Ժամանակագրութիւն Մատթէոսի Ուռհայեցւոյ

Excerpts from the Chronicle of Matthew of Edessa

Main

About the Chronicle

About this edition

Text and translations

Source witnesses

D Yerevan, Matenadaran 3519

This manuscript was copied in 1647 in Marosvásárhely, now Târgu Mureş in Romania, by Xačʿik Kafayecʿi. It belongs to the second group of manuscripts, transmitted with the long sequence of texts as described above; this manuscript was consulted for the edition of the Book about Nature by Išōx (as manuscript h) as well as the critical edition of the history of Tʿovma Mecopʿecʿi (as manuscript F). The text of the Chronicle is truncated, not at the entry for 546 (1097/8) that is usual for this group, but near the end of the entry for the death of Grigor Vkayasēr in 1106. The 546 entry which usually marks the end of the manuscripts in this group contains a colophon in the main body of text, to the end of the page: ‘Oh beloved and devoted brother, pardon the deficiency of words, because the exemplar ends here because the writing was not completed.’ The text resumes normally on the next page, although there are no further chapter numberings. This manuscript served as variant Դ for the Vałaršapat edition.

Transcribed ff. 211r; 215r-218r; 231v-232r; 298r-299v

§ 78
211ա

միշտ և հանապազ ի գինարբուս դեգերին, վասն սիրո
և ցանկութեան չար և պիղծ ախտին. հայրապետք և եպիսկոպոսունք և
քահանայք և կրա՛ւնաւորք, արծաթասէրք առաւել քան աստուածա
սէրք։ Որդեակք իմ ահայ այսմհետէ սատանայի կամք
ն առաւել կատարեսցի, որդի՛ս մարդկան քան զաստուծոյն, և
ի ձեռն անարժան պատարագացն, որ յայսմ հետէ լինելոց է։
Բարկանայ աստուած ի վերայ արարածոցս, ևս առաւել ի վերայ պա
տարագողին զնա՛, զի անարժանիցն պատարագելոց է տէր մե՛ր
յիսուս քրիստոս, և յանարժան քահայայիցն քան զչարչարեալն և զ
խաչեալն ի հրէիցն, զի արձակեցաւ սատանա՛յ ի ռ ամէ
կապանաց իւրոց, զոր կապեաց քրիստոս։ Եւ զայս որդեակք
իմ պատուիրեմ ձեզ հառաչանաւք սրտիւ լալով և ողբ
ալով, վասն զի քակտին բազումք ի հաւատո՛ց, և պարծանօք
ուրանան զքրիստոս, և վասն այսորիկ խաւար կալաւ զամենայն արարածս։
Զայս այսպէս ասաց սուրբ վարդապետն հայոց վասն ի բար
կութեան նշանին, և այլ բազում ինչ ճառեաց զոր կատա
րելոց էր, ի վերայ հաւատացելո՛ցս, զոր ահայ ամենայն ինչ
մի աո մի ի ձեռն ելից կատաղի և շուն ազգին թուրքաց
անաւրէն և պիղծք որդիքն քամայ։

215ա
§ 80

Յայսմ տոմարի՛ս և ի թվակ

215բ

անութեանս հայո՛ց դճ և ձե խաւարեցաւ արեգակն, և ահաւ
որ և սաստիկ սոսկալի տեսլեամբ, վասն զի զոր աւրինակ եղեւ
խաւարեալ ի խաչելութեանն քրիստոսի, նոյն աւրինակաւ ծածկե
աց զլոյսն իւր, և խաւար զգեցաւ. և լուսաւորք յաշխարհս ի մու
թն և սեաւ դարձաւ, և ամենայն երկինք իբրեւ զկամար կապեցաւ
խաւարաւն։ և եղեւ սեաւացեալ արեգականն ի մէջ օր
էի, և ամենայն աստեղք առ հասարակ երեւէին, որպէս ի մէջ գիշերի
և սաստկացաւ խաւարն, և մութն, և գոչեաց առ հասար
ակ ամենայն արարածք, և հնչեցին ամենայն լերինք և բլուրք, և դո
ղաց, սասանելով լերինք և ամենայն ապառաժք, և երերալով
ծփա՛յր համատարած ծովն ովկիանոսի։ և սուք առեալ
լայր զամենայն որդի՛ս մարդկան։ Եւ եղեւ ի տեսանելն զայս ամենայն
որդոց մարդկան, ահաբեկեալ լինէին յերկեղէն որպէս
մեռեա՛լ։ Յայնժամ լայր որդի առ հայր իւր, և լայր հայր
ի վերայ որդոյց իւրոց. տղայք զարհուրեալ ի յահէն ի յահէն
անկանէին ի գիրկս ծնաւղացն. մայրքն աղէտեալ սաս
տիկ այրմամբ, իբրեւ հրով, լային զտղայս իւրեանց։ և այս
պէս ահաբեկեալ կային ամենայն արարածք, և յերկիւղէն
պաշարեալ կային, և յելս իրացն ոչ գտանէին, ընդ սոսկա
լի նշանն, զարհուրեալ հիանային, և ահաբեկեալ կային
առ հասարակ։ Յայնժամ տէր պետրո՛ս հայրապետն հայոց,
և թագաւորն յովաննէ՛ս յուղարկեալ արք փառաւորք, առ սուրբ հայ
րապետն հայոց, յոհաննէս, որ կոչէին կոզեռն, վասն զի ի նմա
նէ գիտասցեն զմեկնութիւն մեծ նշանին. զի էր այր սուրբ
և սքանչելի ճգնութեամբ զարդարեալ, և մեկնիչ հին և նոր կը
տակարանացն աստուծոյ, լցեալ վարդապետական շնորհաւք։ Իսկ որք
առաքեցան առ վարդապետն հայո՛ց գրիգոր մագիրստրոսն, որ
դին վասակա՛յ, և հայկազան մեծին սարգիս, և այլք ո֊
մանք, յազատաց տանն հայոց, և այլ ի քահանայիցն զի զերկրո
րդեալն ահաւոր նշանին գիտասցեն։ Եւ եղև իբրև
գնացին առ հայրապետն հայոց, գտանէին զնայ զի դարձեալ կայր

