Ժամանակագրութիւն Մատթէոսի Ուռհայեցւոյ

Excerpts from the Chronicle of Matthew of Edessa

Main

About the Chronicle

About this edition

Text and translations

Source witnesses

K Bzommar, Bibliothek des Klosters 449

Copied in 1699 by an unknown scribe. Its original location is also unknown, although a second colophon at the end of the text notes that the manuscript arrived in Livorno in 1787. It belongs to the more complete group of manuscripts, and contains the chapter numberings peculiar to the ‘Jerusalem’ subset of this group. The text begins, not with the Life of Nersēs, but with texts attributed to various vardapets; the Life begins on f. 70r. A list of content headings appears in the front of the manuscript; it is not clear from these where the scribe believed Matthew’s text to begin, and the ornamental titles within the text suggest that he placed the division between the Life of Nersēs and the Chronicle somewhat earlier than usual. This is the manuscript whose text diverges most significantly from the others; entire sentences are added, deleted, or paraphrased in a manner that suggests that the scribe was engaged in a new recension of the text. It is clear from the variants that the scribe was working from a text in the ‘Jerusalem’ subset, possibly manuscript F, but was attempting to create a new recension of the text from the old. This manuscript also served as the exemplar for Bzommar 644, a nineteenth-century copy.

Transcript includes ff. 139r; 144r-147v; 163r-164r; 228r-230v

§ 50

139ա

միշտ։ և հանապազ ի գինարբուս դեգերին վասն սի
րոյ և ցանկութեան չար և պիղծ ախտին։ հայրապետք և եպիսկոպոսունք։
քահանայք և կրօնաւորք։ արծաթասէրք քան աստուածասէրք։
Որդեակք իմ ահա՛ յայսմհետէ սատանայի կամքն կա
տարեսցի յորդիս մարդկան, քան զաստուծոյն։ և ի ձեռն անար
ժան պատարագողացն որ յայսմ հետէ լինելոց է, բարկա
նայ աստուած ի վերայ արարածոցս, ևս առաւել ի վերայ մատուցա
նողին զնայ։ զի անարժանիցն պատարագելոց է քրիստոս։ և ան
արժանսն բաշխեսցի։ և առաւել վիրաւորելոց է տէր մեր
յիսուս քրիստոս ի անարժան քահանայից, քան զչարչարեալն և զխաչ
եալն ի հրէից։ զի արձակեցաւ սատանայ ի հազար ամեայ կա
պանացն իւրոց զոր կապեաց քրիստոս։ Եւ զայս պատուիրեմ
ձեզ որդեակք հառաչանօք սրտի, ողբով և լալով։ վասն
զի քակին բազումք ի հաւատոց, և պարծանօք ուրան
ան զքրիստոս։ և վասն այնորիկ խաւար կալաւ զամենայն արարածս։
Զայս՝ այսպէս ասաց սուրբ հայրապետն հայոց, վասն կատա
րածի բարկութեան նշանին։ և այլ բազում ինչ ճառեաց՝
որ կատարելոց է ի վերայ հաւատացելոց։ զոր ահա՛ ամենայն ինչ
կատարեցաւ մի աո մի ի ձեռն ելից կատաղի և շուն ազ
գին թուրքաց, անօրէն և պիղծ որդւոցն։

144ա
§ 70

Յայսմ տօմարիս, թվականութեանս հայոց դճձե։ Խա
ւարեցաւ արեգակն՝ ահաւոր և սոսկալի տեսլեամբ։
զոր օրինակ, եղեւ խաւարեալ ի խաչելութեանն քրիստոսի։ Նոյն օ֊
րինակաւ ծածկեաց զլոյսն իւր, և խաւար զգեցաւ։
և լուսաւորք աշխարհիս զմութն զգեցեալ սեաւ դարձան։
և ամենայն երկինք իբրեւ զկամար կապեցաւ խաւարաւն։
և եղեւ սեւացեալ արեգակն ի մէջ օրէի։ և ամենայն աստեղքն
առ հասարակ երեւէին որպէս ի մէջ գիշերի։ և սաստկացաւ
խաւարն և մութն, և գոչեաց առ հասարակ ամենայն արար
ածք։ և հնչեցին ամենայն լերինք և բլուրք։ և դողաց սասան
ելով լերինք, և ամենայն ծառք։ և երերալով ծփայր համա

