Ժամանակագրութիւն Մատթէոսի Ուռհայեցւոյ

Excerpts from the Chronicle of Matthew of Edessa

Main

About the Chronicle

About this edition

Text and translations

Source witnesses

F Yerevan, Matenadaran 1731

This manuscript was copied in 1617 by Zatik, son of Połtn. The short colophon gives no information about where it was copied; however, the identification of the scribe, the year of the manuscript, and the identical hand to manuscript J below suggest that this manuscript too was copied in L’viv. Zatik is known to have been active in L’viv in 1615 and 1617; other manuscripts of his survive to the present day. The manuscript belongs to the first group; the text includes the Life of Nersēs, the Chronicle, and the Questions of Athanasios of Alexandria. The chapter divisions assign the end of the Life of Nersēs to the text of the Chronicle, although a later hand has pencilled in Matthew’s name in the margin at the point where the Chronicle actually begins.

Transcribed ff. 103r-v; 110r-115r; 135v-136v; 173v-177r

103ա

միշտ և հանապազ ի գինարբուս դէ
գերին, վասն սիրոց և ցանկութեան չա՛ր և պեղծ
աղտին. հայրապետք և եպիսկոպոսունք,
և քահանայք և կրօնաւորք, արծաթասէրք
առաւել քան աստուածասէրք. որդեակ իմ ահայ
յայսմհետէ սատանայի կամքն առաւել
կատարեսցի որդիս մարդկան, քան այն և
ի ձեռն անարժան պատարագողացն, որ յայ
սըմ հետէ լինելոց է բարկանայ աստուած ի վերայ
արարածոցս ևս առաւել ի վերայ մատուցա֊
նողին զնայ զի անարժանիցն պատարագելոց է
քրիստոս, և յանարժանսն բաշխի. և առաւել վի
րաւորելոց է տէր մեր յիսուս քրիստոս ի յանարժան քա֊
հանայիցն քան զչարչարելն, և զխաչելն ի
հրէիցն զի արձակեցաւ սատանայի, հազար
ամէ կապանաց իւրոց, զոր կապեաց քրիստոս։

Եւ զայս պատուիրեմ ձեզ որդեակ, հառա֊
չանօք սրտիւ, լալով և ողբալով, վասն զի
քակին բազումք ի հաւատոց, և պարծա֊
նօք ուրանան զքրիստոս, և վասն այսորիկ խաւար,
կալաւ զամենայն արարածս։

103բ

Զայս այսպէս ասաց սուրբ վարդապետըն,
հայոց, վասն կատարածի բարկութեան նշանին
Եւ յայլ բազում ին՛չ ճառեաց, որ կատարե֊
լոց է ի վերայ հաւատացելոցս։ Զոր ահայ ամենայն
ինձչ կատարեցաւ մի աո մի ի ձեռն ելից
կատաղի և շուն ազգին թուրքաց անօրէն
և պեղծ որդիքն քամայ։

110ա

Յայսմ
տումարիս և ի թուականութեանս հայոց դճ
ձե ա՛մին, խաւարեցաւ արեգակն ահաւ
որ և սոսկալի տեսլեամբ վասն զի զոր օրինակ
եղեւ խաւարեալ ի խաչելութեանն քրիստոսի, նոյն
օրինակաւ ծածկեաց զլոյսն իւր, և խաւ
ար զգեցաւ. և լուսաւորք աշխարհիս ի մութն
և սեաւ դարձան, և ամենայն երկինք իբրեւ զը
կամար կապեցաւ խաւարաւն և եղեւ սեւ
ացեալ արեգակն ի մէջ օրէի, և ամենայն աստեղ
քըն առ հասարակ երեւէին որպէս ի մէջ գիշե֊
րի, և սաստկացաւ խաւարն և մութնն,
և գոչեաց առ հասարակ ամենայն արարածս
և հնչեցին ամենայն լերիննք և բլուրք, և դողաց
սասանելով լերինք և ամենայն ապառաժք և երէրալով,

