Ժամանակագրութիւն Մատթէոսի Ուռհայեցւոյ

Excerpts from the Chronicle of Matthew of Edessa

Main

About the Chronicle

About this edition

Text and translations

Source witnesses

Jer Jerusalem, (1869 edition)

This is a transcription of the Jerusalem printed edition of 1869. The transcribed portions are based upon two manuscripts (mss. 1051 and 1107) held by the library of the Armenian Patriarchate in Jerusalem, and upon Dulaurier’s translation at times. This 1869 edition was itself consulted for the preparation of the edition that stands today: the 1898 Vałaršapat edition, published by Mambrē Mēlikʿ-Adamean and Nersēs Tēr Mikʿayēlean.

Transcribed pp. 60–61, 75–83, ??

§ 38

60

միշտ և հանապազ ի գինարբուս
դեգերին վասն սիրոյ և ցանկութեան չար և
պիղծ ախտին։» Հայրապետք և եպիսկոպո֊
սունք և քահանայք և կրօնաւորք արծաթա֊
սէրք առաւել քան աստուածասէրք։ Որ֊
դեակք իմ, ահա յայսմհետէ սատանայի
կամքն առաւել կատարեսցի յորդիս մարդ֊
կան՝ քան Աստուծոյն. և ի ձեռն անարժան
պատարագողացն որ յայսմ հետէ լինելոց է,
բարկանայ Աստուած ի վերայ արարածոցս,
ևս առաւել ի վերայ մատուցանողին զնա.
զի յանարժանիցն պատարագելոց է Քրիստոս
և յանարժանսն բաշխեսցի. և առաւել վի֊
րաւորելոց է տէր մեր Յիսուս Քրիստոս ի
յանարժան քահանայիցն՝ քան զչարչարելն և
զխաչելն ի Հրէիցն. զի արձակեցաւ սատա֊
նայ ի հազար ամէ կապանաց իւրոց զոր կա֊
պեաց Քրիստոս։ Եւ զայս պատուիրեմ ձեզ,
որդեակք, հառաչանօք սրտիւ լալով և ող
բալով, վասն զի քակին բազումք ի հաւա֊
տոց և պարծանօք ուրանան զՔրիստոս, և
վասն այսորիկ (խաւար) կալաւ զամենայն արա֊
րածս։» Զայս այսպէս ասաց սուրբ հայրապե֊
տըն Հայոց(63) վասն կատարածի բարկութեան

61

նշանին և այլ բազում ինչ ճառեաց որ կա֊
տարելոց է ի վերայ հաւատացելոցս։ Զոր
ահա ամենայն ինչ կատարեցաւ մի առ մի ի
ձեռն ելից ազգին Թուրքաց
անօրէն և պիղծ որդիքն Քամայ։


75
§ 48

Յայսմ տօմարիս և ի թվականու֊
թեանս Հայոց ՆՁԵ, խաւա֊
րեցաւ արեգակն ահաւոր և սոսկալի տես֊
լեամբ։ Վասն զի՝ զոր օրինակ եղեւ խաւա֊
րեալ ի խաչելութեանն Քրիստոսի, նոյն օ֊
րինակ ծածկեաց զլոյսն իւր և խաւար ըզ֊
գեցաւ. և լուսաւորքն աշխարհիս ի մութն
և սեաւ դարձան, և ամենայն երկինք իբ֊
րեւ զկամար կապեցաւ խաւարաւն. և ե֊
ղեւ սեւացեալ արեգակն ի միջօրէի, և ա֊
մենայն աստեղքն առ հասարակ երեւէին
որպէս ի մէջ գիշերի։ Եւ սաստկացաւ
խաւարն և մութն, և գոչեաց առ հասա֊
րակ ամենայն արարածք, և հնչեցին ամե֊
նայն լերինք և բլուրք, և դողաց սասանե֊
լով լերինք և ամենայն ապառաժք, և երե֊
րալով ծփայր համատարած մեծ ծովն Ովկի֊

76

անոս, և սուգ առեալ լայր զամենայն որ֊
դիս մարդկան։ Եւ եղեւ ի տեսանել զայս
ամենայն որդւոց մարդկան, ահաբեկեալ
լինէին յերկիւղէն որպէս մեռեալ։ Յայն֊
ժամ լայր որդի առ հայր իւր, և լայր
հայր ի վերայ որդւոց իւրոց. տղայք զար֊
հուրեալ ի յահէն անկանէին ի գիրկս ծը֊
նօղացն. մայրքն աղետեալ սաստիկ այր֊
մամբ իբրեւ հրով՝ լային զտղայս իւրեանց։
Եւ այսպէս ահաբեկեալ կայր ամենայն ա֊
րարածք, և յերկիւղէն պաշարեալ կային և
ելս իրացն ոչ գտանէին, ընդ սոսկալի նշանն
զարհուրեալ հիանային, և ահաբեկեալ կա֊
յին առ հասարակ։ Յայնժամ տէր Պետրոս
հայրապետն Հայոց և թագաւորն Յովհան֊
նէս յուղարկեալ արք փառաւորք առ սուրբ
հայրապետն Հայոց Յոհաննէս զոր կոչէին
Կոզեռն, զի ի նմանէ գիտասցեն զմեկ֊
նութիւն մեծ նշանին, զի էր այր սուրբ
և սքանչելի ճգնութեամբ զարդարեալ, և
մեկնիչ հին և նոր Կտակարանացն Աստու֊
ծոյ, լցեալ վարդապետական շնորհօք։ Իսկ
որք առաքեցան առ Հայոց վարդապետն,
Գրիգոր Մագիստրոսն որդին Վասակայ, և
հայկազն մեծն Սարգիս, և այլք ոմանք յա֊
զատաց տանն Հայոց և այլք ի քահանայիցն,