216ա

ի գետինն երեսք ի վա՛յր, ի խոր տրտմութեամբ, և թացեալ լինէր
արտասուաւք զգետինն. և ի սաստկութենէ լալոյն, և ի
դառն հառաչանացն, որ ելանէր ի բերանոյ նորա, ոչ ոք իշխ
էր ինչ հարցանել զնա՛յ. վասն զի տեսանէին զնա՛յ ի խորին սո
ւգս, և ահագին տրտմութիւնս, և անդադար հեղոյր զար
տասուսն, և կոծէր զկուրծս իւր. և յայնժամ նստան իշ
խանքն հայոց մերձ առ վարդապետին, յոհանիսի, և զվեց ժամ
աւուրն ոչինչ համարձակեցան խաւսել, և հարցանել վասն
ահաւոր նշանին, և լային առ հասարակ ամենայն եկեալն առ նա՛։
Յայնժամ իբրև ետես վարդապետն հայո՛ց զողբումն ամենայն եկելոցն
բացեալ զբերանն իւր սկսաւ խաւսել հառաչանաւք, և
բազում արտասուաւք, և սկսաւ լալ զամենայն ազգս հաւատա
ցելոցն, լայր և զկարգ քահանայինութեան, և զեղծումն սրբութեան,
սրբոյ խորհրդոյն, լայր և զեկեղեցի աստուծոյ, և զքակտումըն
պատուիրանացն, որ ի նմա կան ծածկեալ կան աստուածեղէնքն։

Եւ սկսաւ այսպէս ասել իշխանսն հայո՛ց, ով փառաւոր
որդիք իմ լուարուք զբանս զա՛յս, ի վիրաւոր և ի վշտանգ
եալ յոհաննիսէ. զի ահայ այսաւր լցաւ ռ ամ չարչարա
նացն ի խաչելութեանն քրիստոսի, և արձակմանն անաւրէն բելի
արա՛յ։ զոր կապեալ էր զնա՛յ փրկիչն ի յորդանան գետն,
զոր յառաջին նշանէն ցուցաւ մեզ յառաջ քան դժան
ամն, զոր ասացաք, և այժմ դարձեալ երկրորդից, զի նախ երկինք
պատառեցաւ, և երկիրս մթացաւ, և ահայ այսմ ամի,
լուսաւորքդ խաւարեցաւ և արարածս, վասն զի յայսմ հե
տէ ամենայն ազգ հաւատացելո՛ց ի խաւարի շրջելոց են. զի
այսուհետև խաւարին կարգ սուրբ եկեղեցոյ քրիստոսի, յամենայն ազ
գաց հաւատացելո՛ց։ թուլանան ի պահո՛ց և յաղօթի՛ց, պա
կասին յոյս հանդերձելոցն, երկեղ դատաստանին աստուծոյ, ար
համարհի բառնայ ճշմարիտ հաւատք յամենայն ազգաց, տըկ
արանայ աստուածպաշտութիւնն, ատեն զպատուիրանն աստուծոյ։
Դիմադարձ լինին սուրբ աւետարանին քրիստոսի. ամենայն ոք հակառ