110բ

ծփայր համատարածք մեծ ծովն ո՜վկիանոս
և սուգք առեա՛լ լգայր զամենայն որդիս մարդ
կան. Եւ եղեւ ի տեսանել զայս ամենայն մարդոց
մարդկան ահաբեկեալ լինէին յերկեղէն
որպէս մեռեալ։ Յայնժամ լայր որդի առ
հայր իւր, և լայր հայր ի վերայ որդոյ իւրոյ տըղ
քայն զարհուրեալ ի յահէն անկանէին ի
գիրկս ծնողացն. մայրքն աղեդեալ սաստիկ
այրմամբ իբրեւ հրով, լային զտղայս իւրեանց.
և այսպէս ահայ բեկեալ կայր ամենայն արարածք
և երկեղէն պաշարեալ կային և ելս իւրացն
ոչ գտանէին, ընդ սոսկալի նշանն զարհու
րեալ հիանային, և ահա՛բեկեալ կային առ
հասարակ։ Յայնժամ տէր պետրոս հայրապե֊
տըն հայոց և թագաւորն յովաննէս յղարկեալն
արք փառաւորք առ սուրբ վարդապետն հայ
ոց յոհաննէս, որ կոչէին կոզեռն վասն զի ի նմա
նէ՛ գիտասցեն զմեծկնութիւն մեծ նշանին. զի
էր այր սուրբ և սքանչելի ճգնութեամբ, զարդարեալ
և մեկնիչ հին և նոր կտակարանացն աստուծոյ լցեալ
վարդապետական շնորհօք։ Իսկ որք առաքե֊
ցան առ վարդապետն հայոց, գրիգոր մագիստը
րոսն, որդին վասակայ, և հայկազն մեծն սար
գիս, և այլ ոմանք յազատաց տանն հայոց
և այլ ի քահանայիցն զի զերկրորդեալն ահաւ

111ա

որ նշանին գիտասցեն։ Եւ եղև իբրև գը
նացին առ վարդապետն հայոց գտանէին զնայ
զի դարձեալ կայր ի գետնին երեսք ի վայր ե֊
խոն տրտմութեան, և թացեալ լինէր արտասու
օք, զգետինն. և ի սաստկութենէ լալոյն և ի
դառն հառաչանաց որ ելանէր ի բերանոյ
նորա ոչ ոք իշխէր ինչ հարցանել ցնայ. վասն զի
տեսանէին զնայ ի խորին սուգս և ահագին
տրտմութեանս և անդադար հեղոյր զարտա֊
սուսն և կոծէր զկուրծս իւր. և յայնժամ
նստան իշխանքն հայոց մերձ առ վար֊
դապետին յոհաննիսի և զմեծ, և զվեց ժամ
աւուրն ոչինչ համարձակեցան խօսել և հար
ցանել վասն ահաւոր նշանին, և լային առ հասարակ
ամենայն եկեա՛լքն առ նա՛։ Յայնժամ ետես իբրև
վարդապետն հայոց զողբումն ամենայն եկեղե֊
ցոյն, բացեալ զբերանն իւր սկսաւ խօսել
հառաչանօք, և բազում արտասուօք, և սկը
սաւ լալ զամենայն ազգա՛ հաւատացելոց, լա՛յր
և զկարգ քահանայական և զեղծումն սըր
բութեան սրբոց խորհրդոյն, լայր և զեկեղեցի
աստուծոյ, և զքակտումն պատուիրանաց որ ի նմա
ծածկեալ կան աստուածեղէնքն։ Եւ սկսաւ այսպէս
ասել ցիշխանսն հայոց ո՜վ փառաւոր որդիք
իմ լուարուք զբանս զայս ի վիրաւոր և ի

111բ

վշտանկեալ յոհաննիսէ. զի ահայ լցան այ
սօր. հազար ամ չարչարանաց խաչելութեանն
քրիստոսի, և արձակմանն անօրէն բելիարայ զոր կա֊
պեալ էր զնայ փրկիչն ի յորդանան գետ, զոր
առաջին նշանէն ցուցաւ մեզ, յառաջ քան
դժան, ամն զասացաք, և յայժմ դարձեալ
երկրորդեաց, զի նախ երկինք պատառեցաւ
և երկիրս մթացաւ. և ահա յայսմ ամի լու
սաւորքդ խաւարեցան, և արարածս վասն զի
յայսմ հետէ ամենայն ազգք հաւատացելոց քրիստոսի
ի խաւարի շրջելոց են. զի այսուհետև խաւ
արին կարգք սուրբ եկեղեցոյ քրիստոսի յամենայն ազգաց հաւ
ատացելոց, թուլանան ի պահոց և յաղօթից
պակասին յոյ հանդերձելոյն, երկեղ դատաս
տանին աստուծոյ արհամարհի, բառնա՛ ճշմարիտ հաւ
ատք յամենայն ազգաց, տկարանայ աստուածպաշտու
թիւնն ատեն զպատուիրանն աստուծոյ, դիմադարձ
լինին բանից սուրբ աւետարանին քրիստոսի ամենայն ոք հա֊
կառակ գտանին սրբոց պատուիրանաց աստուծոյ
արհամարհեն զբանս սուրբ վարդապետացն,
անկոսնեն և զհրամանս կանոնաց սրբոց հայ
րապետացն, և այնու բազումք անկանին ի
բարձրութենէ հաւատոց, և ատեն զդրունս սուրբ
եկեղեցոյ, և ի ծուլութենէ պահոցն, և աղաւ
թիցն կուրանան աստուածպաշտութեանցն. բազումք

