաս մեղացն դեգերեալ շրջիմք, զորս ընկալ
աք ըստ արժանեաց մերոց զհատուցումն. նա և այլ
ևս ունիմք ասել ձեզ ամաց Ձից զաշխատութենէ
մաթէոսի՛ ուռհացոյ և վանաց երիցու։

131բ

ի յամի դճերրորդի շերրորդի ծ
երրորդի ի գիրս աստ ժողովեցաք զգործ ժամանակ
աց ճ և ծից ամաց, և յայսմ տեղոջ լռեալ դադարեցաք ի յա
րուեստաւոր քննութենէս մերմէ վասն զի այլոց ոմանց
թողաք զայս մարտ մտաց և պաքարումն խորհրդոց,
և մեր յետ ելանալով, տեղի տալով հանճարեղացն, և ի
մաստուն յարուեստաւոր քննողաց ըստ բանի սրբոյ
առաքելոյն պաւղոսի որ ասէ եթէ ոք յատենի ելցէ,

132ա

առաշինն լռեսցէ, և այս եղև ի հայրապետութեանն տան
հայոց տեառն գրիգորիսի, և տեառն բարսղի, յորժամ եղև առաջին
սկիզբն երկրապատմութեանս. և էր ի հայրապետութենն հոռո
մոց որ ի կոստանդնուպօլիս նիկաւլայ և ի հայրապետութեանն անտիոքայ յո
հանու ի հայրապետութեանն էրուսաղէմե սիմէոնի և ի հայրապետութեանն աղէքս
անդրու յոհանու և ի հայրապետութեանն տանն ասորոց աթանաս
ի, և ի յադամայ էին ամք ժամանակաց զռ և զճ և ժ և ա
րդ զամս ժ ոչինչ արարաք հոգս վասն այս ժամանա
կագրութեանցս, և թողեալ էաք ի բացեայ զարուեստ գրչ
ութեանցս և տեսանելով մեք հանապազաւր զաստուածաս
աստ բարկութիւնս հեղեալ ի վերայ քրիստոնէից, և ամ յամէ անկե
ալ և գլորեալ լինէր զաւրութիւն զաւրաց հաւատացելոց
և տեսաք զի ոչ ոք ունէր ի մտի զայս խնդրել կամ ի գիրս
հաւաքել, զի ապայ գայիցն յիշատակ լիցի այս կատ
արածս և նեղութիւնս առ բարի ժամանակն, յորժամ տ
ացէ տէր աստուած զխոստացեալսն յետին ժամանակին
յորժամ տացէ տէր աստուած հաւատացելոց զժամանակն
որ լինի լի իսկ իցէ ամենայն ուրախութեամբ, և ապայ մեր յա
ռաջ եկեալ յայնժամ բազում ուրախութեամբ որպէս թէ աստուծոյ
այս հրամայեցաւ ինձ զայս այսպիսի գիր հաւա
քեալ և ապա՛գայիցն թողուլ զայս յիշատակս, և թէ
պէտ և ոչ է սայ հոգևոր հմտութեամբ զարդարեալ կամ

132բ

արուեստ հոգևոր, և կամ շաւիղս առաքինութեան ինչ այլ
զխրատն տեառն զոր վասն մեղաց ազգի ազգի յանցանա
ւք ի բարկութիւն շարժեցաք զտէր աստուած ի վերայ մեր և ի նմանէ առ
աք զխրատս զայս գաւազանաւն նորա և արդ պար
տ և արժան է ոչ մոռանալ զսայ որք կենդանիքս են
ժամանակիս, այլ գրել յիշատակել զսայ ծնանելոցն
եթէ այս է մեղաց պտուղն զոր ցանեցին հարքն մեր, և
Էպատիկ ժողովեցին և վասն այսաւրիկ ես մաթէոս
որ անարժանս եմ ողորմութեանն աստուծոյ զամս բազումս ք
աջաջան քննութեամբ կացի և արիայբար մտաւք ի քաղաքս
միջա՛գետաց ուռհայ ժողովեալ գրեցաք մինչև ցայս
վայր և զամաց Լից, դեռ ևս առաջի կայ ի գրի հաւ
աքել և արդ ահայ այս վարդապետաց և կորովի գինտականաց
էր գործ և ոչ մերում տկարութեանցս և կամ սակաւ գի
տութեանցս բայց այս սովորութիւն է աստուծոյ, զի ի տկարաց և ի ն
ուազից գործ ինչ պիտանացու պահանճէ որպէս տ
եսանեմք զերամս մեղաւորացն և զարմանամք ընդ դ
ասադպետութիւնսն նոցա եթէ որպէս յոչինչ և ի թեթև
մարմնոյն ամենայն որդիք մարդկան յագենան քաղցրութեամբն
նոցա և ի պէտս սրբոց մատչին գործքն նոցա և առաջի թագաւ
որաց փառաւորի, և կամ մեռեալ որդն որ գայ և կենդ
անանայ, և վաստակաւք իւրաւք ի գոյնս գոյնս զար