216բ

ակ գտանին սուրբ պատուիրանացն աստուծոյ, արհամարհեն զբանս
սուրբ վարդապետացն, անգոսնեն և հրամանս կանոնացն, սուրբ հայրապետացն
և այնու բազումք անկանին ի բարձրութեան հաւատոց, և ատ
են զդրունս սուրբ եկեղեցո՛յ, և ի ծուլութենէ հպահոցն և յա
ղաւթիցն, կուրանան աստուածպաշտութեանցն. բազումք մտան
են ըն լծով անիծից, վասն զի ոչ հաւանին խրատու աստուածեղէն
բանիցն սուրբ առաջնորդացն, որդիք անիծանին ի ծնօղաց
իւրեանց առ ի ոչ հնազանդութենէ զաւակաց, ծնօղքն չա
րչարին ի ծնընդոց իւրեանց. ցամաքեսցի գոյթ սիրո՛յ
բարեկամաց, ի հարց և ի զաւակաց։ Եւ ահայ յայսմհետէ
բազում հերձուածք մտանեն յեկեղեցի աստուծոյ սուրբ, ի ծուլո
ւթենէ հայրապետաց, վասն զի թուլամորթին, և տկարանան, և հաւա
տոյ քննութիւն ոչ առնեն, և կան յիմարեալք։ Յաղագս ար
ծաթոյն, թողոյն ի բաց զհաւատն, և պակասին աւրհներգ
ութիւնք ի տանէն աստուծոյ։ Երկիւղ և ահա՛ սոսկալի դատաստա
նին աստուծոյ յաւուրն ահաւորի որ լինելոց է, փարատեալ խա
փանին յամենայն մտաց. մոռանան զհատուցումն արդարոց և
մեղաւորացն, վասն զի մեղսասէրք և ցանկացողք լինելոց են
չար ճանապարհին, փափաքանաւք երթան ի մեղաց ժողովարանն,
զի ահայ ի թագաւորաց և յիշխանաց, և յառաջնորդաց ապականե
լոց է երկի՛ր, առաջնորդք և իշխանք լինելոց են կաշառա
սէրք, և ստախօսք, և սուտերդմունք, և ի ձեռս կաշառ
ացն, թիւրեն զդատաստանս իւրաւանց աղքատին, և յա
ղագս այսորիկ առաւել բարկանայ աստուած ի վերայ նոցա, զի զառ
աջնորդութիւնն և զիշխանութիւնն ընդ երեսաց վարեն, և
ոչ ըստ աստուծոյ։ Եւ տիրեալ իշխանաբար ի վերայ վիճակին, և
ոչ ահիւ նոցա հովել և ուսուցանել, որպէս պատուիրեաց սուրբ
առաքեալն պաւղո՛ս։ Իշխանք և դատաւորք պոռըն
կայ սէրք առաւել քան աստուածասէրք և ատեցողք լինին
սուրբ ամուսնութեանն, և փակին ընդ պոռնկութեամբ ախտին։
և սիրեն զկորուստ նմանեաց իւրեանց։ Մեծարեն զնման
իչսն, և զգողսն, յափշտակեն անիրաւաբար զաշխատո
ղացն ինչսն, անողորմ ի վերայ ուղիղ դատաստանացն։ Ո՜րդեա

217ա

կք իմ ահայ այսմ հետէ ի հակառակութենէ առաջնորդ
աց, փակելոց են դրունք սուրբ եկեղեցո՛յ, և վերանան սըր
բութեան կարգ յամենայն ազգէ. և յաղագս արծաթսիրութեան,
տան ձեռնադրութիւն բազում անարժանի՛ց, և զամենայն պղծե
ալս ածեն ի կարգ քահանայութեան։ Եւ յայնժամ պատարագի քրիստոս ի՛
ձեռն անարժան քահանայից, և բազումք անարժանութեամբ հաղոր
դին ի նմանէ, ոչ եթէ ի փրկութիւն, այլ ի դատապարտութիւն
և ի կորուստ հոգւոյն. և ուր ուրեք ճշմարի՛տ պատարագաւղ
քրիստոսի սուրբ խորհրդոյն յաղագս յաղագս որ ի ձեռաց նոցա ող
որմի աստուած յաշխարհի։

Որդեակ զսուրբն և զառաքինին վիրա
ւորին և զանարատն դարձուցանեն ի քահանայութենէ, առ ի
չունելո՛յ արծաթ ոչ տան զձեռնադրութիւնն։ և որպէս ասա
ցաք յառաջ զչորեքտասան ամն ի լինելո՛յ միւսումն նը
շանին, եթէ պակասին բազումք ի հաւատո՛ց աստուածպաշտ
ութենէ, վասն բազումք ի քահանայից և ի կրաւնաւորաց, թու
լամորթին ի կըրաւնից իւրեանց, լինելոց են ցանկասէրք ախ
տի՛ց, փափաքողք, որոճալով որոճեն զերգս դիւական.
կրաւնաւորք փաղչին յանապատէն, և ատեն զսուրբ երա
մս ճգնաւորացն, և վզվարս առաջին կրաւնաւորացն, ատեալ
անարգեն, լինին խանկարիչք կարգաց, և կրօնի՛ց փաղ
չին ի ձայնէ սաղմոսերգութեանցն աստուծոյ. այս ամենայն լինելոց է որ
դեակ իմ. յաղագս այս յղփանան առաջնորդք աշխարհի արծ
աթսիրութեամբ, և զամենայն անկեալս և զորոշեալս ի շնորհա՛ց
որդոյն աստուծոյ, յառաջ կոչեն, և ածեն զնոսա ի կարգ քահանայութեան
և զամենայն մերժեալսն գլուխ և առաջնորդ կացուցանեն ի֊
վերայ ժողովրդեանն աստուծոյ. և ոչ գիտեն զինչ գործեն, վասն զի
կուրանան ի սաստկութենէ արծաթսիրութեանն։