144բ

տարած մեծ ծովն ովկիանոս։ և սուգ առեալ լայր զամենայն
որդիս մարդկան։ և ի տեսանելն զայս ամենայն որդւոց մարդ
կան, ահաբեկեալ յերկիւղէն լինէին որպէս մեռեալ։ յայն
ժամ լայր որդի առ հայր իւր, և լայր հայր ի վերայ որդւոց իւրոց։
Տղայքն զարհուրեալք ի յահէն անկանէին ի գիրկս մար
ցն։ մայրքն աղետեալ սաստիկ այրմամբ իբրեւ հրով, լա
յին զտղայս իւրեանց։ և այսպէս ահաբեկեալ կայր ամենայն
արարածք։ և երկիւղէն պշուցեալ կային, և զելս իրացն
ոչ գտանէին։ ընդ սոսկալի նշանն զարհուրեալ հիանա
յին, և ահաբեկեալ կային առ հասարակ։ Յայնժամ
տէր պետրոսն հայոց հայրապետն։ և թագաւորն յոհաննէս՝
ուղարկեցին առս փառաւորս առ սուրբ վարդապետն
հայոց յոհաննէս, որ կոզեռն կոչէին։ վասն զի ի նմանէ գի
տասցեն զմեկնութիւն մեծ նշանին։ զի էր սուրբ և սքանչելի,
ճգնութեամբ զարդարեալ։ և մեկնիչ հին և նոր կտակարա
նացն աստուծոյ։ լցեալ վարդապետական շնորհօք։ Իսկ որք ա֊
ռաքեցան առ հայոց վարդապետն են այսոքիկ։ գրի
գիր մագիստրոսն որդին վասակայ, և հայկազն մեծն սար
գիս, և այլք ոմանք ազատաց տանն հայոց։ և այլք ի֊
քահանայիցն, զի երկրորդելն ահաւոր նշանին գիտաս
ցեն։ Եւ եղև իբրև գնացին առ վարդապետն հայոց,
և գտան զնայ, զի անկեալ կայր ի գետնի երեսք ի վայր։
և ի խոր տրտմութենէն, թացեալ էր արտասուօք զգետինն։
և ի սաստկութենէ լալոյն և ի դառն հառաչանաց՝ որ ելանէր
ի բերանոյ նորա, ո՜չ ոք իշխէր ինչ հարցանել ցնա՛։ զի տե
սանէին զնա՛ խորին սուգս, և ահագին տրտմութիւնս,
և անդադար հեղոյր զարտասուս՝, և կոծէր զկուրծսն։

145ա

Այլ նստան իշխանքն հայոց մերձ առ վարդապետն յօ
հաննէս, և զվեց ժամ աւուրն, ո՜չինչ համարձակեցան
խօսել և հարցանել վասն ահաւոր նշանին, և լային առ
հասարակ ամենայն եկեալքն առ նայ։ Յայնժամ իբրև ե֊
տես վարդապետն հայոց զողբումն ամենայն եկելոցն։ բաց
եալ զբերանն իւր սկսաւ խօսել հառաչանօք և
արտասուօք։ և սկսաւ լալ զամենայն ազգս հաւատացելոց։
լայր և զկարգ քահանայական, և զեղծումն սրբութեան
սրբոյ խորհրդոյն։ լայր և զեկեղեցի աստուծոյ, և զքակտումն
պատուիրանաց որ ի նմա՛ ծածկեալ կան աստուածեղէնքն։ Եւ
սկսաւ ասել այսպէս ցիշխանացն հայոց։ Ո՞վ փառաւ
որ որդիք իմ լուարուք զբանս զայս, ի վիրաւոր և ի֊
վտանգեալ յոհաննիսէ։ զի ահա՛ այսօր լցան ռ ամ չա
չարանաց խաչելութեանն քրիստոսի։ և արձակման անօրէն բելիարայ
զոր կապեալ էր զնայ փրկիչն ի յորդանան գետ, զոր առա
ջին նշանէն ցուցաւ մեզ, որ նախ քան զայս չորեքտասան
ամաւ զորս ասացաք։ և այժմ դարձեալ երկրորդեաց,
զի նախ երկինք պատառեցաւ, և երկիրս մթացաւ, և֊
ահա՛ յայսմ ամի լուսաւորք խաւարեցան, և արարածք
ահաբեկեցան։ վասն զի յայսմ հետէ ամենայն ազգ հաւատա
ցելոց քրիստոսի, ի խաւարի շրջելոց են։ զի այսուհետև խա
ւարին կարգ սուրբ եկեղեցւոյն քրիստոսի ամենայն ազգաց հաւատա
ցելոց։ Թուլանան ի պահոց և յաղօթից, պակասին յոյս
հանդերձելոցն։ Երկիւղ դատաստանին աստուծոյ արհամարհի։
բառնի ճշմարիտ հաւատն։ Տկարանայ աստուածպաշտութիւնն։
Ատեն զպատուիրանն աստուծոյ։ դիմադարձ լինին բանին աստուծոյ,
որ ի սուրբ աւետարանին։ ամենայն ոք հակառակ գտանին սր

