Ժամանակագրութիւն Մատթէոսի Ուռհայեցւոյ

Excerpts from the Chronicle of Matthew of Edessa

Main

About the Chronicle

About this edition

Text and translations

Source witnesses

J Yerevan, Matenadaran 5587

This manuscript was copied in 1617 in L’viv, Ukraine, by Zatik son of Połtn; this is the same scribe who produced manuscript F, although this manuscript belongs to the second group rather than the first, and was thus copied from a different exemplar. There is no mention of the fact that the text is incomplete. This manuscript appears as witness M in the edition of the History of Tʿovma Mecopʿecʿi.

Transcribed ff. 281r; 288r-293r; 314v-315v

§
281ա

միշտ և հանապազ ի գինարբուս դեգերին, վասն
սիրոյ և զցանկութեան չար և պեղծ ախտին.
հայրապետք, և եպիսկոպոսունք, և քահանայք և կրօնաւորք
արծաթասէրք առաւել քան աստուածասէրք։
Որդեակք իմ ահայ յայսմհետէ սատանայի
կամքն առաւել կատարեսցի որդիս մարդկան,
քան զաստուծոյն, և ի ձեռն անարժան պատարագացն ո՞ր յայսմ
հետէ լինելոց է, բարկանայ աստուած ի վերայ արարածոցս
ևս առաւել ի վերայ պատարագողին զնայ, զի անար
ժանիցն պատարագելոց է տէր մեր յիսուս քրիստոս, ի անարժան
քահանայիցն քան զչարչարեալն և զխաչեալն ի հը
րէիցն, զի արձակեցաւ սատանայի ռ
ամէ կապանաց իւրոց, զոր կապեաց քրիստոս։
Եւ զայս որդեակք իմ պատուիրեմ ձեզ, հա֊
ռաչանօք սրտիւ լալով և ողբալով, վասն
զի քակտին բազումք ի հաւատոց, և պարծա֊
նօք ուրանան զքրիստոս, և վասն այսորիկ խաւար
կալաւ զամենայն արարածս։ Զայս այսպէս ա֊
սաց սուրբ վարդապետն հայոց, վասն կատարածի բարկութեան
նշանին, և այլ բազում ինչ, ճառեաց զոր կա֊
տարելոց էր, ի վերայ հաւատացելոցս, զոր ահայ
ամենայն ինչ կատարացեաւ, մի աո մի ի ձեռն ե֊
լից կատաղի, և շուն ազգին թուրքաց
անօրէն և պիղծ որդիքն քամայ։

288ա

Յայսմ տումարիս, և
ի թուականութեանս հայոց դճ և ձե խաւար
եցաւ արեգակն, և ահաւոր սոսկալի տես
լեամբ. վասն զի զոր օրինակ եղեւ խաւարեալ,
ի խաչելութեանն քրիստոսի, նոյն օրինակաւ ծածկեաց
զլոյսն իւր, և զխաւարեցգեցաւ. և լուսաւ
որք աշխարհիս ի մութն և սեաւ դարձաւ
և ամենայն երկինք իբրեւ զկամար կամապեցաւ խաւ
առն. և եղեւ սեաւացեալ արեգակնն ի մէջ օր
էի, և ամենայն աստեղք առ հասարակ երեւէին, որպէս
ի մէջ գիշերի և սաստկացաւ խաւարն, և
մութն, և գոչեաց առ հասարակ ամենայն արարածք,
և հնչեցին ամենայն լերինք և բլուրք, և դողաց սա֊
սանեցլով լերինք և ամենայն ապառաժք, և երեր
ալով ծփայր համատարած ծովն ովկիանոս,
և սուք առեալ լայր զամենայն որդիս մարդկան։
Եւ եղեւ ի տեսանելովն զայս ամենայն որդոց մարդ
կան, ահաբեկեալ լինէին, յերկեղէն որպէս
մեռեալ։

Յայնժամ լայր որդի առ հայր իւր, և լա՜յր
հայր ի վերայ որդոց իւրոց. տղայքն զարհուրեալ