Եւ ա֊
ռաւել ունիմ ասել զայս. զի ահայ յայսմհետէ մեծաւ
խոցմամբ վիրաւորելոց է քրիստոս անարժան քահանայից, քան զ
խաչեալն, և զչարչարեալն ի հրէիցն, զի պակասն ի նո
ցանէ վիճարելոց է ի սոցանէ, և լսելոց է եթէ ընկեր վասն

217բ

որոյ մտել այս հարսանիսս. յայնժամ կապեալ ոտիւք և կապեալ
ձեռաւք հանեն զնա՛յ ի խաւարն արտաքին, և զոր ժողովեացն
կուտի կորստեամբ ի վերայ նորա։ Որդեակք իմ ահայ այս ամենայն լի
նելոց է յետին ժամանակ՛ս. զի արձակեցաւ սատանայ, ի հա
զար ամէ կապանացն զոր կապեաց քրիստոս խաչիւն իւրով. և յայսըմ
հետէ երևեսցին ճշմարիտ հաւատացեալքն քրիստոսի, կալով ընդդէմ
նորա ի պատերազմ, զի ունի պատերազմել ընդ սուրբսն, որք պատուիրանաւն
աստուծոյ պահպանեալ կան ի կարգս ճշմարիտ խոստովանութեան քրիստոսի
աստուծոյ մերո՛յ, այս էր պատճառն որ խաւարեցաւ արեգակն։ Որք
կան յաղագս ազգս այսուհետև լինին արձակմունք այլազգեաց
անիծեալ որդոցն քամա՛յ, պիղծ զաւրքն թուրքաց, ի վերայ ազգաց
քրիստոնէի՛ց, և ի սուր սուսերի մաշի ամենայն երկի՛ր. սովօվ և գերու
թեամբ անցանէ ամենայն ազգ հաւատացելոց քրիստոսի. յանմարդ դառնան
բազում գաւառք, բառնալոց է զաւրութիւն սրբոցն յերկրէ
քակտին բազում եկեղեցիք ի հիմանց, խափանեսցի ի խոր
հուրդ խաչին քրիստոսի. ի բազմանալ անաւրէնութեանցն, խափան
ին տաւնախմբութիւնք սրբոց, գըռգըռին որդիք ընդ հարս, ա֊
տեցողք լինին հարք առ որդի՛ս, յարիցեն եղբարք ի վերայ միմե
անց, սպանութեամբ, և արեան հեղութեամբ, ջանան կորուսա
նել զիրարս։ Ուրանան զգութ և զսէր եղբայրութեանն, ցամ
աքեսցի արիւն եղբայրութեան նոցա, և այսպիսի գործօք հաւա
սարակի՛ց լինին անաւրինացն. և յազգաց անանօրինաց,
ծփի երկիր և ցաւղ արեան զգենուն բոյսք անդաստանաց,
և զամս կ սրով և գերութեամբ, աւերելոց է երկի՛ր։ Եւ յայն
ժամ ելցեն ազգն արիականքն որ են վռանգ, և բազմութեամբ
զաւրաւք առցեն զքաղաքն յերուսաղէմ, և ազատի ի ծառայութե
նէ սուրբ գերեզմանն աստուածընկալ։ Եւ զկնի այսաւրիկ զամ
ըս ծ տագնապի երկիր սրով և գերութեամբ, ի զաւրացն
պարսից, և էպատիկ առաւել քան զորս յառաջն կրեց
ին հաւատցեալք, և ահաբեկին ամենայն ազգ հաւատացել
ոց ի քրիստոսի, և ի բազմութենէ նեղութեանցն յուսահատին զօր
ք հոռոմոց, բազում անցումն և կոտորած կրեն յազգէն