112ա

մտանեն ընդ լծով անիծիցն, վասն զի ոչ հաւ
անին խրատոյ աստուածեղէն բանիցն սուրբ առաջնոր
դացն որդիք անիծանին ի ծնողաց իւրեանց,
յառի ոչ հնազանդութենէ զաւակաց, ծնող
քըն չարչարեն ի ծննդոց իւրեանց. ցամաք
եսցի գոյթ սիրոյ բարէկամաց, ի հարց և ի
զաւակաց. և ահա՛ յայսմհետէ բազում հեր
ձուածն մտանեն եկեղեցի աստուծոյ ի ծուլութենէն
հայրապետաց վասն զի թուլամորթին և տը
կարանան, և հաւատու քննութիւն ոչ առ֊
նեն և կան յիմարեալք։ Յաղագս արծաթոյն
թողուն ի բաց զհաւատն, և պակասին աւրհ
ներգութիւնք ի տանէն աստուծոյ, երկիւղ և ա՛հ սոս֊
կալի դատաստանին աստուծոյ յաւուրն ահաւորի
որ լինելոցն է փարատեա՛լ խափանին յամենայն
մտաց. մոռանան զհատուցումն արդա֊
րոց և մեղաւորացն, վասն զի մեղսասէրք և ցան
կացողք լինելոց են չա՛ր ճանապարհին, փափաքա֊
նօք երթան ի մեղաց ժողովարանն զի ահայ
ի թագաւորաց և իշխանաց և առաջնորդաց ապա֊
կանելոց երկիր յառաջնորդքն և յիշխանք լի
նելոց են կաշառասէրք և ստախօսք, և սուտ
երդմունք, և ի ձեռս կաշառոցն թիւրեն
զդատաստանս իրաւանց աղքատին, և յա֊
ղագս այսորիկ առաւել բարկանայ աստուած ի

112բ

վերայ նոցա, զի զառաջնորդութիւնն և զիշխանու
թիւնն ընդ երեսաց վարեն, և ոչ ըստ աստուծոյ. և
տիրեալ իշխանաբար ի վերայ վիճակին, և ոչ ա֊
հիւն աստուծոյ հովել և ուսուցանել, որպէս պատու
իրեաց սուրբ առաքեալն պօղոս. իշխանք և դա֊
տաւորք պօռնկա՛սէրք առաւել քան զաստուածա֊
սէրք, և ատեցողք լինին սուրբ ամուսնութենէն,
և փակին ընդ Պօռնկութեամբ աղխտին և սիրեն
զկորուստ նմանեաց իւրեանց, մեծարեն
զմատնիչսն և զգողս յափշտակեն անիրաւ
աբար զաշխատողացն ինչսն, անողորմ ի
վերայ ուղեղ դատաստանացն։ Որդեակք իմ ա֊
հայ յայսմ հետէ ի հակառակութենէ առաջ
նորդեաց փակելոց են դրունք սուրբ եկեղեցոյ,
և վերանան սրբութեան կարգն, յամենայն յազգէ.
և յաղագս արծաթսիրութեան տան ձեռնա֊
դրութիւն բազում անարժանից, և զամենայն պըղ
ծեալք ածեն ի կարգք քահանայութեանն և
յայնժամ պատարագի քրիստոս ի ձեռն անարժան
քահանայիցն, և բազումք անարժանութեամբ
հաղորդին ի նմանէ ոչ եթէ ի փրկութիւն այլ
ի դատապարտութիւն և ի կորուստ հոգոյն. և
ուր ուրեք կայ ճշմարիտ պատարագող քրիստոսի
սուրբ խորհրդոյն, յազգս ազգս, որ ի ձեռաց
նոցա ողորմի աստուած աշխարհի։ Որդեակք զսուրբքն

113ա

և զառաքինսն վիրաւորեն, և զանարատն
դարձուցանեն ի քահանայութենէ առ ի չու
նելոյ արծաթ, ոչ տան զձեռնադրութիւնն.
և որպէս ասացաք յառաջ քան զդժան ա՛մն ի լի
նելոյ միւսումն նշանին, եթէ պակասին բա֊
զումք ի հաւատոց աստուածպաշտութեանց, վասն
զի բազումք ի քահանայից, և ի կրօնաւորացն,
թուլամորթին ի կրօնից իւրեանց շինելոց են ցան
կասէրք ախտից փափաքողք, որոճալով որո֊
ճեն զերգս դիւական. կրօնաւորքն փաղխ
չեն, յանապատէն, և ատեն, զսուրբ երամս
ճգնաւորացն և զվարս առաջին կրօնաւ
որացն, ատեալ անարգեն. լինիցեն խանգա֊
րիչք կարգաց և կրօնից։ փախչին ի ձայնէ
սաղմոսերգութեանցն աստուծոյ. այս ամենայն լինելոց է
որդեակք իմ յաղագս այս յղփանան յա֊
ռաջնորդք աշխարհի, արծաթսիրութեամբ
և զամենայն անկեալս և զորոշեա՛լս ի շնորհաց որ
դոյն աստուծոյ յառաջ կոչեն, և ածեն զնոսա, ի
կարգք քահանայյական, և զամենայն մերժեալսն գը
լուխ և առաջնորդ կացուցանեն ի վերայ ժո֊
ղովրդեանն աստուծոյ. և ոչ գիտեն զինչ գործեն,
վասն զի կուրանան ի սաստկութենէ արծաթսի
րութեանն և առաւել ունիմ ասել զայս զի
ահայ յայսմհետէ մեծաւ խոցմամբ վի֊