288բ

ի յահէն, անկանէին ի գիրկս ծնօղացն. մայրքն
աղէտեալ սաստիկ այրմամբ իբրեւ հրով, լայ
ին զտղայս իւրեանց. և այսպէս ահաբեկեալ կային
ամենայն արարածք, և յերկեղէն պաշարեալ կային
և ելս իրացն ոչ գտանէին, ընդ սոսկալին նը
շանն զարհուրեալ հիանային, և ահայբե֊
կեա՛լ կային առ հասարակ։ Յայնժամ տէր պետը
րոս հայրապետն հայոց, և թագաւորն յովաննէս յու
ղարկեա՛լ արք փառաւորք, առ սուրբ հայրա֊
պետն հայոց, յոհաննէս, որ կոչէին կոզեռն,
վասն զի ի նմանէ գիտասցեն զմեկնութիւնն մեծ
նշանին. զի է՛ր այր սուրբ և զսքանչելի ճգնու
թեամբ զարդարեալ, և մեկնիչ հին և նոր կտակա֊
րանացն աստուծոյ, լցեալ վարդապետական շնորհօք։
Իսկ որք առաքեցան առ վարդապետն հայոց գրի
գոր մագիստրոսն, որդին վասակայ, և հայկա֊
զան մեծն սարգիս, և այլք ոմանք, յազատաց
տանն հայոց, և այլ ի քահանայիցն զի զերկրորդեալն
ահաւոր նշանին գիտասցեն։
ԵՒ եղև իբրև գիտընացին առ վարդապետն
հայոց, գտանէին զնայ զի դարձեալ կայր,
ի գետինն երեսք ի վայր, ի խոր տրտմութեամբ, և
թացեա՛լ լինէր արտասուօք զգետինն. և
ի սաստկութենէ՛ լալոյն, և ի դառն հառաչ
անացն, որ ելանէր ի բերանոյ նորա, ոչ ոք իշ

289ա

խէր ինչ հարցանել զնայ. վասն զի տեսանէին զնա
ի խորին սուգքս և ա՛հագին տրտմութիւնս, և֊
անդադար հեղոյր զարտասուն, և կոծէր զը
կուրծս իւր. և յայնժամ նստան իշխանքն
հայոց մերձ առ վարդապետին յոհաննիսի, և զզ
ժամ աւուրն ոչինչ համարձակեցան խօսել,
և հարցանել վասն ահաւոր իշխնշանին, և լային
առ հասարակ ամենայն եկեալն առ նա՛յ։

Յայնժամ
իբրև ետես վարդապետն հայոց զողբումն ամենայն
եկելոցն, բացեալ զբերանն իւր սկսաւ խօ
սել հառաչանօք, և բազում արտասուօք,
և սկսաւ լալ զամենայն ազգս հաւատացելոցն
լալ և զկարգ քահանայականութեան, և զեղ
ծումն սրբութեան, սրբոյ խորհրդոյն, լայր,
և զեկեղեցի աստուծոյ, և զքակտումն պատուիրա֊
նացն, որ ի նմայ ծածկեալ կան աստուածեղէնքն։
ԵՒ սկսաւ այսպէս ասել ցիշխանսն,
հայոց, ո՜վ փառաւոր որդիք իմ լուարուք
զբանս զայս, ի վիրաւոր և ի վշտանգեալ յոհան
նիսէ. զի ահայ այսօր լցաւ ռ ամ չարչար
անացն խաչելութեանն քրիստոսի, և արձակմանն անօր
էն բելիարայ, զոր կապեալ էր զնայ, փրկիչն,
յորդանան գետ, զոր յառաջին նշանէն,
ցուցաւ մեզ, յառաջ քան դժան ամն, զոր
ասացաք, և այժմ դարձեալ, երկրորդեաց, զի նախ եր