133ա

դարէ զթագաւորս, և զիշխանս և ամենայն յեկեղեցիք նովաւ հարսան
ան պէսպէս զարդարանաւք. այսպէս և տկարութիւնս մեր
համարձակութիւն էառ և առաջի հռետորաց և իմաստ
նոց հզաւրաց և խորին հանճարեղաց, և քաջակիրթ քնն
ողաց խաւսեցաք զայս և յանձին արարաք զմատենա
գրութիւնս մեր նոցա, վասն զի արկցեն ի բովս, քննութեան և
մեք ոչ ընդդիմանամք վասն զի մերս ընդդէմ գիտնակ
աց ոչ ունի դիմայ գրութիւնս որպէս և այն թեթև թռչունն
թէպէտ և ձայնովն ընդդիմանայ բազմաց այլ մարմ
նով և տկարանայ, այն որ կոչի ծիծառն. սակայն նայ
զմերս ունի նմանութիւն, առ զարմանալի գործ բնակու
թեանն իւրոյ, թէ զիարդ յոչինչոյ բնակութիւնս կազմէ, և ի բ
արձունս առանց հիման կառուցանէ, շաղախաբեր
և շիղաբեր վաստակս, հնարով հնարէ, և ամրութիւնս պն
դագոյնս հաստատէ և որդոց իւրոց զնայ տացէ ժա
ռանգութիւնս զոր և այլ յաղթանդամ թռչնոց անհն
ար է զայն գործել, արծաթ արծուոյ ասեմ և նմանե
աց նորա վասն զի զայլ քաջութիւնս մեծաւ կարողութեամբ
առնեն հաւքն քաջաթռչիչքն բայց զայն զոր գործեաց
թեթև թռչունն զայն ոչ կարեն առնել արդ այսպիսի
աւրինակաւս հանճարեղք և գիտնականք զամենայն քնն
ութիւնս հին և նոր կտակարանացն աստուծոյ կարող են առ
նել և ի յայտ բերել ահաւոր և լուսաւոր քննութեամբ, բայց

133բ

զայս հաստատապէս ասացից և առանց երկբայո
ւթեան, վասն զի այս որ ի մէջն քննեալ գծագրեցաւ, ան
հնար է եթէ այլ ոք կարող լինի զայս գտանել, և կամ
հաւաքումն առնել միայհամուռն ազգաց և թագաւորաց
հայրապետաց և իշխանաց զամենայն ժամանակս թուականութեամբ
ի գիրս հաւաքել, վասն զի վճարեալ հատան առա
ջինքն որք ականատեսք էին ամենայն ժամանակացն. ար
դ զայս ոչ ոք է կարող առնել զոր ինչ մեք արարաք
զի զոր ինչ գրեցաք գրեցաւ զի զամս հնգետասան ու
նէաք զայս գործ քննութեանս, զոր ի մատենագրութիւնս
ընթերցեալ գտանէաք զթուականսն ժամանակ
ացն ի յիշատակարանս գրոցն, և ընդ ծերսն ի քննու
թիւն մտեալ դեգերէաք անդադար քննութեամբ և հաւա
քեալ գրեցաք ի գիրս զայս ինչ։ Եւ արդ ես մաթէ
ոս այսու եղէ ցանկասէր և կամեցայ դառնալ ընդ
նոյն բնաբան պողոտայն, զոր աւրինակ ոք ի բազում
ժամանակաց շրջեալ ի վերայ համայտարած մեծի ծովուն
ովկիանոսի և ցնորեալ բազում նեղութեամբ, և զկնի ալեկոծ
ութեանն երթիցէ ի տուն իւր խաղաղութեամբ, և զմտաւ ածե
ալ յիշեսցէ զսէր բազում շահիցն, յայնժամ ոչինչ յան
ցեալ նեղութիւնսն մտայբերէ, և առ ոչինչ համար
ելով զամենայն ինչսն զոր ի ծովուն նաւակոծեցաւ, այլ
փութամ մեծաւ փափաքանաւք դառնալ ի նոյն,