218ա

պարսից. և ընտիր ընտիրս ի քաջ զաւրականացն, խողխո
ղեն սրով և գերութեամբ մինչեւ ի փրկութենէն յուսահին զօրքն
հոռոմէացւոց։ և զկնի ծ ամացն սկզբն առնուն ի զօրա
նալ առ սակաւ սակաւ, և ուր ուրեք լինի մնացեալ յա
ռաջին գնդին, և ամ յամէ յառաջ գան և հաստատին իբ
րեւ տեղէ պահ գոլով յաշխարհաց և գաւառաց։ Եւ յայնժամ
որպէս ի քնոյ զարթուցեալ լինի թագաւորն հոռոմո՛ց, և հասանէ
որպէս զարծիւ ի վերայ զաւրացն պարսից, ահագին բազմութեամբ
որպէս զաւազ առ եզր ծովու։ Ելցէ որպէս զհուր բորբոքեալ,
և յահէ նորա դողան ամենայն արարածք, և պարսիկ և ամենայն զօրքն
այլազգեացն արասցեն զփախուստն իւրեանց յայնկոյս մեծ
գետոյն ջանունի՛ց։ Եւ յայնժամ թագաւորն հռոմայեցոց տի
րելով տիրէ ամենայն յաշխարհի զամս բազումս. և նորոգումն առնէ
ամենայն երկիր, և շինութեան հիմն արկանի, և այնպէ՛ս նորանայ
նա՛յ որպէս զկնի ջրհեղեղին, բազմանան ծնունդք մարդկան
և անասնոց, բղխեսցեն աղբերք զգնացս ջուրց, պտղաբե
րին անդաստանք առաւել քան զառաւել. և այնուհետեւ
անկանի սովն, ի յաշխարհն պարսից, զբազում ամս, մինչեւ յարձա
կեալ զմիմեանս ուտիցեն։ և յահէ զաւրութեան թագաւորին հռո
մայեցոց, բազում իշխանք պարսից ելցեն ի քաղաքաց և ի գաւառ
աց իւրեանց, և առանց պատերազմի զփախուստն արասցեն յայն
կոյս, ի ջահոյն գետոյ, և զամենայն ժողովս մըթերից իւրեանց զամաց
բազմաց, զոսկոյ և արծաթոյ, և զամենայն բազմութիւնս գանձու
ցն, որպէս զհող կամ զքարակոյտս այնչափ համարով առցեն
յաշխարհէն պարսից, և բարձեալ տարցեն յաշխարհն հռոմայեցւո՛ց. և
զամենայն մանկունս և զաղջկունս, և զկանայսն տարցեն ի գերութիւն
յաշխարհն հռոմայեցւոց. և հաստատի ամենայն իշխանութիւնն յերկրի
ի ներքոյ ձեռին թագաւորին հռոմո՛ց։ Զայս այսպէս ասաց սուրբ
վարդապետն յոհաննէ՛ս, և արձակեալ յղարկեալ զիշխանսն հայոց
խաղաղութեամբ և գնացին յաշխարհն իւրեանց։

§ 88
231բ

Արդ ահա
մինչև ցայս վարս բազմաջան և աշխատաւոր քննութեամբ գըտ
եալ գրեցաք զշարագրական գրեալս զճից ամաց, զորս ի բ
ազում ժամանակաց հետաքննեալ հասու եղաք ընդ այնքանեացս
տեսողացն և լսողացն, որք էին ի հին ամաց ծնեալք և ընդ ըն
թերցողսն առաջին պատգամագրացն որք ականատեսք է
ին լեալք ամենայն եղելոցս, և նեղութեանցս այսոցիկ զոր վասն մեղաց
տուն հայո՛ց, և ահայ որ զայս բազում անգամ զմտաւ ած
եալ իմ, վասն յայս յետին ժամանակի՛ս գրել զդառնա՛շունչ կատարա
ծսն, զայս սոսկալի բարկութիւնս զոր կրեաց ազգս հայոց, ի֊
գիսաւոր և ի պիղծ եղիմնացւո՛ց ազգէն թուրքա՛ց, և եղբարց
իւրեանց հոռոմոց. և վասն այսորիկ հարկ եղև ի մտաց խորհ
րդոյս իմոյ, անդադար յուզմամբ իբրև զմեծ իմն համարե
լով, գտանել զայս գործ . և վասն այսորիկ զօրաժողով
արարի և գրեցի մինչև ցայս վայր զգ ազգացս և զհայրապետացս
և զայլ պէսպէս քննութեանց զազգաց և զթագաւորաց զորս յառաջ
ասացաք, և որ զկնի դեռևս ասասցուք զկիսբն զոր
ինչ եղև յաւուրս հարցն մերոց, որք էին տեսեալ բազում
անգամ աչաւք իւրեանց. զոր և իմ իսկ խորհեալ զխորհո
ւրդս զայս, և ը ամ անհանգիստ քննութեամբ կացի և զայս
ամենայն յաւժարեցի ի տեսութիւն, և ի մատենագրութիւն ածել գր
ով, վասն զի մի ի չարաշունչ դառնութեան ժամանակս կորիցէ այս
ամենայն և մոռասցի. և վասն այսորիկ մաթէոս յուռհայեցի, և վա
նական զաշխատութեան զգործ իմ ոչինչ համարեցա՛յ, այլ թո
ղի զա՛յս յիշատակ սիրողաց ժամանագրութեանց զի յորժամ
ի հանդէս քննութեանց ելցեն յաղագս ժամանակաց անցելոցն, դիւր
եաւ կարասցեն գտանել զժամս և զժամանակս, և զ
բարկութեանն ի վերայ ժամանակացն գտանիցեն, և այնու զմտաւ ածեալ
յիշեսցեն զաստուածասաստ բարկութիւնն զորս վասն մեղացն ըն
կալաք զհատուցումն արդար դատաւորէն յաստուծոյ. և վասն այսո
րիկ կողմանց կողմանց զկորուստ հաւատացելո՛ց և զխրա
տս զորս անաւրէն ազգաւ խրատեաց զմե՛զ տէր աստուած մեր.