113բ

րաւորեալոց է քրիստոս յանարժան քահանայից քանզի
զխաչեալն և զչարչարելն ի հրէից. զի պակասն
ի նոցանէ վճարելոց է և լսելոց է եթէ ընկե՛ր վասն
որդոյ մտեր, յայս հարսանիսս։ Յայնժամ
կապեալ ոտիւք և կապեալ ձեռօք հանեն զնա՛
ի խաւարն արտաքին, և զոր ժողովեացն կուտ
ի կորստեամբ ի վերայ նոցա։ Որդեակք իմ ահա՛ յայս
ամենայն լինելոց է ի յետին ժամանակն զի արձակե֊
ցաւ սատանայի հազար յա՛մէ կապանացն,
զոր կապեաց քրիստոս խաչիւն իւրով. և յայսմհետէ
երեւեսցին, ճշմարիտ հաւատացեալքն քրիստոսի,
կալով ընդդէմ նորա ի պատերազմն զի ունի
պատերազմնել ընդ սուրբսն, որք պատուիրանօն
աստուծոյ պահպանեալ կան ի կարգս ճշմարիտ խոս
տովանութեան քրիստոսի աստուծոյ մերոյ, որք կան յազգս ազ
գս։ Այսուհետև լինին յարձակումք այլազ
գեաց, անիծեալ որդոցն քամայ պեղծ զօրքն
թուրքա՛ց, ի վերայ ազգաց քրիստոնէից, և ի սուր
սուսերի մաշեց ամենայն երկիր սովով և գերութեամբ
անցանէ ամենայն ազգ հաւատացելոցն քրիստոսի. յան
մարդ դառնան բազում գաւառք, բառ
նալոց է զօրութիւնք սրբոց։ յերկրէ քակտին
բազում եկեղեցիք ի հիմանց, խափանեսցին
խորհուրդ խաչին քրիստոսի ի բազմանալ անօրէ
նութեանց խափանին տօնախմբութիւնք սրբոցն

114ա

գրգռին որդիք ըն հարս ատեցողք լինին,
հարք առ որդիս, յարիցեն եղբայրք ի վերայ մի
մեանց սպանութեամբ և արեան հեղութեամբ ջանան
կորուսանել զերարս ուրանան զգութ և
զսէր եղբայրսիրութեան նոցա, և այսպիսի գործովք
հաւասարակից լինին անօրինացն. և ազ
գաց անօրինացն ծփի երկիր և ցօղ արեան զը
գենոյն բոյսք անդաստանաց և զա՛մս կ սը
րով և գերութեամբ աւերելոց էր երկիր։ Յայն֊
ժամ ելցեն ազգն արիականքն որ են փռանգ
և բազմութեամբ զօրօք առցեն զսուրբ քաղաքն,
յերուսաղէմ և ազատի ի ծառայութենէ սուրբ գերեզմանն
աստուածընկալ. և զկնի այսորիկ զամս ծ տագնա֊
պի երկիր սրով և գերութեամբ ի զօրացն պար
սից, և էպատիկ առաւել քան զօրք յառաջն
կրեցին հաւատացեալք, և ահայ բեկին ամենայն
ազգք հաւատացելոց քրիստոսի. և ի բազմութենէն,
նեղութեանցն յուսահատին զօրք հռոմայեցոց
բազում սնեցուցմն, կոտորած կրեն ազգէն
պարսից. և ընտիր ընտիր ի քաջ զօրականացն
խողխողեն սրով և գերութեամբ, մինչեւ ի փրկու
թենէ յուսահատին զօրքն հռոմայեցոց. և ըզ
կնի ծ ամացն, սկիզբն առնուն ի զօրանալ
առ սակաւ սակաւ և ուր ուրեք լինի մնա֊
ցեալ յառաջին գնդէն, և ա՛մ յամէ յառաջ քան