145բ

բոց պատուիրանաց աստուծոյ։ Արհամարհեն զբանս սուրբ վար
դապետաց։ Անգոսնեն և զհրամանս կանոնաց սրբոց
հայրապետացն։ և այնու բազումք անկանին ի բարձրութենէ
հաւատոցն։ և ատեն զդրունս սուրբ եկեղեցւոյ ի ծուլութենէ,
մանաւանդ պահոց և աղօթից ծուլանան։ կուրանայ աստուած
պաշտութիւնն։ բազում մտանեն ընդ լծոյ անիծից։ վասն զի
ո՜չ հաւանին խրատու աստուածեղէն բանիցն սուրբ առաջնորդաց։
Որդիք անիծանին ի ծնողաց իւրեանց, առ ի ո՜չ հնազան
դութենէ զաւակաց։ ծնօղքն չարչարին ի ծննդոց իւրեանց։
ցամաքեսցի գութ սիրոյ բարեկամաց։ ի հարց և ի զաւա
կաց։ և բազումք հերձուածք մտանեն եկեղեցի աստուծոյ ի֊
ծուլութենէ հայրապետաց։ վասն զի թուլամորթին և տկարա
նան, և հաւատոյ քննութիւն ո՜չ առնեն և կան յիմարեալք։
Յաղագս արծաթոյ թողուն ի բաց զհաւատն, և պակաս
ին օրհներգութիւնք ի տանէն աստուծոյ։ երկիւղ և ահ սոսկալի դա
տաստանին աստուծոյ աւուրն ահաւորի որ լինելոց է, փարատ
եալ խափանին ամենայն մտաց։ մոռանան զհատուցումն արդա
րոց և մեղաւորաց։ վասն զի մեղսասէրք և ցանկացօղք լինե
լոց են չար ճանապարհին։ փափաքանօք երթան ի մեղաց
ժողովարանն։ զի ահա՜ ի թագաւորաց և իշխանաց, և ա֊
ռաջնորդաց՝ ապականելոց է երկիր։ Առաջնորդք և իշ
խանք լինելոց են կաշառասէրք, և ստախօսք։ և սուտ
երդումք։ և ի ձեռս կաշառոցն թիւրեն զդատաստանս
իրաւանց աղքատին։ Եւ յաղագս այսորիկ՝ առաւել
բարկանայ աստուած ի վերայ նոցա։ զի առաջնորդութիւնն և իշխան
ութիւնն ըստ երեսաց վարեն, և ո՜չ ըստ աստուծոյ։ և տիրեալ իշխանա
բար ի վերայ վիճակին, և ո՜չ ահիւն աստուծոյ հովուել, և ո՜չ ուսու

146ա

ցանել որպէս պատուիրեաց սուրբ առաքեալն պօղոս։ իշխանք
և դատաւորք պոռնակասէրք, առաւել քան աստուածասէրք։
և ատեցօղք լինին սուրբ ամուսնութեան։ և փակին ընդ պոռնկ
ութեան ախտին։ և սիրեն զկորուստ նմանեաց իւրեանց։ մե
ծարեն զմատնիչսն, զգողսն, յափշտակեն անիրաւաբար
զաշխարհաց զինչսն։ Անողորմ լինին ի վերայ ուղիղ դատաստա
նաց։ Որդեակք իմ, ահա՛ յայսմ հետէ ի հակառակութենէ
առաջնորդաց, փակելոց են դրունք սուրբ եկեղեցւոյ, և վե
րանայ սրբութեան կարգք աշխարհէս հայոց։ և յաղագս ար
ծաթսիրութեանն, տան ձեռնադրութիւն բազում անարժան
ից, և զամենայն պղծեալք ածեն ի կարգ քահանայութեան։ և
յայնժամ պատարագի քրիստոս ի ձեռն անարժան քահանայից։
և բազումք անարժանութեամբ հաղորդին ի նմանէ, ո՜չ եթէ ի֊
փրկութիւն, այլ ի դատապարտութիւն, և ի կորուստ հո
գւոց։ և ուրեք ուրեք կայցէ ճշմարիտ պատարագօղ քրիստոսի
սուրբ խորհրդոյն յազգս ազգս՝ որ ի ձեռս նոցա ողորմի աստուած աշխարհի։
Որդեակք զսուրբսն և զառաքինիսն վիրաւորեն, և զան
արատն դարձուցանեն ի քահանայութենէ, առ ի չառնելոյ
զարծաթ, և ո՜չ տան զձեռնադրութիւն։ Եւ որպէս ասա
ցաք յառաջ քան զչորեքտասան ամն լինելոյ միւս նշանին,
եթէ պակասին բազումք ի հաւատոց աստուածպաշտութեանց։
վասն զի բազումք ի քահանայիցն և կրօնաւորաց, թուլա
մորթին ի կրօնից իւրեանց։ լինելոց են ցանկասէրք՝ ախտից
փափաքօղք։ որոճալով որոճան զերգս դիւական։ կրօ
նաւորքն փախչին յանապատէն։ և ատեն զսուրբ երամս ճգնաւորացն։
և զվարս առաջին կրօնաւորաց ատեալ անարգին։ լինի
ցին խանգարիչ կարգաց և կրօնից։ փախչին սաղմոսեր