289բ

կինք պատառեցաւ, և երկիրս մթացաւ
և ահայ այսմ ամի, լուսաւորքդ խաւարեցօ
և արարածս, վասն զի յայսմ հետէ ամենայն ազգ հաւ
ատացելոց ի խաւարի շրջելոց են. զի այսու
հետև խաւարին կարգ սուրբ եկեղեցոյ քրիստոսի, յամենայն
ազգաց հաւատացելոց, թուլանան ի պահոց
և ի յաղաւթից, պակասին յոյս հանդերձելոցն, եր
կեղ դատաստանին աստուծոյ, արհամարհի բառնայ,
ճշմարիտ հաւատք յամենայն ազգաց, տկարանացեն
աստուածպաշտութիւնն, ատեն զպատուիրանն աստուծոյ, դի
մադարձ լինին սուրբ աւետարանին քրիստոսի. ամենայն ոք
հակառակ գտանին, սուրբ աւետապատուիրանին աստուծոյ, ար
համարհեն զբանս սուրբ վարդապետացն։ անգոսնեն
և հրամանս կանոնացն սուրբ հայրապետացն։ և այ
նու բազումք քանկանին, ի բարձրութեան հաւ
ատոց, և ատին զդրունս սուրբ եկեղեցոյ, և ի
ծուլութենէ պահոցն և յաղօթիցն, կուրանան
յաստուածպաշտութեանցն, բազումք մտանեն ընդ
լծով անիծից, վասն զի ոչ հաւանին խրատու
աստուածեղէն բանիցն սուրբ առաջնորդացն. որ
դիք անիծանին ի ծնողացն իւրեանց առ ի յոչ,
հնազանդութենէ զաւակաց ծնօղքն չարչա֊
րին ի ծննդոց իւրեանց. ցամաքեսցի գոյթ
սիրոյ բարեկամաց, ի հարց և ի զաւակաց։
Եւ ահա՛յ յայսմհետէ բազում հերձուածք

290ա

մտանեն յեկեղեցի աստուծոյ սուրբ, ի ծուլութենէ,
հայրապետաց, վասն զի թուլամորդիթեն, և տկարանան
և հաւատոյ քննութիւնս ոչ առնեն, և կան,
յիմարեալք։ Յաղագս արծաթոյն, թողոյն ի
բաց զհաւատն, և պակասին աւրհներգութիւնք ի
տանէն աստուծոյ։ Երկիւղ և ա՛հ սոսկալի դատաս
տանին աստուծոյ յաւուրն ահաւորի որ լինելոց է
փարատեալ խափանին յամենայն մտաց. մոռա֊
նան զհատուցումն արդարոց և մեղաւորացն
վասն զի մեղսասէրք և ցանկացողք լինելոց են զչար
ճանապարհին, փափանօք երթան ի մեղաց ժողով
արանն, զի ահայ ի թագաւորաց և յիշխանաց, և
յառաջնորդաց։ ապականելոց է՛ յերկիր։ ա֊
ռաջնորդք և իշխան լինելոց են կաշառա֊
սէրք և ստախօսք, և սուտերդմունք,
և ի ձեռս կաշառոցն, թիւրէն զդատաստանս
իրաւանց աղքատին, և յաղագս այսորիկ ա֊
ռաւել բարկանայ աստուած ի վերայ նոցա, զի զառաջ
նորդութիւնն և զիշխանութիւնն ընդ երեսաց
վարեն, և ոչ ըստ աստուծոյ։ Եւ տիրեալ իշխանա֊
բար ի վերայ վիճակին, և ոչ ահիւ նոցա հովել
և ուսուցանել, որպէս պատուիրեաց սուրբ առա֊
քեալն պաւղոս։ Իշխանք և դատաւորք
պոռնկա՛սէրք առաւել քան աստուածասէրք, և
ատեցողք լինին սուրբ ամուսնութեանն, և փակին

290բ

ընդ պոռնկութեամբ ախղտին, և սիրեն զկորուստ
նմանեաց իւրեանց, մեծարեն զնմանիչսն, և զը
գողսն, յափշտակեն անիրաւաբար զաշխատո֊
ղացն ինչսն, անողորմ ի վերայ ուղիղ դատաստանացն։
Որդեակ իմ ահա՛յ յայսմ հետէ ի հակառա֊
կութենէ՛ առաջնորդաց փակելոց են դրունք
սուրբ եկեղեցոյ, և վերանան սրբութեան կարգ յամենայն
ազգէ. և յաղագս արծաթսիրութեան, տան ձեռ
նադրենութիւն բազում ամնարժանից, և զամենայն պըղ
ծեալս ա՛ծեն ի կարգ քահանայութեան։ Եւ յայն
ժամ պատարագի քրիստոս ի ձեռն անարժան քահանայ
ից, և բազումք անարժանութեամբ հաղորդին ի
նմանէ, ո՛չ եթէ ի փրկութիւն, այլ ի դատապար
տութիւն և ի կորուստ հոգոյն. և ուր ուրեք եզղեցի
ճշմարիտ պատարագաւղք քրիստոսի սուրբ խորհրդոյն յազ
գըս յազգս որ ի ձեռաց նոցա ողորմի աստուած յաշ
խարհի։