77

զի զերկրորդեալն ահաւոր նշանին գիտաս֊
ցեն։ Եւ եղև իբրև գնացին առ վար֊
դապետն Հայոց, գտանէին զնա՝ զի դար֊
ձեալ կայր ի գետինն երեսք ի վայր ի խոր
տրտմութեան, և թացեալ լինէր արտա֊
սուօք զգետինն. և ի սաստկութենէ լալոյն
և ի դառն հառաչանաց որ ելանէր ի բե֊
րանոյ նորա, ոչ ոք իշխէր ինչ հարցանել ցը֊
նա. վասն զի տեսանէին զնա ի խորին սու֊
գըս և յահագին տրտմութեան, և անդա֊
դար հեղոյր զարտասուսն և կոծէր զկուրծս
իւր։ Եւ յայնժամ նստան իշխանքն Հայոց
մերձ առ վարդապետին Յոհաննէսի մեծի,
և զվեց ժամ աւուրն ոչինչ համարձակեցան
խօսել և հարցանել վասն ահաւոր նշանին,
և լային առ հասարակ ամենայն եկեալքն առ
նա։ Յայնժամ իբրև ետես վարդապետն
Հայոց զողբումն ամենայն եկելոցն, բա֊
ցեալ զբերան իւր՝ սկսաւ խօսել հառա֊
չանօք և բազում արտասուօք և սկսաւ լալ
զամենայն ազգս հաւատացելոց. լայր և ըզ֊
կարգ քահանայական, և զեղծումն սրբու
թեան սրբոց խորհրդոյն, լայր և զեկեղեցի
Աստուծոյ և զքակտումն պատուիրանաց որ
ի նմա ծածկեալ կան աստուածեղէնքն։
Եւ սկսաւ այսպէս ասել ցիշխանսն Հայոց,

78

«Ո՞վ փառաւոր որդիք իմ, լուարուք զբա֊
նս զայս ի վիրաւոր և ի վշտագնեալ Յո֊
հաննիսէ. զի ահա այսօր լցան հազար ամ
չարչարանաց խաչելութեանն Քրիստոսի, և
արձակմանն անօրէն Բելիարայ, զոր կա֊
պեալ էր զնա Փրկիչն ի Յորդանան գետ,
զոր յառաջին նշանէն ցուցաւ մեզ յառաջ
քան չորեքտասան ամն զոր ասացաք, և այ֊
ժըմ դարձեալ երկրորդեաց, զի նախ եր֊
կինք պատառեցաւ և երկիրս մթեցաւ։ Եւ
ահա յայսմ ամի լուսաւորքդ խաւարեցան
և արարած, վասն զի յայսմհետէ ամե֊
նայն ազգք հաւատացելոց Քրիստոսի ի խա
ւարի շրջելոց են. զի այսուհետև խաւա֊
րին կարգք սուրբ եկեղեցւոյ Քրիստոսի ա֊
մենայն ազգաց հաւատացելոց, թուլանան
ի պահոց և յաղօթից, պակասին յոյս հան֊
դերձելոցն, երկիւղ դատաստանին Աստու֊
ծոյ արհամարհի, բառնայ ճշմարիտ հաւատք
յամենայն ազգաց, տկարանայ աստուած֊
պաշտութիւն, ատեն զպատուիրանն Աս֊
տուծոյ, դիմադարձ լինին բանից սուրբ Ա֊
ւետարանին Քրիստոսի. ամենայն ոք հակա֊
ռակ գտանին սրբոց պատուիրանաց Աս֊
տուծոյ, արհամարհեն զբանս սուրբ վար֊
դապետաց, անգոսնեն և զհրամանս կանո֊