146բ

գութեանց աստուծոյ, այս ամենայն լինելոց է որդեակք իմ։ Յաղագս այս
յղփանան առաջնորդք քրիստոսի արծաթսիրութեամբ։ և զամենայն անկ
եալս և զորոշեալս ի շնորհաց որդւոյն աստուծոյ, յառաջ կոչեն
և ածեն զնոսա ի կարգ քահանայական։ և զամենայն մերժեալսն
գլուխ և առաջնորդ կացուցանեն ի վերայ ժողովրդեանն
աստուծոյ։ և ո՜չ գիտեն զինչ գործեն, վասն զի կուրանան ի սաս
տկութենէ արծաթսիրութեանն։ Եւ առաւել ունիմ զայս ասել.
զի ահա՛ յայսմհետէ մեծաւ խոցմամբ վիրաւորելոց է
քրիստոս յանարժան քահանայից, քան զխաչիլն և զչարչար
իլն ի հրէիցն։ զի պակասն ի նոցանէ վճարելոց է, և լսելո
ց է՝ եթէ ընկեր ընդէր մտեր այսր։ Յայնժամ կապեալ ո֊
տիւք, և կապեալ ձեռօք հանեն զնա՛ ի խաւարն արտա
քին, և զոր ժողովեցան կուտի կորստեամբ ի վերայ նորա։
Որդեակք իմ, ահա՛ այս ամենայն լինելոց է ի յետին ժամանակն.
զի արձակեցաւ սատանայ ռ ամեա՛ կապանացն զոր կապեաց
քրիստոս խաչիւն իւրով։ և երեւեսցին ճշմարիտ հաւատացեալքն
քրիստոսի՝ կալով ընդէմ նորա ի պատերազմ։ զի ունի պատերազմել
ընդ սուրբսն, պատուիրանաւն աստուծոյ պահպանեալ կան ի֊
կարգս ճշմարիտ խոստովանութեամբ քրիստոսի աստուծոյ մերոյ որք կան
յազգս ազգս։ Այսուհետև լինին արձակմունք այլազ
գեաց անիծեալ որդւոցն քամայ, պիղծ զօրացն թուր
քաց, ի վերայ ազգաց քրիստոնէից, և ի սուր սուսերի մաշ
եսցեն զամենայն երկիր։ սովով և գերութեամբ անցանէ ամենայն ազգ
հաւատացելոց քրիստոսի։ անմարդ դառնան բազումք գաւ
առք։ բառնալոց է զօրութիւնք սրբոց յերկրէ։ քակին բա
զումք եկեղեցիք ի հիմանց։ խափանեսցին խորհուրդք
խաչին քրիստոսի։ ի բազմանալ անօրէնութեանց, խափանին տօնա

147ա

խմբութիւնք սրբոցն։ գրգռին որդիք ընդ հարս։ ատե
ցօղք լինին հայրք առ որդիս։ յարիցեն եղբարք ի վերայ
միմեանց։ սպանութեամբ և արեան հեղութեամբ ջանան կո
րուսանել զիրեարս։ Ուրանան զգութ և սէր եղբայր
սիրութեան, ցամաքեսցի արիւն եղբայրութեան նոցա։ և այն
պիսի գործովք, հաւասարակից լինին անօրինաց։ ծը
փի երկիր։ և ցօղ արեան զգենուն բոյսք անդաստանաց։
և զամս բազումս սրով և գերութեամբ աւերելոց է զերկիր։
և յայնժամ ելցեն արիական ազգքն որք են ֆռանդք,
բազմութեամբ զօրաց, և առցեն զսուրբ քաղաքն երուսաղէմ։ և ա֊
զատի ի ծառայութենէ սուրբ գերեզմանն քրիստոսի։ և զկնի այսոր
իկ, տագնապի երկիր, սրով և գերութեամբ ի զօրացն պար
սից։ և զեօթնապատիկ առաւել քան զօրսն յառաջ կրեցին
հաւատացեալք։ և ահաբեկին ամենայն ազգք հաւատաց
ելոց քրիստոսի։ և ի բազմութենէ նեղութեանց, յուսահատին զօրք
հռօմայեցւոց։ բազում անցումն և կոտորած կրեն
յազգէն պարսից։ և ընտիր ընտիր քաջ զօրականացն խող
խողեն սրով և գերութեամբ, մինչեւ ի փրկութենէ յուսահա
տին զօրք հռօմայեցւոցն։ և զկնի այսորիկ ըսկիզբն
առնուն ի զօրանալ առ սակաւ սակաւ։ և ուրեք ուր
եք լինին մնացեալք յառաջին գնդէն, յամ յամէ յառաջ
գան և հաստատին իբրեւ տեղապահ գոլով աշխարհաց և գա
ւառաց։ Եւ յայնժամ որպէս ի քնոյ զարթուցեալ լինի
թագաւորն հռօմայէցւոց։ և հասանէ որպէս զարծւի
ի վերայ զօրացն պարսից ահագին բազմութեամբ՝ որպէս զաւազ
առ եզրն ծովու։ ելցէ որպէս զհուր բորբոքեալ, և յա
հէ նորա դողան ամենայն արարածք։ և պարսիկք՝ և զօրք այլ