114բ

և հաստատին, իբրեւ տեղապահ գոլով աշ
խարհաց, և գաւառաց։ Եւ յայնժամ որպէս ի
քնու զարթուցեալ լինի թագաւորն հոռոմոց և հա֊
սանէ որպէս զարծուի ի վերայ զօրացն պարսից, ա֊
հագին բազմութեամբ զաւազաւ եզր ծովու ել
ցէ որպէս զհուր բորբոքեալ, և ահէ նորա դողան
ամենայն արարածք և պարսիկք և ամենայն զօրք այլա֊
զգեացն, արասցեն փախուստն իւրեանց յայն
կոյս մեծ գետոյն ջանունից։ Եւ յայնժամ
թագաւորն հռոմայեցոց տիրերելով տիրէ ամենայն աշխա՛ր
հի զա՛մս բազումս և նորոգումն առնու ամենայն
երկիր և շինութեան հիմն արկանի, և այնպէս նոր֊
անայ որպէս զկնի ջրհեղեղին. բազմանան ծը
նունդք մարդկան և անասնոց, բխեսցեն աղ
բիւրք զգնացս ջրոց։ պտղաբերին անդաստանք
առաւել քան զառաւել. և յայնուհետեւ
անկան ի սիովնի աշխարհն պարսից, զբազում
ա՛մս, մինչեւ արձակեալ զմիմեանս ուտիցեն.
և յահէ զօրութեան թագաւորին հոռոմայեցոց բազում
իշխանք պարսից ելցեն ի քաղաքաց և ի
գաւառաց իւրեանց և առանց պատերազմի
զփախուստն արասցեն յայնկոյս ջահուն
գետոյ, և զամենայն ժողովս մթերից իւրեանց զա
մաց բազմաց, զոսկոյ և զարծաթոյ, և ամենայն
բազմութիւնս գանձուցն որպէս զհող կամ զքա֊

115ա

րակոյտս այնչափ համարով առցեն յաշ
խարհէն պարսից, և բարձեալ տարցեն յաշ
խարհն հոռոմայեցոց. և զամենայն մանկունս և
զաղջկունս և զկանայս տարցեն ի գերութիւն
աշխարհն հոռոմայեցոց. աւերակս և ան֊
մարդս լինելոց է տունն պարսից, ի զօրացն
հռոմայեցոց, և հաստատի ամենայն իշխանութիւն
երկրի ի ներքոյ ձեռին թագաւորին հոռոմայեցոց։
Յա՛յս այսպէս ասաց սուրբ վարդապետն յով
հաննէս և արձակեալ յղարկեաց զիշխանս
հայոց խաղաղութեամբ և գնացին աշխարհն իւրեանց։

135բ

Արդ ահայ մինչև ցա՛յս վայրս բազ
մաջան և աշխատաւոր քննութեամբ գտեալ գը
րեցջաք զշարագրական գրեա՛լս զհարիւրից
ամաց զորս ի բազում ժամանակաց հետաքնեալ
եալ հասու ելաք։ ընդ այնքանեաց տե
սողացն և լսողացն որք էին ի հին ամաց ծնեալք
և ընդ ընթերցօղսն յառաջին պատմագրացն,

136ա

որք ականատեսք էին լեալք ամենայն եղելոցս, և
նեղութեանս այսոցիկ զոր վասն մեղաց կրօնեաց տու
նըն հայոց և ահաւոր զայս բազում անգամ
զմտաւ ածեալ իմ, վասն այս յետին ժամանակիս.
գրել զդառնաշունչ կոտորածսն։ Զա՛յս
սոսկալի բարկութիւնս զոր կրեաց ազգս հայոց
ի գիսաւոր և ի պեղծ եղիմնացոց ազգէն թուր
քաց, եղբարց իւր նոցա հոռոմոց. և վասն այսորիկ,
հարկ եղև ի մտաց խորհրդոյս անդադար,
յուզմամբ իբրև զմեծ իմն համարելով գը
տանել զայս գործս կատարածի. և վասն այսորիկ
զօրաժողով արարի և գրեցի մինչև ցա՛յս վայր
զգ ազգացս, և զհայրապետացս և զայլ
պէսպէս քննութեանց զազգաց, և զթագաւորաց
զորս յառաջ ասացաք և որ զկնի դեռևս ա֊
սասցուք զսկիզբն կատարածիս, զոր ինչ
եղև յաւուրս հարցն մերոց, որք էին տեսեալ
բազում անգամ աչօք իւր ետ նոցա. զոր և իմ իսկ
խորհեալ զխորհուրդս ա՛յս և զը ա՛մ ան
հանգիստ քննութեամբ կացի, և զայս ամենայն օժար
եցի ի տեսութիւն և ի մատենագրութիւն ածել
գրով վասն զի մի ի չարաշունչ դառնութեան ժա֊
մանակս, կորիցէ. այս ամենայն և մոռասցի. և վասն
այսորիկ մաթէոս ուռհայեցի և վանական,
զաշխատութեան զձգործ իմ, ոչինչ համարե֊ցայ