79

նաց սրբոց հայրապետացն, և այնու բա֊
զումք անկանին ի բարձրութենէ հաւատոց,
և ատեն զդրունս սուրբ եկեղեցւոյ, և ի ծու֊
լութենէ պահոց և աղօթիցն՝ կուրանան յաս֊
տուածպաշտութեանցն. բազումք մտանեն
ընդ լծովն անիծից, վասն զի ոչ հաւանին խը֊
րատու աստուածեղէն բանիցն սուրբ առաջ֊
նորդացն։ Որդիք անիծանին ի ծնողաց իւ֊
րեանց առ ի ոչ հնազանդութենէ զաւակաց,
ծնողքն չարչարին ի ծննդոց իւրեանց. ցա֊
մաքեսցի գութ սիրոյ բարեկամաց ի հարց
և ի զաւակաց։ Եւ ահա յայսմհետէ բա֊
զում հերձուածք մտանեն յեկեղեցի Աս֊
տուծոյ ի ծուլութենէ հայրապետաց, վա֊
սըն զի թուլամորթին և տկարանան և հա֊
ւատոյ քննութիւն ոչ առնեն, և կան յի֊
մարեալք։ Յաղագս արծաթոյն թողուն ի
բաց զհաւատն, և պակասին օրհներգու֊
թիւնք ի տանէն Աստուծոյ, երկիւղ և ահ
սոսկալի դատաստանին Աստուծոյ յաւուրն
ահաւորի որ լինելոց է՝ փարատեալ խափա֊
նին յամենայն մտաց. մոռանան զհատու֊
ցումն արդարոց և մեղաւորացն, վասն զի
մեղսասէրք և ցանկացողք լինելոց են չար
ճանապարհին, փափագանօք երթան ի մե֊
ղաց ժողովարանն, զի ահա ի թագաւորաց

80

և յիշխանաց և յառաջնորդաց ապականե֊
լոց է երկիր։ Առաջնորդք և իշխանք լինե֊
լոց են կաշառասէրք և ստախօսք և սուտ֊
երդմունք, և ի ձեռս կաշառոցն թիւրեն
զդատաստանս իրաւանց աղքատին, և յա֊
ղագս այսորիկ առաւել բարկանայ Աստ֊
ուած ի վերայ նոցա, զի զառաջնորդու֊
թիւնն և զիշխանութիւնն ընդ երեսաց
վարեն և ոչ ըստ Աստուծոյ. և տիրեալ իշ֊
խանաբար ի վերայ վիճակին, և ոչ ահիւն
Աստուծոյ հովուել և ուսուցանել, որպէս
պատուիրեաց սուրբ առաքեալն Պօղոս։
Իշխանք և դատաւորք պոռնկասէրք առա֊
ւել քան աստուածասէրք, և ատեցողք լի֊
նին սուրբ ամուսնութեան, և փակին ընդ
պոռնկութեամբ ախտին, և սիրեն զկո֊
րուստ նմանեաց իւրեանց. մեծարեն ըզ֊
մատնիչսն և զգողս, յափշտակեն անիրաւա֊
բար զաշխատողաց ինչսն, անողորմ ի վերայ
ուղիղ դատաստանաց։ Որդեակք իմ, ա֊
հա յայսմհետէ ի հակառակութենէ ա֊
ռաջնորդաց փակելոց են դրունք սուրբ
եկեղեցւոյ, և վերանան սրբութեան կարգն
յամենայն ազգէ. և յաղագս արծաթսիրու֊
թեան տան ձեռնադրութիւն բազում ան֊
արժանից, և զամենայն պղծեալք ածեն ի

81

կարգ քահանայութեան. և յայնժամ պա֊
տարագի Քրիստոս ի ձեռն անարժան քա֊
հանայիցն, և բազումք անարժանութեամբ
հաղորդին ի նմանէ, ոչ եթէ ի փրկու֊
թիւն՝ այլ ի դատապարտութիւն և ի կո֊
րուստ հոգւոյն։ Եւ ուրեք(74) կայ ճշմարիտ
պատարագող Քրիստոսի սուրբ Խորհրդոյն
յազգս ազգս, որ ի ձեռաց նոցա ողորմի
Աստուած աշխարհի։ Որդեակք, զսուրբսն
և զառաքինիսն վիրաւորեն, և զանարատն
դարձուցանեն ի քահանայութենէ առ ի
չունելոյ արծաթ, ոչ տան զձեռնադրու֊
թիւնն։ Եւ որպէս ասացաք՝ յառաջ քան
զչորեքտասան ամն ի լինելոյ միւսումն նշանին,
եթէ պակասին բազումք ի հաւատոց աստ֊
ուածպաշտութեանց, վասն զի բազումք ի
քահանայից և ի կրօնաւորաց թուլամորթին
ի կրօնից իւրեանց, լինելոց են ցանկասէրք,
ախտից փափագողք, որոճալով որոճեն զեր֊
գըս դիւական. կրօնաւորք փախչին յանա֊
պատէն, և ատեն զսուրբ երամս ճգնաւո֊
րացն, և զվարս առաջին կրօնաւորացն ա֊
տեալ անարգեն. լինիցին խանգարիչք կար֊
գաց և կրօնից, փախչին ի ձայնէ սաղմոսեր֊
գութեանցն Աստուծոյ։ Այս ամենայն լինե֊
լոց է, որդեակք իմ. յաղագս այս յղփա֊