147բ

ազգեացըն, զփախուստ առցեն յայնկոյս գետոյն ջահու
նից։ Եւ յայնժամ թագաւորն հոռոմայեցոց, տիրելով տիրէ ամենայն
աշխարհի, զամս բազումք։ Նորոգումն առնու ամենայն երկիր, և
շինութեան հիմն արկանի, և այնպէս նորանայ որպէս զկնի ջր
հեղեղին։ և բազմանան ծնունդք մարդոց և անասնոց
բղխեսցեն աղբիւրք զգնացս ջուրց։ պտղաբերին ան
դաստանք առաւել քան զառաջին։ և այնուհետեւ
սկսանի սովն ի աշխարհն պարսից բազում ամս, մինչեւ յար
ձակեալ զմիմեանս ուտիցեն։ և յահէ զօրութեան թագաւորին
հռօմայեցւոց, բազումք իշխանք պարսից ելցեն ի֊
քաղաքաց և ի գաւառաց իւրեանց։ և առանց պա
տերազմի զփախուստ արասցեն յայնկոյս ջահունայ, և
զամենայն ժողովս մթերից իւրեանց զամաց բազմաց, զոսկւոյ
և արծաթոյ՝ և ամենայն բազմութիւնս գանձուց որպէս զհող, կամ զ
քարակոյտս՝ անչափ և անքանակ առցեն աշխարհէն պարսից։
և բարձեալ տարցեն յաշխարհն հռօմայեցւոց։ և զամենայն մանկունս՝
և զաղջկունս և զկանայս, տարցեն ի գերութիւն աշխարհն հռօ
մայեցւոց։ աւերակ և անմարդ լինելոց է տունն պար
սից ի զօրացն հռօմայեցւոց։ և հաստատի ամենայն իշխանութիւն
երկրի ի ներքոյ ձեռին թագաւորին հռօմայեցւոց։
Զայս ասաց սուրբ վարդապետն յոհաննէս, և արձակեալ
ուղարկեաց զիշխանսն հայոց խաղաղութեամբ, և գնացին
աշխարհն իւրեանց։


§ 90

163ա

Արդ մինչև ցայս վայրս, բազմաջան և աշխատաւոր
քննութեամբ գտեալ գրեցաք, ի ժամանակական գրեալս.
հարիւրից ամացն։ զորս բազում ժամանակաց հետա
քննեալ հասու եղաք, ընդ այնքանեաց տեսողացն
և լսօղացն՝ որք էին ի հին ամաց ծնեալք, և ընթերցողք
առաջին պատմագրացն։ որք ականատեսք էին լեալք
ամենայն եղելոցն։ և նեղութեանս այսոցիկ՝ զոր վասն մեղաց կր
եաց տունն հայոց։ և է ահաւոր քան զայս՝ դառնա
շունչ կատարած յետին ժամանակիս, որ զմտաւ ու
նիմ գրել և թողուլ իմացումն յապագայից եղբարց։

163բ

Պէսպէս սոսկալի բարկութիւնս՝ զորս կրեաց ազգս հայ
ոց ի գիսաւոր և ի պիղծ ելիմացւոց ազգէն թուրքաց։
և եղբարց իւրեանց հոռոմոց. և վասն այսորիկ հարկ ե֊
ղև ի մտաց խորհրդոյս անդադար յուզմամբ իբրև
զմեծ իմն համարելով տեսանել զայս գործս կատարածի։
հարցաժողով արարի և գրեցի մինչև ցայս վայր երեք
ազգացս։ և զհայրապետացս։ և զայլ պէսպէս քննու
թեանց ազգաց և զթագաւորաց, զորս յառաջ ասացաք,
որ և զկնի ասելոցեմք զգործս և զբանս, զոր ինչ եղև
յաւուրս հարցն մերոց։ որք էին բազում անգամ տե
սեալ աչօք իւրեանց, զոր և իմ խորհեալ խորհուրդս
այս, և Ը ամ անհանգիստ քննութեամբ կացի։ և զայս ամենայն
յօժարեցայ ի տեսութիւն և ի մատենագրութիւն ածել գրով։
վասն զի մի՜ ի չարաշունչ դառնութեան ժամանակիս կորի
ցէ այս ամենայն և մոռասցի։ և վասն այսորիկ ես մատթէոս ուռ
հայեցի և վանական, զաշխատութեան զգործս իմ ո՜չինչ
համարեցայ։ Այլ թողի զայս ի յիշատակ սիրողաց ժա
մանակագրութեանց։ զի յորժամ ի հանդէս քննութեան ելցեն
յաղագս ժամանակաց անցելոցն, դիւրս օգտակարես
ցին գտանել զժամ և զժամանակ։ և զգործն բարկու
թեան ի վերայ ժամանակաց գտանիցեն, և այնու զմտաւ ած
եալ յիշեսցեն զաստուածասաստ բարկութիւնն, զորս վասն մե
ղացն ընկալաք զհատուցումն արդար դատաւորէն
աստուծոյ. և վասն այսորիկ կողմանց զկորուստ հաւատացե
լոց, և զխրատս՝ զոր անօրէն ազգաւ խրատեաց զմեզ
տէր աստուած մեր։ և ահա՜ որ ո՜չ կամեցաք զսպառնալիսն,
և զխրատն աստուծոյ մոռացուցանել ի վերայ մեր։ Արդ արժան է