136բ

այլ թողի զայս ի յիշատակ սիրողաց ժա֊
մանակագրութեանց զի որժամ ի հանդէս
քննութեան ելցեն յաղագս ժամանակաց անցելոցն,
դիւր տակաւ արասցեն գտանել զժա՛մս,
և զժամանակս. և զկոտորած բարկութեանն ի վերայ
ժամանակացն գտանիցեն, և այնու զմտաւ ա֊
ծեալ յիշեսցեսցեն զաստուածասաստ բարկութիւնն
զորս վասն մեղացն ընկալաք զհատուցումն
յարդար դատաւորէն, յաստուծոյ և վասն այսորիկ,
կողմանծ զկորուստ հաւատացելոց, և ըզ
խրատս, զոր անօրէն ազգաւ խրատեաց զը
մեզ տէր աստուած մեր և ահայ որ ոչ կամեցաք զսպառ
նալիսն, և զխրատն աստուծոյ մոռացանուցանե՛լ
ի վերայ մեր։ Արդ արժան է միշտ և հանապազ
լսել զխրատն աստուծոյ մերոյ. և դարձեալ ի նոյն պատու
հաս մեղացն դեգերեալ շրջիմք, զորս ընկա֊
լաք ըստ արժանեաց մերոց զհատուցու
մըն, նա՛ և այլ ևս ունիմք ասել ձեզ ամաց, ձից զաշ
խատութենէ մաթէոս ուռհայեցոյ, և վանաց
երիցու։

173բ

ի յամի ԴՃերորդի Ծերորդի, ի գիրս աստ
ժողովեցաք զգործ ժամանակաց Ճ և Ծից՝ ամաց,
և յայսմ տեղոջ լռեալ դադարեցաք, ի յա֊
րուստաւոր քննութենէս մերմէ, վասն զի այլոց
ոմանց թողաք զայս մարտ մտաց, և պաքս
ամուրն խորհրդոց, և մեր յե՛տ ելանելով տեղի
տալով հանճարեղացն, և իմաստուն արուս
տաւոր քննողաց, ըստ բանի սրբոյ առաքե֊
լոյն, պօղոսի, որ ասէ եթէ ոք յատենի ելցէ,
առաջինն լռեսցէ, և այս եղև ի հայրապե֊
տութեանն տանն հայոց տեառն գրիգորիսի, և տեառն բար
սեղի, յորժամ եղև առաջին սկիզբն երկըր
պագութեանս. և էր ի հայրապետութեանն հոռոմոց
որ ի կոստանդնուպօլիս, նիկօլա՛, և ի հայրա֊
պետութեանն երուսաղէմի, սիմէոնի, և ի հայրապետութեանն
աղէքսանդրու յոհաննու, և ի հայրապետութեանն

174ա

տանն ասորոց աթանասի. Եւ ի յաթամայ էին,
ա՛մք ժամանակաց ԶՌ և ԶՃ և Ժ. և ա՛րդ զա՛մս Ժ
ոչինչ արարաք հոգս, վասն այս ժամանակագրութեանս,
և թողեալ էաք ի բացեա՛ զարուեստ գրչու
թեանցս, և տեսանելով մե՛ր հանապազօր, զաստուածա֊
սաստ բարկութիւնս հեղեալ ի վերայ քրիստոնէ
ից, և ա՛մ յամէ անկեալ և գլորեալ լինէ՛ր զօ
րութիւն զօրաց հաւատացելոց, և տեսաք զի ոչ ոք
ունէր ի մտի զա՛յս խնդրել կամ ի գիրս հաւ
աքել, զի ապա՛գայիցն յիշատակ լիցի, այս
կատարածս և նեղութիւնս առ բարի ժամանակն,
յորժամ տացէ տէր աստուած զխոստացեալսն յե֊
տին ժամանակին, որ լի իսկ իցէ, ամենայն ուրախութեամբ,
և ապայ մեր յառաջ եկեալ, յայնժամ,
բազում ուրախութեամբ որպէս թէ յաստուծոյ յայս հա֊
մարեցաւ ինձ, զայս այսպէս ի գիր հաւա֊
քեալ և ապագայիցն թուղուլ, զայս յիշա֊
տակս. և թէպէտ և ոչ է սայ հոգևոր հըմ
տութեամբ զարդարեալ, կամ արուեստ հոգև
որ, և կայ շաւուեղս, առաքինութեան
ինչ, այլ զխրատն տեառն զոր վասն մեղաց ազ
գի յանցանօք ի բարկութիւն շարժեցաք զտէր
աստուած ի վերայ մե՛ր, և ի նմանէ առաք, զխրատս
զա՛յս գաւազանաւն նորա. և ա՛րդ պարտ և