82

նան առաջնորդք աշխարհի արծաթսիրու֊
թեամբ, և զամենայն անկեալս և զորո֊
շեալս ի շնորհաց Որդւոյն Աստուծոյ՝ յա֊
ռաջ կոչեն, և ածեն զնոսա ի կարգ
քահանայական, և զամենայն մերժեալ֊
սըն գլուխ և առաջնորդ կացուցանեն ի
վերայ ժողովրդեանն Աստուծոյ, և ոչ գի֊
տեն զինչ գործեն, վասն զի կուրանան ի
սաստկութենէ արծաթսիրութեանն։ Եւ ա֊
ռաւել ունիմ զայս ասել. զի ահա յայսմհե֊
տէ մեծաւ խոցմամբ վիրաւորելոց է Քրիս֊
տոս յանարժան քահանայից՝ քան զխաչիլն
և զչարչարիլն ի Հրէից. զի պակասն ի նո֊
ցանէ վճարելոց է, և լսելոց է՝ եթէ «Ըն֊
կեր, վասն որո՞յ մտեր յայս հարսանիսս»։
Յայնժամ կապեալ ոտիւք և կապեալ ձե֊
ռօք հանեն զնա ի խաւարն արտաքին, և
զոր ժողովեացն՝ կուտի կորստեամբ ի վերայ
նորա։ Որդեակք իմ, ահա այս ամենայն լի֊
նելոց է ի յետին ժամանակն. զի արձակե֊
ցաւ սատանայ ի հազար ամէ կապանացն
զոր կապեաց Քրիստոս խաչիւն իւրով. և ե֊
րեւեսցին ճշմարիտ հաւատացեալքն Քրիս֊
տոսի՝ կալով ընդդէմ նորա ի պատերազմն,
զի ունի պատերազմել ընդ սուրբսն որք
պատուիրանաւն Աստուծոյ պահպանեալ կան

83

ի կարգս ճշմարիտ խոստովանութեան Քը֊
րիստոսի Աստուծոյ մերոյ, որք կան յազգս
ազգս։ Այսուհետև լինին յարձակմունք այլազգեաց որդւոցն Քամայ զօր֊
քuն Թուրքաց ի վերայ ազգաց քրիստոնէ֊
ից, և ի սուր սուսերի մաշեսցեն զամենայն
երկիր, սովով և գերութեամբ անցանէ ա֊
մենայն ազգ հաւատացելոց Քրիստոսի. յան֊
մարդ դառնան բազում գաւառք, բառնա֊
լոց է զօրութիւնք սրբոց յերկրէ, քակտին
բազում եկեղեցիք ի հիմանց, խափանես֊
ցին խորհուրդ խաչին Քրիստոսի. ի բազ֊
մանալ անօրէնութեան խափանին տօնախմբու֊
թիւնք սրբոցն։ Գրգռին որդիք ընդ հարս,
ատեցողք լինին հարք առ որդիս, յարիցեն
եղբարք ի վերայ միմեանց, սպանութեամբ և
արեան հեղութեամբ ջանան կորուսանել զի֊
րեարս, ուրանան զգութ և զսէր եղբայր֊
սիրութեանն, ցամաքեսցի արիւն եղբայրու֊
թեան նոցա, և այսպիսի գործովք հաւասա֊
րակից լինին անօրինացն. և յազգաց անօրի֊
նացն ծփի երկիր, և ցօղ արեան զգենուն
բոյսք անդաստանաց, և զամս վաթսուն սը֊
րով և գերութեամբ աւերելոց է երկիր։
Եւ յայնժամ ելցեն ազգն արիականք որ են
Ֆռանկք, և բազմութեամբ զօրօք առցեն

84

զսուրբ քաղաքն Երուսաղէմ, և ազատի ի
ծառայութենէ սուրբ Գերեզման Աստուած֊
ընկալ։ Եւ զկնի այսորիկ զամս յիսուն տագ֊
նապի երկիր սրով և գերութեամբ ի զօ֊
րացն Պարսից, և եւթնապատիկ առաւել
քան զորս յառաջն կրեցին հաւատացեալք,
և ահաբեկին ամենայն ազգք հաւատացելոց
Քրիստոսի. և ի բազմութենէ նեղութեանցն
յուսահատին զօրք Հռոմայեցւոց, բազում
անցումն և կոտորած կրեն յազգէն Պարսից,
և ընտիր ընտիրս ի քաջ զօրականացն խող֊
խողեն սրով և գերութեամբ, մինչեւ ի
փրկութենէ յուսահատին զօրքն Հռոմայե֊
ցւոց։ Եւ զկնի յիսուն ամացն սկիզբն առ֊
նուն ի զօրանալ առ սակաւ սակաւ, և ուր
ուրեք լինի մնացեալ յառաջին գնդէն, և
ամ յամէ յառաջ գան և հաստատին իբրեւ
տեղապահ գոլով աշխարհաց և գաւառաց։
Եւ յայնժամ որպէս ի քնոյ զարթուցեալ
լինի թագաւորն Հոռոմոց, և հասանէ որ֊
պէս զարծուի ի վերայ զօրացն Պարսից ա֊
հագին բազմութեամբ որպէս զաւազ առ
եզր ծովու, ելցէ որպէս զհուր բորբոքեալ,
և յահէ նորա դողան ամենայն արարածք, և
Պարսիկք և ամենայն զօրք այլազգեացն ա֊
րասցեն փախուստ իւրեանց յայնկոյս մեծ