164ա

միշտ և հանապազ լսել զխրատն աստուծոյ։ և մեք դարձեալ ի նոյն`
պատուհասն դեգերիմք, զորս ընկալաք ըստ արժանեաց
մերոց զհատուցումն։ Նա՛ և այլ ևս ասել ձեզ ամաց ութ
սուն ից, զաշխատութենէ մատթէոսի ուռհայեցւոյ, և
վանաց իրիցու։


§ 190

228ա

Արդ ի յամի ԴՃ և Ծերորդի, ի գիրս
այս ժողովեցաք ըստ ժամանակաց Ճ և Ծ ամաց։ Եւ
յայսմ տեղւոջ լռեալ դադարեցաք ի հարստաւոր
քննութենէս մերմէ։ վասն զի այլոց ոմանց, թողաք զայս
մարտ մտաց, և մաքառումն խորհրդոց։ և յետ մեր
ելանալոյ, տեղի տալով հանճարեղինաց, և իմաստուն
հարստաւոր քննողաց։ ըստ բանի սրբոյ առաքելոյն
պօղոսի որ ասէ, եթէ ոք յատենի ելցէ, առաջինն լռ
եսցէ։ Եւ այս եղև ի հայրապետութեան հայոց տէրն
գրիգորիսի, և տեառն բարսղի, յորժամ եղև յառաջին
սկիզբն երկրպագութեանս։ Եւ ի հայրապետութեանն
հոռոմոց ի կոստանդինուպօլիս, տէրն նիկօլայ։ Եւ
յանտիոքայ հայրապետութեան, տէրն յոհաննու։ Եւ
երուսաղէմայ հայրապետութեանն, տէրն սիմէոնի։ Եւ աղէքսան
դրու հայրապետութեանն տէրն յոհաննու։ Եւ ա֊
սորոց տանն հայրապետութեանն, տէրն աթանասի։ և
յադամայ էին ամք ՑՈԺ։ Արդ՝ զամս Ժ, ո՜չինչ արար
աք հոգս, վասն այսր ժամանակագրութեանցս։ և թող

228բ

եալ էաք ի բաց զարհեստ գրչութեանց։ և տեսանելով մեր
հանապազօր, զաստուածասաստ բարկութիւնս՝ հեղեալ ի վերայ
քրիստոնէից, և յամ յամէ անկեալ գլորեալ լինէր զօրք
հաւատացելոց։ և տեսաք զի ո՜չ ոք ունէր ի մտի զայս խն
դրել, կամ ի գիրս հաւաքել, զի յապագայիցն յիշատակ
լիցի այս կատարածս և նեղութիւնս, առ բարի ժամանակն, յոր
ժամ տացէ տէր աստուած զխոստացեալ յետին ժամանակին։
Յորժամ տացէ տէր աստուած հաւատացելոց զժամանակն,
որ լի իսկ է ամենայն ուրախութեամբ, և ապա՜ մեր յառաջ եկեալ բազ
ում ուրախութեամբ որպէս թէ աստուծոյ տւաւ ինձ այս՝ այսպիսի
գիր հաւաքել, և ապագայիցն թողուլ զայս յիշատակ։
Եւ թէպէտ ո՜չ է սա՛ հոգևոր հմտութեամբ զարդարեալ,
և կամ արհեստ հոգևոր, և կամ շաւիղս աոաքինութեան։
Այլ զխրատ տեառն՝ զոր վասն մեղաց մերոց, և ազգի ազգի յան
ցանք, ի բարկութիւն շարժէաք զտէր աստուած մեր։ և ի նմանէ
առաք զխրատս զայս՝ գաւազանաւ նորա։ Եւ արդ՝
պարտ և արժան է ո՜չ մոռանալ զսա՛ որ կենդանիքս եմք
ժամանակիս։ Այլ գրել յիշատակ զսա՛ ծնանելոցն։ եթէ
այս է մեղաց պտուղն, զոր ցանեցին հարքն մեր, և
Էնապատիկ ժողովեցին։ Եւ վասն այսորիկ ես մատթէոսս՝
որ անարժան եմ։ Ողորմութեամբն աստուծոյ, զամս բազումս՝
քաջաջան քննութեամբ կացի, և արիաբար մտօք ի քաղաքն
ուռհայ ժողովեալ գրեցի մինչև ցայս վայր։ և զամաց
երեսնից դեռ ևս առաջի կայ ի գրի հաւաքել։ Եւ
արդ՝ այս կորովի վարդապետաց և գիտնականաց էր
գործ, և ո՜չ մերում տկարութեանս։ և կամ սակաւ գի
տութեանս։ Բա՜յց այս՝ սովորութիւն է աստուծոյ, զի ի տկարաց,