Որդեակ զսուրբն և զառաքինին վի
րաւորեն և զանարատն դարձուցանեն, ի
քահանայութենէ, առ ի չունելոյ արծաթս ոչ
տան զձեռնադրութիւնն. և որպէս ասացաք
յառաջ զչորեքտասան ամն ի լինելոյ միւս
ումն նշանին, եթէ պակասին բազումք ի հաւ
ատոց աստուածպաշտութեանց, վասն բազումք ի քա֊
հանայից և ի կրօնաւորաց, թուլամորթին ի
կրօնից իւրեանց, լինելոց են ցանկասէրք աղ֊

291ա

տից, փափաք քողք, որոճալով որոճեն զեր
գըս դիւական, կրօնաւորք փաղչին յանա֊
պատէն, և ատեն զսուրբ երամս ճգնաւորացն
և զվարս առաջին կրօնաւորացն, ատեա՛լ
անարգեն և լինին խանկարիչք կարգաց, և կրօ
նից, փաղչին ի ձայնէ սաղմոսերգութեանցն աստուծոյ. այս
ամենայն լինելոց է որդեակ իմ. յաղագս այս յղփա֊
նան առաջնորդք աշխարհի արծաթսիրու
թեամբ, և զամենայն անգեա՛լս և զորոշեալս ի շնոր
հաց որդոյն աստուծոյ, յառաջ կոչեն, և ածեն
զնոսա ի կարգ քահանայութեան, և զամենայն մերժեալսն
գլուխ և առաջնորդ կացուցանեն ի վերայ
ժողովրդեանն աստուծոյ, և ոչ գիտեն զինչ գործեն
վասն զի կուրանան ի սաստկութենէ ար֊
ծաթսիրութեանն։

Եւ առաւել ունիմ ասել
զայս. զի ահայ յայսմհետէ մեծաւ խոց
մամբ վիրաւորելոց է քրիստոս յանարժան քահանայից,
քանզի խաչելն և զչարչարեալն ի հրէ
իցն զի պակասն ի նոցանէ վիճարելոց է ի սո֊
ցանէ, և լսելոց է եթէ՛ ընկեր վասն որոյ մտե՛ր այս
հարսանիսս. յայնժամ կապեալ ոտիւք և՛
կապել ձեռօք հանեն, զնայ ի խաւարն ար
տաքին, և զոր ժողովեացն կուտի կո֊
րըստեամբ ի վերայ նորա։

Որդեակք իմ ահայ այս ամենայն լինելոց է յե֊

291բ

տին ժամանակս, զի արձակեցաւ սատանայ,
ի ռ ամէ կապանացն զոր կապեաց քրիստոս խաչիւն իւր
ով. և յայսմհետէ երեւեսցին ճշմարիտ հաւ
ատացեալն քրիստոսի, կալով ընդդէմ նորա ի պատե֊
րազմ, զի ունի պատերազմել ընդ սուրբն, որք պատու
իրաննաւն աստուծոյ պահպանեա՛լ կան ի կարգս,
ճշմարիտ խոստովանութեան քրիստոսի աստուծոյ մերոյ, այս է՛ր
պատճառն որ խաւարեցաւ արեգակն։
Որք կան յազգս ազգս այսուհետև լի
նին արձակմունք այլազգեաց անիծեալ
որդոցն քամայ, պիղծ զօքն թուրքաց, ի վերայ
ազգաց քրիստոնէից, և ի սուր սուսերի
մաշի ամենայն երկիր. սովով և գերութեամբք
անցանէ ամենայն ազգ հաւատացելոց քրիստոսի,
յանմարդ դառնան բազում գաւառք,
բառնալոց է զօրութիւն սրբոցն յերկրէ։
քակտին բազում եկեղեցիք ի հիմանց, խա֊
փանեսցի խորհուրդ խաչին քրիստոսի. ի բազ֊
մանալ անօրէնութեանցն, խափանին տօնա֊
խմբութիւնք սրբոց. գռգռին որդիք ընդ
հարս, ատեցողք լինին հարք առ որդիս,
յարիցեն եղբարք ի վերայ միմեանց, սպան֊
նութեամբ, և արեան հեղութեամբ, ջանան կո֊
րուսանել զիրարս։ Ուրանան զգութ և
զսէ՛ր եղբայրութեանն, ցամաքեսցի արիւն