232ա

և ահայ որ ոչ կամեցաք զսպառնալիսն և զխրատն աստուծոյ մոռ
ացուցանել ի վերայ մեր։ Արդ արժան է միշտ և հանապազ լսել
զխրատն աստուծոյ մերոյ. և դարձեալ ի նոյն պատուհաս մեղացն դե
գերեալ շրջիմք զորս ընկալաք ըստ արժանեաց մերոց զհա
տուցումն։ Որ ողորմի քրիստոս աստուած մեղաւոր և անարժան
աբիկար գրչիս Կաֆայեցի խաչիկին և ծնաւղացն և ազ
գականացն. և ամենայն արեան մերձաւորա՛ց իւրո՛ց։ և օրինակի
շնորհողի՛ս յոհանին։ Կարդացեղոց և լսողաց և որք զողոր
մին ասեն ամէն։ Նայ և այլ ևս ունիմք ասել ձեզ ամաց
ձից, զաշխատութենէ մաթէոսի յուռհայեցո՛յ, և վան
աց իրիցու։


§ 108

298ա

ի յամին դճերորդի ծերորդի, ի գիրս
աստ ժողովեցաք զգործ ժամանակաց ճ և ծից ամաց, և յայսմ տեղւոջ լռեալ
դատարեցաք, ի յարուստաւոր քննութենէս մերմէ, վասն զի այլոց ոմանց թողաք
զայս մարտ մտաց և պաքարումն խորհրդոց, և մեր յետ ելանալով
տեղի տալով հանճարեղացն, և իմաստուն արուեստաւոր քննողաց, ըստ
բանի սրբոյ առաքելոյն պօղոսի որ ասէ եթէ ոք յատենի ելցէ, առաջինն
լռեսցէ, և այս եղև ի հայրապետութեանն տանն հայոց տեառն գրիգորիսի, և տեառն
բարսղի յորժամ եղև առաջին սկիզբն երկրպագութեանս, և էր ի հայրապետ
ութեանն հոռոմոց որ ի կոստանդնուպօլիս նիկօլայ, և ի հայրապետութեանն
անդիոքա յոհաննու, և ի հայրապետութեանն երուսաղէմի սիմէօնի, և ի հայրապետութեանն
աղէքսանդրու յոհաննու, և ի հայրապետութեանն ասորոց աթանասի. Եւ
ի յաթամայ էին ամք ժամանակաց զռ և զճ և ժ, և արդ զամս ժ ոչինչ արարաք
հոգս, վասն այս ժամանակագրութեանս, և թողեալ էաք ի բացեա զարուեստ գրչ
ութեանցս. և տեսանելով մեր հանապազօր զաստուածասաստ բարկութիւնս հեղեալ ի վերայ
քրիստոնէից, և ամ յամէ անկեալ և գլորեալ լինէր զօրութիւն զօրաց հաւ
ատացելոց, և տեսաք զի ոչ ոք ունէր ի մտի զայս խնդրել, և կամ ի գիրս
հաւաքել