229ա

և ի նուաստից՝ գործ ինչ պիտանացու յարտայայտէ։
Որպէս տեսանեմք զերամս մեղուացն, և զարմանամք ընդ
դասապետութիւնս նոցա։ Եւ թէ որպէս ո՜չինչ և ի թեթև մար
մնոյն, ամենայն մարդիք յագին քաղցրութեանց նոցա։ և ի պէտս
սրբոց մատչին գործ նոցա։ և առաջի փառաւոր թագաւորաց և իշ
խանաց գայ։ Եւ կամ մեռեալ որդն, որ գայ և կեն
դանանայ։ և վաստակօք իւրովք, ի գոյն զգոյնս զար
դարէ։ զթագաւորս՝ և զիշխանս, և զամենայն ոք նովաւ
հարսնանան պէսպէս զարդարանօք։ Այսպէս և
տկարութիւնս մեր՝ համարձակութիւն էառ առաջի հեռե
տորաց և իմաստնոց։ և խորին հանճարեղ եղբարց։ և
քաջակիրթ քննողաց խօսել զայս։ և յանձն արարաք զմա
տենագրութիւնս մեր նոցա, վասն զի արկցեն ի բովս քննութեան,
և մեք ո՜չ ընդիմանամք։ վասն զի մեր ընդէմ գիտնականաց
ո՜չ ունի դիմագրութիւն։ որպէս և այն թեթև թռչուն, թէպէտ
ձայնովն ընդիմանայ բազմաց, այլ մարմնովն տկարանայ,
այն որ կոչի ծիծառն։ Սակայն նա՛ ունի զմեր նմանութիւն
առ ի զարմանալոյ գործ բնակութեան իւրոյ, թէ զիա՜րդ
յո՜չնչէ բնակութիւն կազմէ։ և ի բարձունս առանց հի
ման կառուցանէ։ շաղախաբեր և շիւղաբեր վաստա
կս հնարելով հնարէ։ և ամրութիւնս պնդագործս հաս
տատէ։ և որդւոց իւրոց զնա՛ տացէ ժառանգումն։
զոր և այլ ազգ թռնչոց, անհնար է զայն գործել։ Ար
ծւոյ ասեմ և նմանեաց նորա, զի զայլ քաջութիւնս մեծաւ
կարօղութեամբ առնեն հաւքն քաջասիրտք, և քաջաթռ
իչք։ Բա՜յց զայն զոր գործեաց թեթև թռչունն, ո՜չ կա
րեն առնել։ Արդ՝ այսպիսի օրինակաւ, հանճարեղք

229բ

և գիտնականք, զամենայն հին և նոր կտակարանացն աստուծոյ կար
օղ են առնել և ի յայտ բերել ահաւոր և լուսաւոր քն
նութեամբ։ Բայց զայս հաւաստապէս ասացից առանց եր
բաայութեան վասն այսր գրոցս, որ ի մէնջ՝ եթէ անհնար է
եթէ այլոք կարօղ լինի գտանել, և կամ հաւաքումն առնեալ
միահամուռ ազգաց և թագաւորաց։ հայրապետացն և իշխանաց,
զամենայն ժամանակս թվականութեամբն։ վասն զի վճարեալ հատան
առաջինքն՝ որք ականատեսք էին յայնմ ժամանակաց։
Արդ՝ զայս, ոչ ոք է կարօղ առնել, զոր ինչ մեք արարաք։
զի զամս տասն և հինգ, ունէաք գործ քննութեանս։
զորս ի մատենագրութեանս ընթերցեալ գտանէաք զթվա
կանութեանս ժամանակաց։ և զորս յիշատակարան գրոց
որոնէաք։ և զորս ընդ ծերսն խօսակցեալ քննէաք ան
դադար դեգերմամբ։ Վասն այսորիկ, այսքան ինչ կարի աշխատա
նօք հաւաքեալ գրեցաք։ Եւ արդ՝ ես մատթէոսս՝ այս
ու եղէ ցանկացօղ, և կամ գտանել ըստ նոյն բնաբան պո
ղոտայն։ Զոր օրինակ, եթէ ոք ի բազում ժամանակաց շրջեալ
ի վերայ համատարած մեծի ծովուն ովկիանոսի։ և ցնորեալ
բազում նեղութեամբ, և զկնի ալեկոծութեանն, երթիցէ ի տուն
իւր խաղաղութեամբ։ և զմտաւ ածեալ յիշեսցէ զսէր բա
զում շահիցն։ յայնժամ ո՜չինչ ի յանցանել նեղութիւնսն
մտաբերէ։ և առ ո՜չինչ համարելով զամենայն ինչսն զոր ի֊
ծովուն նաւակոծեցաւ։ Այլ փութով մեծաւ փափա
քանօք, դառնայ ի նոյն նաւագնացութիւնս։ Այսպիսի
օրինակաւ, և մեք դարձցուք ի մեր թողեալ կէտ գրոյն։
և գտաք զբնաբան առաջին զոր թողեալ էաք։ Յորժամ
էր ի յամս ԵՃԾ։ և արդ սկսաք ասել ևս այլ ամաց ԻԲից,