85

գետոյն Ջահունից։ Եւ յայնժամ թագա֊
ւորն Հռոմայեցւոց տիրելով տիրէ ամենայն
աշխարհի զամս բազումս. և նորոգումն առ֊
նու ամենայն երկիր, և շինութեան հիմն
արկանի, և այնպէս նորանայ որպէս զկնի
ջրհեղեղին. և բազմանան ծնունդք մարդ֊
կան և անասնոց, բղխեսցեն աղբերք զգնացս
ջրոց։ Պտղաբերին անդաստանք առաւել
քան զառաւել. և այնուհետեւ անկանի
սովն ի յաշխարհն Պարսից զբազում ամս,
մինչեւ յարձակեալ զմիմեանս ուտիցեն. և
յահէ զօրութեան թագաւորին Հռոմայե֊
ցւոց բազում իշխանք Պարսից ելցեն ի
քաղաքաց և ի գաւառաց իւրեանց, և ա֊
ռանց պատերազմի զփախուստ արասցեն
յայնկոյս Ջահուն գետոյ, և զամենայն ժո֊
ղովս մթերից իւրեանց զամաց բազմաց՝ զոս
կւոյ և արծաթոյ, և ամենայն բազմութիւն
գանձուցն որպէս զհող կամ զքարակոյտս
այնչափ համօրէն առցեն յաշխարհէն Պար֊
սից, և բարձեալ տարցեն յաշխարհն Հռո֊
մայեցւոց. և զամենայն մանկունս և զաղ֊
ջկունս և զկանայս տարցեն ի գերութիւն
յաշխարհն Հռոմայեցւոց. աւերակս և ան֊
մարդս լինելոց է տունն Պարսից ի զօրացն
Հռոմայեցւոց, և հաստատի ամենայն իշ֊

86

խանութիւն երկրի ի ներքոյ ձեռին թա֊
գաւորին Հռոմայեցւոց»։ Զայս այսպէս ա֊
սաց սուրբ վարդապետն Յովհաննէս, և ար֊
ձակեալ յուղարկեաց զիշխանս Հայոց խա֊
ղաղութեամբ, և գնացին յաշխարհն իւրեանց։


§ 73

Արդ մինչև ցայս վայրս բազմաջան և աշխատաւոր քննութեամբ գտեալ գրեցաք զշարագրական գրեալս զհարիւրից ամաց, զորս ի բազում ժամանակաց հետաքննեալ հասու եղաք։ Ընդ այնքանեաց տեսողացն և լսողացն, որք էին ի հին ամաց ծնեալք, և ընդ ընթերցողսն յառաջին պատմագրացս որք ականատեսք էին լեալք ամենայն եղելոց և նեղութեանցս այսոցիկ զոր վասն մեղաց կրեաց տունն Հայոց և ահաւոր։ Զայս բազում անգամ զմտաւ ածեալ եմ, վասն այս յետին ժամանակին գրել զդառնաշունչ կատարածսն, զայս սոսկալի բարկութիւնս զոր կրեաց ազգս Հայոց ի գիսաւոր և ի պիղծ ազգէն Եղիմնացւոց, Թուրքաց, յեղբարց իւրեանց Հոռոմոց։ Եւ վասն այսորիկ հարկ եղև և ի մտաց խորհրդոյս անդադար յուզմամբ իբրև զմեծ իմն համարելով գտանել զայս գործս կատարածի. և վասն այսորիկ զօրաժողով արարի և գրեցի մինչև ցայս վայր զերեք ազգացս և զհայրապետացս և զայլ պէսպէս քննութեանց զազգաց և զթագաւորաց զորս յառաջ ասացաք, և զկնի թերևս ասասցուք սկիզբն կատարածիս զոր ինչ եղև յաւուրս հարցն մերոց, որք էին բազում անգամ տեսեալ աչօք իւրեանց։ Զոր և իմ իսկ խորհեալ խորհուրդս այս, և զութ ամ անհանգիստ քննութեամբ կացի. և զայս ամենայն յօժարեցի ի տեսութիւն և ի մատենագրութիւն ածել գրով, վասն զի մի ի չարաշունչ դառնութեան ժամանակս կորիցէ այս ամենայն և մոռասցի։ Եւ վասն այսորիկ Մատթէոս Ուռհայեցի և վանական զաշխատութեան զգործս իմ ոչինչ համարեցայ, այլ թողի զայս ի յիշատակ սիրողաց ժամանակագրութեանց, զի յորժամ ի հանդէս քննութեան ելցեն յաղագս ժամանակաց անցելոցն, դիւրս օգտակարասցեն գտանել զժամ և զժամանակս, և զկատարած բարկութեանն ի վերայ ժամանակացն գտանիցեն, և այնու զմտաւ ածեալ յիշեսցեն զաստուածասաստ բարկութիւնն զորս վասն մեղացն ընկալաք զհատուցումն յԱրդար Դատաւորէն Աստուծոյ. և վասն այսոցիկ կողմանց զկորուստ հաւատացելոց, և զխրատս զոր անօրէն ազգաւ խրատեաց զմեզ Տէր Աստուած մեր. և ահա որ ոչ կամեցաք զսպառնալիսն և զխրատն Աստուծոյ մոռացուցանել ի վերայ մեր։ Արդ արժան է միշտ և հանապազ լսել զխրատն Աստուծոյ մերոյ. և դարձեալ ի նոյն պատուհաս մեղացն դեգերեալ շրջիմք, զորս ընկալաք ըստ արժանեաց մերոց զհատուցումն։ Նա և այլ ևս ունիմք ասել ձեզ ամաց ութսնից զաշխատութենէ Մատթէոսի Ուռհայեցւոյ և վանաց երիցու։