298բ

հաւաքել, զի ապագայիցն յիշատակ լիցի այս և նեղութիւնս առ բարի
ժամանակն, յորժամ տացէ տէր աստուած զխոստացեալսն յետին ժամանակին, յորժամ տացէ
աստուած հաւատացելոց զժամանակն, որ լի իսկ իցէ ամենայն ուրախութեամբ, և ապա մեր յառաջ
եկեալ յայնժամ բազում ուրախութեամբ որպէս թէ յաստուծոյ այս համարեցաւ ինձ
զայս այսպէս ի գիր հաւաքեալ և ապագայիցն թողուլ զայս յիշատակս. և
թէպէտ և ոչ է սայ հոգևոր հմտութեամբ զարդարեալ, կամ արուեստ հոգ
ևոր, և կամ շառաւիղս առաքինութեան ինչ, այլ զխրատն տեառն զոր
վասն մեղաց ազգի յանցանօք ի բարկութիւն շարժեցաք զտէր աստուած ի վերայ մեր
և ի նմանէ առաք զխրատս զայս գաւազանաւն նորա, և արդ պարտ և
արժան է, ոչ մոռանալ զսա, որք կենդանիքս են ժամանակիս, այլ գրել
յիշատակել զսա ծնանելոցն, եթէ այս է մեղաց պտուղն զոր ցանեցին հա
րքն մեր, և էպատիկ ժողովեցին. և վասն այսորիկ ես մատթէոս, որ
անարժանս եմ ողորմութեանն աստուծոյ, զամս բազումս քաջաջան քննութեամբ
կացի և արաբար մտօք, ի քաղաքս միջագետաց յուռհայ ժողովեալ
գրեցաք մինչև ցայս վայր, և զամաց լնից դեռ ևս առաջի կայ ի
գրի հաւաքել. և արդ ահա այս վարդապետացս և կորովի գիտնականացս
էր գործ, և ոչ մերում տկարութեանցս, և կամ սակաւ գիտութեանցս, բայց
այս սովորութիւն է աստուծոյ զի ի տկարաց և ի նուազից գործ ինչ պիտանացու
պահանջէ. որպէս տեսանեմք զերամս մեղուացն, և զարմանամք ընդ
դասապետութիւնսն նոցա, եթէ որպէս յոչինչ, և ի թեթև մարմնոյն ամենայն որդիք
մարդկան յագենան քաղցրութեամբ նոցա, և ի պէտ սրբոց մատչին գործք նոցա
և առաջի թագաւորաց փառաւորի. և կամ մեռեալ որդն որ գայ և կեն
դանանայ, և վաստակօք իւրովք ի գոյնս գոյնս զարդարէ զթագաւորս և
զիշխանս, և ամենայն եկեղեցիք նովաւ հարստանան պէսպէս զարդարանօք, այս
պէս և տկարութիւնս մեր համարձակութիւն էառ և առաջի հռետորաց և իմաստ
նոց հզօրաց և խորին հանճարեղաց, և քաջակիրթ քննողաց խոսեցաք զայս
և յանձին արարաք զմատենագրութիւնս մեր նոցա, վասն զի արկցեն ի բովս քննութիւն
և մեք ոչ ընդդիմանամք, վասն զի մերս ընդդէմ գիտնականաց ոչ ունի դիմ
ագրութիւնս, որպէս և այն թեթև թռչունն, թէպէտ և ձայնովն ընդդիմանայ
բազմաց

299ա

բազմաց այլ մարմնովն տկարանայ այն որ կոչի ծիծառն. սակայն նա զմերս
ունի նմանութիւն, առ զարմանալ ի գործ բնակութեանն իւրոյ, թէ զիարդ
յոչընչէ բնակութիւնս կազմէ, և ի բարձունս առանց հիման կառուցանէ
շաղախաբեր և շիղաբեր վաստակս հնարով հնարէ, և ամրութիւնս պնդագոյնս
հաստատէ, և որդւոց իւրոց զնա ցտացէ ժառանգութիւնս, զոր և այլ յաղթան
դամ թռչնոց անհնար է զայն գործել, արծուոյ ասեմ և նմանեաց նորա, վասն
զի զայլ քաջութիւնս մեծաւ կարօղութեամբ առնեն հաւքն քաջաթռիչքն, բայց զայն
զոր գործեաց թեթև թռչունն զայն ոչ կարեն առնել, արդ այսպիսի օրինակաւս
հանճարեղքն և գիտնականքն զամենայն քննութիւնս հին և նոր կտակարանացն աստուծոյ կարօղ են առ
նել, և ի յայտ բերել ահաւոր և լուսաւոր քննութեամբ, բայց զայս հաւաստապէս
ասացից և առանց երկբայութեան վասն զի այսորիկ ի մէջն քննեալ գծագրեցաւ
անհնար է եթէ այլ ոք կարօղ լինի զայս գտանել, և կամ հաւաքումն առնել
միահամուռն ազգաց և թագաւորաց, հայրապետաց և իշխանաց, զամենայն ժամանակս
թուականութեամբ ի գիրս հաւաքել։ վասն զի վճարեալ հատան առաջինքն, որք ակ
անատեսք էին ամենայն ժամանակացն, արդ զայս ոչ ոք է կարօղ առնել, զոր ինչ մեք
արարաք, զի զօր ինչ գրեցաք գրեցաւ, զի զամս հնկետասան ունէաք զայս գործ
քննութեանս, զոր ի մատենագրութիւնս ընդերցեալ գտանէաք զթուականութիւնս
ժամանակացն, ի յիշատակարանս գրոց, և ընդ ծերսն ի քննութիւն մտեալ դեգերէաք ան
դադար քննութեամբ, և հաւաքեալ գրեցաք ի գիրս զայս ինչ։ Եւ արդ ես մատ
թէոս այսու եղէ ցանկասէր և կամեցայ դառնալ ընդ նոյն բնաբան պող
ոտայն, զոր օրինակ ոք ի բազում ժամանակաց շրջեալ ի վերայ համատարած մեծի ծով
ուն ովկիանոսի, և ցնորեալ բազում նեղութեամբ, և զկնի ալեկոծութեանն երթիցէ
ի տուն իւր խաղաղութեամբ, և զմտաւ ածեալ յիշեսցէ զսէր բազում շահիցն,
յայնժամ ոչինչ ի յանցեալ նեղութիւնսն մտաբերէ, և առ ոչինչ համարելով զամենայն
ինչսն զոր ի ծովուն նավակոծեցաւ, այլ փութով մեծաւ փափագանօք դառնայ
ի նոյն ծովագնացութիւնս, այսպիսի օրինակաւ և մեք դարձցուք ի մեր թողեալ
կետ գրոյն, և գտաք զբնական զառաջինն զոր թողեալ էաք, յորժամ էաք ի
յամս շծ, և արդ սկսաք ասել, այլ ևս զամաց իեանց և լ՝ լիցի վճար
ումն գրոցս, վասն զի յաճոեաց թուականութիւնս հայոց, բազում նեղութեամբ և ի նոյն
հայրապե