230ա

և երեսնից, որ և լիցի վճարումն գրոցս, վասն զի անց թվա
կանութիւնս բազում նեղութեամբ, և ի նոյն հայրապետ
ութեանն տեառն գրիգորիսի։ և ի թագաւորութեանն յունաց ալէքսին։
դարձաք յօժարական մտօք, և սկսանի առ ի պատմել
զկատարածս՝ և զնեղութիւնս՝ չար ժամանակիս այսոր
իկ։ Եւ ո՜չ արարաք զսա՛ ի պէտս սնափառութեանց, այլ
ի յիշատակ և ի սաստումն առ ապա՛ ժամանակին։ և
ո՜չինչ մտաւ ածի զմտաց տկարութիւնս՝ և զանկարօղու
թիւնս ի գիտութենէ հմտութեանց։ Այլ որք կատարեալք են
գիտութեամբ՝ հին և նոր կտակարանացն աստուծոյ։ Նոքա կար
օղք են քերականական արհեստիւք զբանս սրբա֊
գրել, և զամենայն սխալանս իմոց բանիցն պայծառացու
ցանել ըստ աստուածատուր շնորհացն՝ որ տըւաւ նոցա. Իսկ
մեք ըստ տխմար մերոյ գիտութեանց, այսքան քննեալ մաք
րութեամբ, գրեցաք զբազում մատենագրութիւնս։ զորս
գտաք վասն նեղութեանց ժամանակաց այսորիկ, զոր ի տեղիս՝ տե
ղիս գրեալ և թողեալ էին զայն իւրեանց յիշատակ։
զոր և մեր ժողովեալ զայն ամենայն զամենայն հոգաբարձութեամբ.
և լսեցաք այլոց ոմանց պատուականաց, որք հասու
էին ժամանակաց և նեղութեանց, և ընդ ծերս ունէաք
զխօսակարգութիւնս և քննութիւնս, որ տեղեակք էին ան
ցեալ ժամանակաց, ըստ բանի մարգարէին որ ասէ։ հարց
ջիր դու ցհարս քո և պատմեսցեն քեզ, ցծերս քո
և ասասցեն քեզ։ Արդ՝ այսպիսի օրինակաւ անհան
գիստ եղեալ մեր։ և զամենայն հոգս զբաղանաց թողեալ էաք։
և զամենայն ցանկութիւնս արհամարհեալ էաք։ և միշտ և
հանապազ զայս ունէաք մաքառումն մտաց։ զորս

230բ

դարձեալ սկսաք երկրպագութեանցս, ըստ երանելի վարդապետին գրի
գորի նիւսացւոյն որ ասէր։ Դարձեալ ես ծերունիս յասպա
րիզի՝ զոր և մեր մնացեալ այլոց ոմանց զայս քննել։ և ա֊
հա՛ տեսանէաք զամենեսեան հրաժարեալ ի պատմա
գրութենէ աստի։ և հայէաք, զի ժամանակս գնալով գ
նայր ի հոսումն և ի ծորումն։ և զպակասութիւն մեզ ցու
ցանէին։ և զո՜չ կալ դադարման մարդկութեանս ի վերայ եր
կրի։ Այլ զփոփոխմունս աստեացս, ի հանդերձեալն
յայտ բերէին։ վասն զի անցաւորք են ամքս և ժամանակս։
Այսպէս՝ անցաւորք են և ծնունդք նորա։ և զոր օրինակ մշ
տնջենաւորք են հանդերձեալքն։ Այսպէս՝ և անկատար
ածք են նորա ծնունդք։ և երանի այժմ բարեգործօղաց,
որք հանդիպեսցին այնմ ուրախութեանց։ և երանի որ կե
րիցէ ճաշ արքայութեանն աստուծոյ։