340
§ 171

Ի յամի հինգ հարիւր երորդի և
յիսներորդի ի գիրս աստ ժողովեցաք ըզ֊
գործ ժամանակաց հարիւր և յիսնից ամաց.
և յայսմ տեղւոջ լռեալ դադարեցաք ի յհա֊
րուեստաւոր քննութենէս մերմէ, վասն
զի այլոց ոմանց թողաք զայս մարտ մտաց և
պայքարումն խորհրդոց, և յետ մեր ելա֊
նալոյ տեղի տալով հանճարեղացն և իմաս֊
տուն հարուստաւոր քննողաց, ըստ բանի
սրբոյն Առաքելոյն Պօղոսի որ ասէ. «Եթէ
ոք յատենի ելցէ, առաջինն լռեսցէ»։ Եւ
այս եղև ի հայրապետութեանն Հայոց
տանն տէր Գրիգորիսի և տեառն Բարսղի,
յորժամ եղև առաջին սկիզբն երկրպա֊
գութեանս։ Եւ ի հայրապետութեանն
Հոռոմոց ի Կոստանդինուպօլիս՝ Նիկոլայ,

341

և ի յԱնտիոքայ հայրապետութեանն՝ Յով֊
հաննու, և յԵրուսաղէմայ հայրապետու֊
թեանն՝ Սիմէօնի, և ի յԱղէքսանդրիոյ հայ֊
րապետութեանն՝ Յովհաննու, և ի յԱսո֊
րւոց տանն հայրապետութեանն՝ Աթանասի։
Եւ ի յԱդամայ էին ամք վեց հազար և վեց
հարիւր և տասն։ Եւ արդ զամս տասն ոչ
ինչ արարաք հոգս վասն այս ժամանակա֊
գրութեանս, և թողեալ էաք ի բացեայ զա֊
րուեստ գրչութեանցս. և տեսանելով մեր
հանապազօր զաստուածասաստ բարկու֊
թիւնս հեղեալ ի վերայ քրիստոնէից, և
ամ յամէ անկեալ գլորեալ լինէր զօրու֊
թիւն զօրաց և հաւատացելոց, և տեսաք
զի ոչ ոք ունէր ի մտի զայս խնդրել, կամ
ի գիրս հաւաքել, զի ապագայիցն յիշատակ
լիցի այս կատարածս և նեղութիւնս առ
բարի ժամանակն, յորժամ տացէ Տէր Աս֊
տուած զխոստացեալսն յետին ժամանակին,
յորժամ տացէ Աստուած հաւատացելոց
զժամանակն՝ որ լի իսկ իցէ ամենայն ու֊
րախութեամբ։ Եւ ապա մեր յառաջ եկեալ
յայնժամ բազում ուրախութեամբ որպէս
թէ՝ Աստուծոյ այս համարեցաւ ինձ զայս
այսպէս ի գիր հաւաքեալ և ապագայիցն
թողուլ զայս յիշատակս։ Եւ թէպէտ ոչ է

342

սա հոգևոր հմտութեամբ զարդարեալ, կամ
արուեստ հոգևոր, կամ շառաւեղս աոաքի֊
նութեան ինչ, այլ խրատ Տեառն զոր վասն մե֊
ղաց ազգի յանցանօք ի բարկութիւն շար֊
ժեցաք զՏէր Աստուած ի վերայ մեր, և ի նմա֊
նէ առաք զխրատս զայս գաւազանաւն նորա։