174բ

արժան է, ոչ մոռանալ զսա՛յ, որք կենդա֊
նիքս են ժամանակիս, այլ գրել յիշատակել զսայ,
ծնանելոցն, եթէ այս է մեղաց պտուղն զոր ցա֊
նեցին հարքն մեր, և Էպատիկ ժողովեցին.
և վասն այսորիկ ես մաթէոս, որ անարժանս եմ ո֊
ղորմութեանն աստուծոյ, զա՛մս բազումս քաջաջան քը
նընութեամբ կացի, և արիաբար մտօք ի քաղաքս
միջագետա՛ց, յուռհայ ժողովեալ գրեցաք,
մինչև ցայս վա՛յր և զամաց Լից, դեռևս
առաջի կայի գրի հաւաքել, և արդ ա֊
հայ այս վարդապետացս և կորովի գիտնակա֊
նաց էր գործ, և ոչ մերում տկարութեանցս, և
կամ սակաւ գիտութեանցս, բայց այս սովո֊
րութիւն է աստուծոյ զի տկարաց, և ի նուազից գործ
ինչ պիտանացու պահանջէ, որպէս տեսանեմ
զերամս մեղւացն, և զարմանամք ընդ դա֊
սպետութիւնս նոցա եթէ որպէս ոչինչ, և ի թեթև մար
մնոյն, ամենայն որդիք մարդկան յագենան քաղ
ցրութեամբ նոցա, և ի պէտս սրբոց մատչին գործք
նոցա, և առաջի թագաւորաց փառաւորի և կամ մե֊
ռեալ որդն որ գայ և կենդանանայ, և վաստա֊
կօք իւրօք ի գոյնս գոյնս զարդարէ զթագաւորս
և զիշխանս, և ամենայն եկեղեցիք նովաւ հար
սըն ան պէ՛սպէ՛ս զարդարանօք. այսպէս,
և տկարութիւնս մե՛ր համարձակութիւն էառ և

175ա

առաջի հեռետորաց և իմաստնոց հզօ
րաց և խորին հանճա՛րեղաց, և քաջակիրթ քը
նընողաց, խօսեցայք զայս, և յանձին արա֊
րաք զմատնագրութիւնս մե՛ր նոցա, վասն զի արկցեն
ի բովս և քննութեան, և մեք ոչ ընդդիմանամք,
վասն զի մերս ընդդէմ գիտնակաց ոչ ունի դի
մագրութիւնս որպէս և այն թեթև թռչունն, թէ
պէտ և ձայնովն, ընդդիմանա՛ բազմաց այլ
մարմնովն տկարանայ այն որ կոչի ծիծառն
սակայն, սակայն նա՛ զմերս ունի նմանութիւն
առ զարմանալի գործ բնակութեանն իւրոյ, թէ
զիարդ յոչինչոյ բնակութիւնս կազմէ և ի
բարձունս առանց, հիման կառուցանէ
շաղախաբեր, և շիղաբե՛ր վաստակս հնա֊
րով հնարէ, և ամրութիւնս պնդայ գոյնս հաս
տատէ, և որդոց իւրոց զնայ տացէ ժառան
գութիւնս, զոր և այլ յաղթանդամ թռչնոց
անհնա՛րէ զայն գործել, արծուոյ ասեմ, և
նմանեաց նորա, վասն զի զայլ քաջութեանս մեծաւ
կարողութեամբ առնեն հօքն քաջաթռիչքն, բայց
զայն զոր ծործծեաց, թեթև թռչունն զայն
ոչ կարեն առնել, ա՛րդ այսպիսի օրինակաւս
հանճարելքս և գիտնականք զամենայն քննութիւնս
հին և նոր կտակարանացն աստուծոյ կարողեն առ
նել և ի յայտ բերե՛լ ահաւոր և լուսաւոր քը

175բ

նընութեամբ, բայց զայս հաւաստապէս ասացից
և առանց երկբայութեան, վասն զի այսորիկ ի մէջն
քննեալ գծագրեցաւ, անհնար է եթէ այլ ոք
կարող լինի զայս գտանել և կամ հաւաքումն
առնել միահամուռն ազգաց և թագաւորաց, հայ
րապետաց, և իշխանաց, զամենայն ժամանակս,
թուականութեամբ ի գիրս հաւաքեալ, վասն զվը
ճարեալ հատան առաջինքն, որք ականատեսք
էին ամենայն ժամանակացն. արդ զայս ոչ ոք է կարող առ
նել զոր ինչ մեք արարաք, զի զոր ինչ գրեցաք,
գրեցաւ, զի զամս հնկետասան ունէաք զայս
գոր քննութեանս զոր ի մատենագրութիւնս ընդեր
ձեալ գտանէաք զթուականութիւնս ժամանակացն,
ի յիշատակարանս գրոցն, և ընդ ծերսն ի քննութիւն
մտեալ դեգերէաք անդադար քննութեամբ, և
հաւաքեալ գերեցեաք ի գիրս զա՛յս ինչ։ Եւ
ա՛րդ ես մաթէոս այսու եղէ ցանկասէ՛ր, և կա֊
մեցա՛ դառնալ ընդ նոյն բնաբան պողոտայն,
զոր օրինակօք ի բազում ժամանակաց շրջեալ ի վերայ հա֊
մատարած մեծ ի ծովուն ովկիանոսի, և
ցնորեալ բազում նեղութեամբ, և զկնի ալեկոծութեանն
երթիցէ ի տունն իւր խաղաղութեամբ, և զմտաւ
ածեալ յիշեսցէ զսէ՛ր բազում շահիցն, յայնժամ
ոչինչ յի յանցեալ նեղութիւնսն մտաբերէ,
և առ ոչինչ համարելով զամենայն ինչսն, զոր ի