292ա

եղբայրութեան նոցա, և այսպիսի գործօք հաւա֊
սարակից լինին անօրինացն, և յազգացան ա֊
նօրինահց, ծփի երկիր և ցօղ արեան զգե֊
նուն բոյսք անտաստանաց, և զամս կ սը
րով և գերութեամբ, աւերելոց է երկիր։ Եւ յայն
ժամ ելցեն ազգ արիականքն որ են փռանգ
և բազմութեամբ զօրօք առցեն զերուսաղէմ սուրբ քա֊
ղաքն, և ազատի ի ծառայութենէ սուրբ
գերեզմանն աստուածընկալ։ Եւ զկնի այսաւրիկ
զամս ծ տագնապի երկիր, սրով և գե֊
րութեամբ, ի զօրացն պարսից, և էպատիկ ա֊
ռաւել քան զորս յառաջն, կրիցին հաւ
ատացեա՛լք, և ահա՛բեկին ամենայն ազգ հա֊
ւատացելոց քրիստոսի. և բազմութենէ նեղութեանցն
յուսահատին զօրք հոռոմացւոց, բա֊
զում անցումն և կոտորած կրեն յազգէն
պարսից. և ընդիր ընդիր ի քաջ զօրականացն,
խողխողեն սրով և գերութեամբ մինչեւ ի փըր
կութենէն և յուսահատին զօրքն հռոմէաց
ւոց. և զկնի ծ ամացն սկիզբն առնուն ի
զօրանա՛լ առ սակաւ սակաւ, և ուր
ուրէք լինի մնացեալ յառաջին գնտին,
և ա՛մ յամէ յառաջ գան և հաստատին
իբրեւ տեղէպա՛հ գոլով աշխարհաց
և գաւառաց։

292բ

Եւ յայնժամ որպէս ի քնոյ զարթուցեա՛լ, լինի
թագաւորն հռոմայեցւոցն, և հասանէ որպէս զար
ծիւ ի վերայ զօրացն պարսից, ահագին բազ
մութեամբ, որպէս զաւազ առ եզր ծովու։ Ել
ցէ որպէս զհուր բորբոքեալ, և յա՛հէ նորայ,
դողան ամենայն արարածք, և պարսիկ և ամենայնն,
զօրքն ա՛յլազգեացն արասցեն զփախուս
տըն իւրեանց, յայնկոյս մեծ գետոյն ջանու
նից։

Եւ յայնժամ թագաւորն հռոմայեցւոց
տիրելով տիրէ ամենայն աշխարհի զամս բազումս
և նորոգումն առնէ ամենայն երկրի, և շինութեան
հիմն արկանի, և այնպէս նորանայ նայ ո՟ր
զկնի ջրհեղեղին, բազմանան ծնունդք մարդ
կան և անասնոց, բղխեսցեն աղբերք զգը
նացս ջուրց. պտղաբերին անտաստանք ա֊
ռաւել քան զառաւել, և այնուհետեւ,
անկանի սովն, ի յաշխարհն պարսից, ըզ֊
բազում ամս, մինչեւ յարձակեալ զմիմեանս
ուտիցեն։ և յահէ զօրութեան թագաւորին հը֊
ռոմայեցւոց, բազում իշխանք պար֊
սից ելցեն ի քաղաքաց և ի գաւառաց
իւրեանց, և առանց պատերազմի զփախուստն
արասցեն յայնկոյս, ի ջահուն գետոց,
և զամենայն ժողովս մթերից իւրեանց զամաց բազ
մաց, զոսկոյ և զարծաթոյ, և զամենայն բազ