Եւ արդ պարտ և արժան է ոչ մո֊
ռանալ զսա որք կենդանիքս եմք ի ժամա֊
նակիս, այլ գրել յիշատակել զսա ծնա֊
նելոցն, եթէ այս է մեղաց պտուղն զոր
ցանեցին հարքն մեր և եւթնապատիկ ժո֊
ղովեցին։ Եւ վասն այսորիկ ես Մատթէոս՝
որ անարժան եմ, ողորմութեամբն Աստու֊
ծոյ զամս բազումս քաջաջան քննութեամբ
կացի և արիաբար մտօք ի քաղաքս Միջա֊
գետաց յՈւռհայ, ժողովեալ գրեցաք մին֊
չեւ ցայս վայր, և զամաց երեսնից դեռ եւս
առաջի կայ ի գրի հաւաքել։ Եւ արդ ահա
այս վարդապետացս կորովի և գիտնակա֊
նաց էր գործ, և ոչ մերում տկարութեան֊
ցըս և կամ սակաւ գիտութեանցս։ Բայց այս
սովորութիւն է Աստուծոյ, զի ի տկարաց
և ի նուազից գործ ինչ պիտանացու պա֊
հանջէ. որպէս տեսանեմք զերամս մեղուա֊
ցըն և զարմանամք ընդ դասապետութիւն֊
սըն նոցա, եթէ ո՜րպէս յոչինչ և ի թեթեւ

343

մարմնոյն ամենայն մարդիք յագենան քաղ֊
ցրութեամբ նոցա, և ի պէտս սրբոց մատ֊
չին գործք նոցա, և առաջի թագաւորաց
փառաւոր։ Եւ կամ մեռեալ որդն որ գայ
և կենդանանայ, և վաստակովք իւրովք ի
գոյնս գոյնս զարդարէ զթագաւորս և զիշ֊
խանս, և ամենայն եկեղեցիք նովաւ հարըս֊
տանան պէսպէս զարդարանօք։ Այսպէս
և տկարութիւնս մեր համարձակութիւն
էառ, և առաջի հռետորաց և իմաստնոց
հզօրաց և խորին հանճարեղաց և քաջա֊
կիրթ քննողաց խօսեցաք զայս, և յանձին
արարաք զմատենագրութիւնս մեր նոցա,
վասն զի արկցեն ի բովս և ի քննութեան.
և մեք ոչ ընդդիմանամք, վասն զի մերս ընդ֊
դէմ գիտնականաց ոչ ունի դիմագրութիւ֊
նըս։ Որպէս և այն թեթեւ թռչունն, թէ֊
պէտ և ձայնովն ընդդիմանայ բազմաց,
այլ մարմնովն տկարանայ, այն որ կոչի ծի֊
ծառն. սակայն նա ունի զմեր նմանութիւ֊
նըս առ զարմանալի գործ բնակութեան
իւրոյ, թէ զիա՜րդ յոչինչոյ բնակութիւն
կազմէ և ի բարձունս առանց հիման կառու֊
ցանէ, շաղախաբեր և շիղաբեր վաստակս
հնարով հնարէ, և ամրութիւնս պնդագոյ֊
նըս հաստատէ, զի որդւոց իւրոց զնա տա֊

344

ցէ ժառանգութիւնս, զոր և այլ յաղթանդամ թռչնոց անհնար է զայն գործել, արծուոյ ասեմ և նմանեաց նորա. վասն զի այլ քաջութիւնս մեծաւ կարողութեամբ առնեն հաւքն քաջաթռիչք, բայց զայն զոր գործեաց թեթև թռչունն՝ զայն ոչ կարեն առնուլ զայն։ Արդ այսպիսի օրինակաւս հանճարեղք և գիտնականք զամենայն քննութիւնս հին և նոր կտակարանացն Աստուծոյ կարող են առնել և ի յայտ բերել ահաւոր և լուսաւոր քննութեամբ, բայց զայս հաւաստապէս ասացից և առանց երկբայութեան, վասն այսորիկ ի մէնջ քննեալ գծագրեցաք, անհնար է եթէ այլ կարող լինի զայս գտանել և կամ հաւաքումն առնել միահամուռն ազգաց և թագաւորաց, հայրապետաց և իշխանաց զամենայն ժամանակս թուականութեամբ ի գիրս հաւաքել, վասն զի վճարեալ հատան առաջինքն, որք ականատեսք էին ամենայն ժամանակացն։ Արդ զայս ոչ ոք է կարող առնել զոր ինչ մեք արարաք, զի զոր ինչ գրեցաք՝ գրեցաւ, զի զամս հնգետասան ունէաք զայս գործ քննութեանս, զոր ի մատենագրութիւնս ընթերցեալ գտանէաք զթուականութիւնս ժամանակացն ի յիշատակարանս գրոցն, և ընդ ծերսն ի քննութիւն մտեալ դեգերէաք անդադար քննութեամբ և հաւաքեալ գրեցաք ի գիրս զայս ինչ։