134ա

ծովագնացութիւնս այսպիսի աւրինակաւս և մեք
դարձցուք ի մեր թողեալ կէտ գրոյն և գտաք զբնայ
բանն զառաջինն զոր թողեալ էաք յորժամ էաք ի յա
մս շծ. և արդ սկսաք ասել այլ ևս զամաց ի և ե
անց, և լ լիցի վճարումն գրոցս, վասն զի աճեաց թ
ուականութիւնս հայոց բազում նեղութեամբ և ի նոյն հայր
ապետութիւնս տեառն գրիգորիսի և ի թագաւորութեանն յունաց
ալէքսին դարձաք յաւժարական մտաւք, և սկսաք
առ ի պատմել զկատարածս և զնեղութիւնս չար ժամ
անակիս այսաւրիկ. և ոչ արարաք զսայ ի պէտս սն
այփառութեանց որպէս կարծել ոմանց այլ ի յիշատա
կս և ի յազդումն առ ի յապայ ժամանակին և ոչինչ
զմտաւ ածի զտկարութիւն մտաց, և զանկարողութիւն
ի գիտութենէ հմտութեանց, այլ որք կատարեալքն են գիտ
ութեամբ հին և նոր կտակարանացն աստուծոյ նոքա են կարողք
քերական արուեստիւք զզբասնսն սրբել և զամենայն զս
խալանս բանիցն պայծառացուցանել ըստ աստուած
ատուր շնորհացն որ տուաւ նոցա իսկ մեք ըստ տխ
մար մերոյ գիտութեանս զայս քննեալ մաքրութեամբ և գր
եցաք զբազում մատենագրութիւնս զորս գտաք վասն
վասն նեղութեանց ժամանակացս այսաւրիկ զոր ի տ
եղիս տեղիս գրեալ էին և թողեալ էին զայն իւրեանց
յիշատակ զոր և մեք ժողովեալ զայն ամենայն բազում,

134բ

հոգեբարձութեամբ. և լսեցաք յայլոց ոմանց պատու
ականաց որք հասու էին ժամանակացն և նեղութեան
ցն, և անսխալ հասեալ էին ի վերայ ժամանակացն և թու
ականացն, և ընդ ծերս ունէաք խաւսայկարգու
թիւնս և քննութիւնս որք տեղեակ էին անցեալ ամացն ըստ
բանի մարգարէին որ ասէ հարցջիր դու ընդ հարսն աս
ասցեն քեզ ընդ ծերսն և պատմեսցեն քեզ արդ այս
պիսի աւրինակաւս անհանգիստ եղեալ մեր և զամենայն
հոգս զբաղանաց թողեալ էաք և զամենայն ցանկութիւնս
արհամարհեալ էաք միշտ և հանապազ զայս ունէ
աք պայքարումն մտաց, զոր դարձեալ սկսաք ի գոր
ծ երկրապատմութեանցս ըստ երանելի վարդապետին գրի
գորի նիւսասացոյցն որ ասէր դարձեալ ես ծերուն
իս յասպարիսի զորս և մեր մնացեալ այլոց ոմանց
թողաք զայս քննել և ահայ տեսանէաք զամենեսեա
ն հրաժարեալ ի պատմայգրութենէն աստի. և տեսա
նէաք մեք զի ժամանակս գնալով գնայր և հոսման
ս, և ծորմունս և զպակասութիւնն մեզ ցուցանէին, և զ
ոչ կալ դադարման մարդկութեանս ի վերայ երկրի այլ զփ
ոփոխմունս յաստեացս ի հանդերձեալսն ի յայտ
բերէին վասն զի անցաւորք են ամքս և ժամանակ
քս այսպէս անցաւորք են ծնունդք նորա և զոր աւ
րինակ մշտնջենաւորք են հանդերձեալքն այսպէս

135ա

և անկատարածք են ծնունդ նորա. և երանի որք
հանդիպեսցին այնմ ուրախութեանցն, և երանի որք
կերիցեն ճաշ արքայութեանն աստուծոյ։