293ա

մութիւնս գանձուցն, որպէս զհող կամ զքար
ակոյտս այնչափ համարով առցեն յաշ
խարհէն պարսից, և բարձեալ տարցեն
յաշխարհն հռոմա՛յեցւոց. և զամենայն, ման
կունս և զաղջկունս, և զկանայսն տար
ցեն ի գերութիւն յաշխարհն հռոմայեցոց
և հաստատի ամենայն իշխանութիւնն երկրի,
ի ներքո ձեռին թագաւորին հոռոմայեցւոց։
Զայս այսպէս ասաց սուրբ վարդապետն յոհան
նէս, և արձակեա՛լ յղարկեալ զիշխան
սըն հայոց խաղաղութեամբ և գնացին յաշ
խարհն իւրեան։

314բ

Արդ՝
ահայ մինչև ցայս վարս բազմաջան և աշ
խատաւոր քննութեամբ գտեալ գրեցաք ըզ
շարագրական գրեալս, զճից ամաց, զորս
ի բազում ժամանակաց հետաքննեա՛լ հասու ե֊
ղաք ընդ այնքանեացս տեսողացն և լսո֊
ղացն, որք էին ի հին ամաց ծնեալքն և ընդ
ընթերցողսն առաջին պատգամագրացն որք
ականատեսք էին լեալք ամենայն եղելոցս, և
նեղութեանցս այսոցիկ զոր վասն մեղաց տուն
հայոց, և ահա՛ որ զայս բազում անգամ,
զմտաւ ածեալ իմ, վասն այս յետինս ժամանակիս
գրե՛լ զդառնաշունչ կատարածսն, զը

315ա

այս սոսկալի բարկութիւնս զոր կրեաց ազգս
հայոց, ի գիսաւոր և ի պիղծ եղիմնացւոց
ազգէն թուրքաց, և եղբարց իւրեանց հոռո֊
մոց. և վասն այսորիկ հարկ եղև ի մտաց խոր
հրդոյս իմոյ, անդադար յուզմամբ իբը
րև զմեծ իմն համարելով, գտանել զայս,
գործս . և վասն այսորիկ զօրաժողով ա֊
րարի և գրեցի մինչև ցայս վայր, զգ ազ
գացս և զհայրապետացս և զայլ պէսպէս քը
նընութեանց զազգաց, և զթագաւորաց զորս յա
ռաջ ասացաք, և որ զկնի դեռևս, ա֊
սասցուք զսկիզբն զոր ինչ եղև
յաւուրս հարցն մերոց, որք էին տեսեալ բա֊
զում անգամ աչօք իւրեանց, զոր և իմ իսկ խոր
հեա՛լ զխորհուրդս զայս, և ը ամ անհանգիստ
քննութեամբ կացի և զայս ամենայն յօժարեցի ի տեսու
թիւն, և իմաստենագրութիւն ածել գրով, վասն զի մի
ի չարանշունչ դառնութեան ժամանակս կորիցէ այս
ամենայն և մոռասցի, և վասն այսորիկ մաթէոս յուռ
հայեցի, և վանական զաշխատութեան զգործ իմ,
ոչինչ համարեցայ, այլ թողի՛ զայս յիշատակ
սիրողաց ժամանակա՛գրութեանց զի՛ յորժամ ի
հանդէս քննութեանց ելցեն յաղագս ժամանակաց ան
ցելոցն, դիւրեաւ կարասցեն գտանել զժամս
և զժամանակս, և բարկութեանն ի վերայ

315բ

ժամանակացն գտանիցեն, և այնու զմտաւ ածեալ յի
շեսցեն զաստուածասաստ բարկութիւնն զորս վասն մե֊
ղացն ընկալաք զհատուցումն արդար դա֊
տաւորէն աստուծոյ. և վասն այսորիկ կողմանց կողմանց
զկորուստ հաւատացելոց և զխրատս զորս ա֊
նօրէն ազգաւ խրատեաց զմեզ տէր աստուած մեր. և
ահայ որ ոչ կամեցաք զսպառնալիսն և ըզ
խրատն աստուծոյ մոռացուցանել ի վերայ մեր։ Արդ՝ ար
ժան է միշտ և հանապազ լսել զխրատն աստուծոյ մերոյ. և
դարձեալ ի նոյն պատուհաս մեղացն դե
գերեալ շրջիմք, զորս ընկալաք ըստ արժանեաց
մերոց զհատուցումն. նայ և այլ ևս ունիմք ա֊
սել ձեզ ամաց ձից զաշխատութենէ մաթէոսի
յուռհացոյ, և վանաց երիցու։