Եւ արդ ես Մատթէոս այսու եղէ ցանկասէր, և կամեցայ դառնալ ընդ նոյն բնաբան պողոտայն, զոր օրինակ ոք ի բազում ժամանակաց շրջեալ ի վերայ համատարած մեծի ծովուն Ովկիանոսի. և ցնորեալ բազում նեղութեամբ, և զկնի ալեկոծութեանն երթիցէ ի տունն իւր խաղաղութեամբ և զմտաւ ածեալ յիշեսցէ զսէր բազում շահիցն, յայնժամ ոչինչ ի յանցեալ նեղութիւսն մտաբերէ, և առ ոչինչ համարելով զամենայն ինչսն զոր ի ծովուն նաւակոծեցաւ, այլ փութով մեծաւ փափագանօք դառնալ ի նոյն ծովագնացութիւնս։ Այսպիսի օրինակաւս և մեք դարձցուք ի մեր թողեալ կէտ գրոյն, և գտաք զբնաբան զառաջինն զոր թողեալ էաք, յորժամ էր ի յամս ՇԾ։ Եւ արդ սկսաք ասել այլ ևս ամաց քսան և եօթանց, և երեսուն՝ լիցի վճարումն գրոցս, վասն զի աճեաց թուականութիւնս Հայոց բազում նեղութեամբ. և ի նոյն հայրապետութեան տեառն Գրիգորիսի և ի թագաւորութեանս Յունաց Ալէքսին դարձաք յօժարական մտօք, և սկսանիմք առ ի պատմել զկոտորածս և զնեղութիւնս չար ժամանակիս այսորիկ։ Եւ ոչ արարաք զսա ի պէտս սնափառութեանց` որպէս կարծել ոմանց, այլ ի յիշատակս և ի սաստումն առ յապա ժամանակին. և ոչինչ զմտաւ ածի զտկարութիւն մտաց և զանկարողութիւն ի գիտութենէ հմտութեանց, այլ որք կատարեալք են գիտութեամբ հին և նոր կտակարանացն Աստուծոյ, նոքա են կարողք քերականական արուեստիւք զբանսն սրբել, և զամենայն սխալանս իմոց բանիցն պայծառացուցանել ըստ աստուածատուր շնորհացն որ տուաւ նոցա. իսկ մեք ըստ տխմար մերոյ գիտութեանս զայս քննեալ մաքրութեամբ գրեցաք զբազում մատենագրութեանս զորս գտաք վասն նեղութեանց ժամանակացս այսոցիկ, զոր ի տեղիս տեղիս գրեալ և թողեալ էին զայն յիւրեանց յիշատակ. զոր և մեր ժողովեալ զայն ամենայն բազում հոգեբարձութեամբ. և լսեցաք յայլոց ոմանց պատուականաց որք հասու էին ժամանակաց և նեղութեանց, և անսխալ հասեալ էին ի վերայ ժամանակացն. և ընդ ծերս ունէաք խօսակարգութիւնս և քննութիւնս որք տեղեակ էին անցեալ ամացն ըստ բանի մարգարէին որ ասէ. «Հարցջիր դու ընդ հարսն՝ և ասասցեն քեզ, ընդ ծերսն՝ և պատմեսցեն քեզ»։ Արդ այսպիսի օրինակաւս անհանգիստ եղեալ մեր և զամենայն հոգս զբաղանաց թողեալ էաք, և զամենայն ցանկութիւնս արհամարհեալ էաք, և միշտ և հանապազ զայս ունէաք պայքարումն մտաց, զոր դարձեալ սկսաք երկրպագութեանց՝ ըստ երանելի վարդապետին Գրիգորի նիւսացւոյ, որ ասէր, «Դարձեալ ես ծերունիս յասպարիսի»։ Զորս և մեր մնացեալ այլոց ոմանց զայս քննել, և ահա տեսանէաք զամենեսեան հրաժարեալ ի պատմագրութենէ աստի. և տեսանէաք մեք զի ժամանակս գնալով գնայր, և հոսմունս և ծորմունս և զպակասութիւն մեզ ցուցանէին և զոչ կալ դադարման մարդկութեանս ի վերայ երկրի, այլ զփոփոխմունս աստեացս ի հանդերձեալսն ի յայտ բերէին. վասն զի անցաւոր են ամքս և ժամանակ, այսպէս անցաւորք են ծնունդք նորա, և զոր օրինակ մշտնջենաւորք են հանդերձեալքն, այսպէս և անկատարածք են ծնունդք նորա. և երանի որք հանդիպեսցին այնմ ուրախութեանց, և երանի որք կերիցեն ճաշ յարքայութեանն Աստուծոյ։