176ա

ծովուն, նաւակոծեցաւ այլ փութա մեծօ
փափաքանօք, դառնալ ի նոյն ծովա՛գնացու
թիւնս. այսպիսի օրինակաւս և մեք դա՛րձցուք
ի մեր թողեալ կէտ գրոյն, և գտաք զբնականն
զառաջինն, զոր թողեալ էաք, յորժամ
էաք ի յա՛մս ՇԾ, և արդ սկսաք ասել, այլ
ևս զամաց ԻԵանց, և Լ լիցի վճարումն գը
րոցս վասն զի յաճեաց թուականութիւնս հայ
ոց, բազում նեղութեամբ և ի նոյն հայրապետութիւնս տեառն
գրիգորիսի, և ի թագաւորութեանն յունաց ալէքսին,
դարձաք յօժարական մտօք, և սկսան առ
ի պատմել զկատարածս և զնեղութիւնս, չա՛ր
ժամանակիս այսորիկ. և ոչ արարաք զսա՛ ի պէտս
սնափառութեանց, որպէս կարծել ոմանց, այլ
ի յիշատակս և ի յաստումն առ ի յապա՛ ժամանակին
և ոչինչ զմտաւ ածի զտկարութիւն մտաց, և
զանկարողութիւն ի գիտութենէ հմտութեանց, այլ
ոք կատարեալքն են գիտութեամբ հին և նոր կը
տակարանացն աստուծոյ, նոքայ են կարողք քերա֊
կան, արուեստիւք զբանսն սրբել, և զամենայն
զսղալանս բանիցն պայծառացուցանե՛լ
ըստ աստուածատուր շնորհացն որ տուաւ նոցա. իսկ մեք
ըստ տխմար մերոյ գիտութեանս զայս քննեալ,
մաքրութեամբ և գրեցաք զբազում մատենագրութեանս
զորս գտաք վասն նեղութեանց ժամանակացս այսորիկ զոր

176բ

ի տեղիս տեղիս գրեալ էին և թողեալ էին զը
այն իւրեանց յիշատակ. զոր և մեր ժողովեալ զա՛յն ամենայն
բազում հոգէբարձութեամբ. և սլեցեաք յայլոց ոմանց,
պատուականաց որք հասու էին ժամանակացն և նե֊
ղութեանցն, և անսղալ հասեալ էին ի վերայ ժամանականացն
և ընդ ծերս ունէաք խօսակարգութիւնս և քը
նընութիւնս որք տեղեակ էին անցեալ ամացն, ըստ
բանի մարգարէին որ ասէ հաջիր դու ընդ հարսն,
ասասցեն քեզ, ընդ ծերսն և պատմեսցեն քեզ,
այրդ այսպիսի օրինակաւս անհանգիստ ե֊
ղեալ մե՛ր և զամենայն հոգս զբազմանաց թողեալ է
աք, և զամենայն ցանկութիւնք արհամարհեալ էաք,
և միշտ և հանապազ զա՛յս ունէաք պայքարնումն
մտաց, զոր դարձեալ, սկսաք երկրպագութեանց ըստ ե֊
րանելի վարդապետին գրիգորի նիւսացոյ, որ ասէր
դարձեալ ես ծերունիս յասպարիսի զորս և մեր մը
նացեալ այլոց ոմանց թողաք զայս քննել, և
ահայ տեսանէաք զամենեսեան հրաչարեալ ի պատ
մագրութեան աստի, և տեսանէաք մեք զի
ժամանակս գնալով գնայր, և հոսմանս և ծորմունս
և զպակասութիւն մեզ ցուցանէին, և զոչ կալ
դադարման մարդկութեանս ի վերայ երկրի, այլ
զփո՛փոխմու՛նս յաստեացս ի հանդերձեալսն
ի յայտ բերէին. վասն զի անցաւոր են ամքս և
ժամանակս, այսպէս անցաւորքն ծնունդք նորա և

177ա

զոր օրինակ մշտնչենաւորք են հանդերձեալքն,
այսպէս և անկատարածք են ծնունդ նորա. և երանի,
որք հանդիպեսցին, այնմ ուրախութեանցն, և
երանի որք կերիցեն ճա՛շ յարքայութեանն աստուծոյ։