299բ

հայրապետութիւնս տեառն գրիգորիսի, և ի թագաւորութեանն յունաց ալէքսին, դար
ձաք յօժարական կամօք, և սկսաք առ ի պատմել և զնեղութիւնս, չար ժամանակիս
այսորիկ. և ոչ արարաք զսա ի պէտս սնափառութեանց, որպէս կարծել ոմանց, այլ ի
յիշատակս և ի յաստումն առ ի յապա ժամանակին. և ոչինչ զմտաւ ածի զտկար
ութիւն մտաց, և զանկարօղութիւն ի գիտութենէ հմտութեանց, այլ որք կատարեալքն են
գիտութեամբ հին և նոր կտակարանացն աստուծոյ, նոքա են կարողք քերական արուես
տիւք զբանս սրբել, և զամենայն սխալանս բանիցն պայծառացուցանել, ըստ
աստուածատուր շնորհացն որ տուաւ նոցա. իսկ մեք ըստ տխմար մերոյ գիտու
թեանս զայս քննեալ մաքրութեամբ և գրեցաք զբազում մատենագրութիւնս զորս
գտաք նեղութեանց ժամանակացս այսորիկ զոր ի տեղիս տեղիս գրեալ էին և
թողեալ էին զայն իւրեանց յիշատակ. զոր և մեր ժողովեալ զայն ամենայն բազ
ում հոգեբարձութեամբ. և լսեցաք յայլոց ոմանց պատուականաց որք հասու
էին ժամանակացն և նեղութեանցն, և անսղալ հասեալ էին ի վերայ ժամանականացն, և ընդ ծերս
ունէաք խօսակարգութիւնս և քննութիւնս որք տեղեակք էին անցեալ ամացն
ըստ բանի մարգարէին որ ասէ. հարցջիր դու ընդ հարսն ասասցէն
քեզ, ընդ ծերսն և պատմեսցեն քեզ. արդ այսպիսի օրինակաւս, անհանգ
իստ եղեալ մեր, և զամենայն հոգս զբաղանաց թողեալ էաք, և զամենայն ցանկութիւնս
արհամարհեալ էաք, և միշտ և հանապազ զայս ունէաք պայքարումն մտաց,
զոր դարձեալ սկսաք երկրպագութեանց ըստ երանելի վարդապետին գրիգորի նիւ
սացոյ որ ասէր, դարձեալ ես ծերունիս յասպարիսի. զորս և մեր մնացեալ
այլոց ոմանց թողաք զայս քննել, և ահա տեսանէաք զամենեսեան հրաժար
եալ ի պատմագրութենէն աստի. և տեսանէաք մեք զի ժամանակս գնալով գնայր
և հոսմանս և ծորմանս և զպակասութիւն մեզ ցուցանէին, և զոչ կալ դադար
ման մարդկութիւնս ի վերայ երկրի, այլ զփոփոխմունս յաստեացս, ի հանդ
երձեալսն ի յայտ բերէին. վասն զի անցաւորք են ամքս և ժամանակս, այսպէս ան
ցաւորք են ծնունդք նորա, և զոր օրինակ մշտնջենաւորք են հանդերձեալքն
այսպէս և անկատարածք են ծնունդք նորա. և երանի որք հանդիպեսցին այնմ
ուրախութեանցն, և երանի որք կերիցէն ճաշ յարքայութեանն աստուծոյ։